vendredi 25 juin 2010

Փողից հոտ չի գալիս

Փարիզ քաղաքը միանգամից այսքան մաքուր ու գեղեցիկ չի եղել:
Միջին դարերում քաղաքում չկային հասարակական զուգարաններ, սանիտարական կառույցներ:
Դրանք սկսեցին կառուցել XIX դարի վերջերին միայն:
Անցորդների բնական պահանջների համար , 1777 թվականին քաղաքի ոստիկանության կողմից կառուցվում են տակառներ հիշեցնող զուգարաններ համարյա բոլոր փողոցներում:
1834 թվականին Կոմս Կլոդ Ֆիլիբեր Բաղտելո դը Ղամբյուտոն (Claude-Philibert Barthelot,comte de Rambuteau,) փողոցներում պատրաստել է տալիս հասարակ զուգարաններ, բայց միայն տղամարդկանց համար:








Սկզբից այդ զուգարաններին ժողովուրդը անվանեց Ղամբյուտոյի շարասյուններ, հետո նոր "վեսպազիեններ"vespasienne": 1843 թվականին Փարիզում կար համարյա 468 "վեսպազիեններ", որոնք մնացին քաղաքի փողոցներում մինչև 1980 թվականը:









Հետո դրանք փոխարինվեցին երկսեռ զուգարանների
















իսկ հին զուգարաններից մեկը որոշեցին թողնել պատմության համար , Աղագո բուլվարում ,(boulevard Arago) :

















Իսկ ինչու էին զուգարանները կոչվում Հռոմեացի կայսեր Վեսպազիանի անունով:
Որովհետև առաջինը Վեսպազիանն էր, որ որոշեց իր զինվորների համար կառուցել կոլեկտիվ միզելու պիսսուարներ Հռոմի փողոցներում:
Բացի դրանից կայսերը սկսում է 4 տարին մեկ հարկեր հավաքել Հռոմեացիներից, բնական պահանջները կատարելու համար:


Vespasien (latin : Imperator Caesar Vespasianus Augustus) Հռոմեական կայսեր 69 ից 79թվականներ. Ստեղծողը Ֆլավիանների դինաստիայի, կառավարում է կայսերությունը 69 ից 96 թվականները. Հետո որդիներ Տիտուսը Titus, հետագայում ԴոմիսիենDomitien փոխարինում են նրան.











Երբ կայսերին նկատողություն են անում, որ նա փող է շինում մարդկանց մեզի հաշվին,
Վեսպազիանը պատասխանում է.
"Փողից հոտ չի գալիս":
Այսպես, այս թևավոր խոսքը մնում է պատմության մեջ... « L'argent n'a pas d'odeur » (« pecunia non olet »),

ДЕНЬГИ НЕ ПАХНУТ