vendredi 14 mai 2010

Պանթեոն

"Ընդհանուր առմամբ Փարիզը բաղկացած է երեք գլխավոր մասերից — կենտրոնական, աջափնյա (rive droite) և ձախափնյա (rive gauche) Կենտրոնը գլխավոր բուլվարներն են ու նրանց շրջակայքը: Այստեղ է, ի միջի այլոց, և Շանզելիզեն, աշխարհի ամենալայն և ամենագեղեցիկ փողոցը և Place de la Concorde սքանչելի հրապարակը, որ զարդարված է Նապոլեոն Մեծի Եգիպտոսից բերած օբելիսկով և Ֆրանսիայի տասներկու գլխավոր քաղաքների խորհրդավոր արձաններով: Մեկն այդ արձաններից -Ստրասբուրգինը այն ժամանակ կրում էր սգո նշան: Այժմ, երբ վերջին պատերազմից հետո Ալզաս-Լոռեն նահանգը նորեն անցել է Ֆրանսիայի ձեռքը, նրա գլխավոր քաղաքը ազատվել է սգո նշանից:

Կենտրոնումն են տեղավորված մեծ մասամբ խոշորագույն առևտրական տները, մագազինները, բորսան, բանկերը, մեծ թատրոնները և այլն: Դա Փարիզի ամենաբուրժուական մասն է, այսպես ասած, նրա գրպանն ու որովայնը: Ուղեղը Սենայի ձախ ափն է: Այստեղ են Լատինական արվարձանը, համալսարանը, Կոլլեժ դը Ֆրանսը, պառլամենտը, Պանթեոնը, Սենատը, Օբսերվատորիան, խոշոր հրատարակչական ընկերությունները, սկսած Հաշետից: Այստեղ է նաև ֆրանսիական ռոմանտիկ վիպասանների ու բանաստեղծների այնքան անգամ նկարագրած ու երգած Սեն-ժերմեն արվարձանը, որ սկսելով Բուրբոնների պալատից (այժմյան պառլամենտը), հասնում է մինչև Լատինական արվարձանը: Հին արիստոկրատիան այժմ էլ մեծ մասամբ այդտեղ է կենում, կաշվից ելնելով պահպանելու իր դարավոր սովորություններն ու ավանդությունները և անզորապես ատելով բուրժուազիային կամ, ավելի ճիշտն ասած, նախանձելով նրա հարստությանն ու զորությանը...(Շիրվանզադե)





1744 թվականին Լուի XV թագավորը խոսք է տալիս, որ եթե առողջանա կվերակառուցի Լատինական թաղամասի
Սուրբ Ժենեվյեվ Եկեղեցին






Նա առողջացավ, բայց խոստումը կատարվեց ուշացումով:
1764 թվականին մադամ Պոմպադուրի եղբայրը ճարտարապետ Սուֆլոին հանձնարարում է զբաղվել դրանով:
Կառուցումը ավարտվում է 1789 թվականին, Սուֆլոի աշակերտ Րոնդելի ղեկավարությամբ:
Հետագայում հեղափոխությունը Եկեղեցին դարձնում է Պանթեոն' հանճարեղ ֆրանսիացիների վերջին հանգրվանը























Մտնելով Պանթեոն, հիանում ես Սուրբ Ժենեվիեվին նվիրված նկարներով:
Սուրբ Ժենեվիեվը Փարիզի պահապան Սուրբն է:















Այստեղ են թաղված շատ հանճարեղ մարդիկ. Վիկտոր Հյուգոն, Էմիլ Զոլան, Ռուսսոն և ուրիշներ, միակ կինը այստեղ Մարի Կյուրին է, ով թաղված է իր ամուսնու' Պիեր Կյուրիի մոտ: