mardi 31 août 2010

Ձեռք համբուրելը

Ձեռք համբուրելը նշան է զխճանքի կամ հարգանքի:
Ռեստորաններում, սրճարաններում կամ փողոցում ըդունված չի անել դա:
Տղամարդը կնոջ ձեռքը պետք է համբուրի միայն այն դեպքում, երբ կինը առաջինն է բարձրացնում և պարզում ձեռքը:
Չի կարելի համբուրել իսկապես, շրթները հպելով ձեռքին,
ուղղակի մի թեթև հպում եք ձեր քիթը կամ ծնոտը:
Իմացեք , որ երբեք չեն համբուրում երիտասարդ աղջկա ձեռքն ու ձեռնոցով ձեռքը:

jeudi 26 août 2010

Շուկղուտ




Մեր թվագրությունից առաջ 3-րդ դարում, խստաշունչ ձմռանը, չինացիները կառուցում էին իրենց հսկայակ պատը:
Մի օր նրանք նկատում են, որ կաղամբները մնալով ձյան հաստ շերտի տակ թթվել են և յուրահատուկ համ ստացել:
Դրանից հետո նրանք սկսում են ուտել այդ կաղամբները, փրրկվելով սովամահ լինելուց:
Թթու դրած կաղամբը Եվրոպա է բերել առաջին անգամ մեծ ճանապարհորդ Մարկո Պոլոն Չինաստանից :
XVI դարում Գերմանիայում սկսում են կաղամբը թթու դնել աղի օգնությամբ:
Շուտով այն տարածվում է Ֆրանսիական Ալզաս(Alsace) շրջանում :
Ալզասցիներն այդ թթվին տալիս են իրենց անվանումը հենց իրենց բարբառով '"Sürkrüt"
"Շուկղուտ", և դառնում առաջին շրջանը Ֆրանսիայում դրա արտադրությամբ

dimanche 22 août 2010

Ա լա Ժյուլ Վերն



Օդապարիկը գտնվում է Փարիզի Սիտղոեն զբոսայգում: Տուրիստները մի քանի րոպեում իրենց Ժյուլ Վերն են զգում այնտեղ(տրանսպորտից եմ նկարել)

samedi 21 août 2010

Կասուլե




Ֆրանսիայի յուրաքանչյուր շրջան ունի իր հատուկ կերակրատեսակը:
Կասուլեն համարվում է Լանգըդոկ շրջանի պարծանքը:
Եթե գնաք Տուլուզ , անպայման համտեսեք Տուլուզի հռչակավոր կասուլեն(cassoulet toulousain)
Այս կերակրատեսակի հիմքում ընկած է սպիտակ հատիկ լոբին ու միսը

dimanche 15 août 2010

L'Assomption Սբ. Աստվածամոր երկինք փոխադրվելու հրաշափառ տոնը

Այսօր Ֆրանսիան տոնում է Սբ. Աստվածամոր
երկինք փոխադրվելու հրաշափառ տոնը:




Շատ շատերը ուխտագնացություն են կատարում
գնացքով, ավտոմեքենաներով, հեծանիվներով կամ ոտքով:




Համարյա 10 000 ուխտագնացներ կլինեն այսօր նշանավոր Լուղդ քաղաքում:


Վկայությունը հավաստում է, որ Աստվածամոր
«…ննջելու օրը լեռները, դաշտերն ու հովիտները զարդարվեցին`ծլարձակելով բազմերանգ ծաղիկներ, երգասաց թռչունների երամները երգեցին իրենց քաղցրահունչ օրհնությունները»:
Կրոնական ավանդության համաձայն` Աստվածամայրը խաղաղ մահ է ունեցել, ննջել և երկինք փոխադրվել :
Ավանդության համաձայն` Ս.Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո:
Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը:
Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում:
Ս.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ հաղորդություն ընդունի:
Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն:
Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հրեշտակների հետ հայտնվել է Քրիստոսը: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը:



Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ Տիրամոր մարմինը չի լինում: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը:



Ֆրանսիա, 1637 թվական:
Թագավոր Լուի XIII -ը չէր կարող երեխա ունենալ, թագաժառանգ ունենալու հարցը կասկածի տակ էր դրվում, որը քաղաքական խոչնդոտների էր հանգեցնում:
Թագավորը որոշում է իր թագավորության մեջ մեծ տեղ հատկացնել Ս. Մարիամի պաշտամունքին, նա հրամայում է երկրի բոլոր Եկեղեցիներում հավաքվել Օգոստոսի 15 - ին և խնդրել Ս. Տիրամորը, որ իրենց պարգևի մի թագաժառանգ:
1638 թվականին ծնվում է Լուի Դիոդոնեն (Louis Dieudonné) բոլորիս հայտնի Լուի XIV -ը (Louis XIV).
Լուի XIII Թագավորի երեզանքների իրականացումից հետո Օգոստոսի 15-ի տոնը փառավոր, մեծ նշանակություն է ստանում երկրում:
Ներկայումս Ֆրանսիայի պետական օրացույցում Օգոստոսի 15-ը տոն օր է, և ոչ աշխատանքային:
Մինչև այսօր էլ այդ տոնը մեծ ժողովրդականություն է վայելում ֆրանսիայի քաղաքներում ու գյուղերում:



Քո առջև ենք ընկնում, Սուրբ Աստվածածին
Եվ աղաչում անարատ Կույսիդ'
Բարեխոսիր մեր անձերի համար
Եվ աղոթիր Միածին Որդուդ
Փրկել մեզ փորձությունից
Եվ մեր բոլոր վտանգներից: Ամեն

Բոլորին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը





vendredi 13 août 2010

Իվ Մոնտան















Ահա և մենք Իվ Մոնտանի և նրա կնոջ' Սիմոն Սինյորեի ծառների մոտ ենք:
Իր վերջին ցանկության մեջ դերասանուհի Սենյորեն խնդրել է իր Նորմանդական այգուց երեք ծառեր տնկել իր գերեզմանի մոտ, որ Սոխակները գան այնտեղ և երգեն
(շարունակությունը այստեղ է)

jeudi 12 août 2010

Պեր - Լաշեզի Սև Վիկտորը

...Շարժվում եմ մի այլ արձանի մոտ: Այս երիտասարդին անվանում են Սև Վիկտոր:





Նրան սպանել է թագաժառանգ Պիեռ Բոնապարտը 1870 թվականին:
Այս գերեզմանն էլ հաճախակի այցելուններ ունի: Նրա անատոմիային նայելիս զգում ես, որ այս հուշարձանն էլ ինչ որ զարմանալի ձեռքդրման առեղծվածքներ ունի իր մեջ, քանի որ որոշ մասեր փայլում էին:
Ասում են եթե մի ջահել աղջիկ ձեռքը դնի նրա ինտիմ մասերին, ապագա ամուսինը առնական տղամարդ կլինի, կամ շուտով կամուսնանա:
Քանի քանիսներն են այդ ռիտուալը արել, որ այսպես փայլում է նրա առնականը(կներեք)...

Քայլում եմ ու սարսռում այն մտքից, թե հազարավոր դիակներ են հանգստանում իմ ոտքերի տակ, դիակներ առանց հոգիների: Նրանք եղել են մեր նման, եղել են այն ինչ մենք ենք հիմա, մենք էլ մի օր նրանց նման կդառնանք, պարարտացնելով հողը մահացածների քաղաքի: Այսպես է աշխարհի կարգը:
Նրանց հոգիները ապրում են օդում, ոչ թե հողի տակ, պետք չի մեդիում լինել, որ հասկանալ:
Յուրաքանչյուր արձանի մոտ կանգնելիս ես հասկանում եմ այն, ես զգում եմ նրանց ներկայությունը մելանխոլ...

(սկիզբը այստեղ է)

lundi 9 août 2010

Պեր-Լաշեզ

..Հարկավոր էր երկա՜ր դեգերել
Եվ հազար ճամփաներ մաշել,
Որ գայի, կանգնեի ձեր դեմ,
Որ հասնեի այստեղ—
Պեր-Լաշեզ...
(Եղիշե Չարենց )

Քանի որ Փարիզյան հեղափոխությունը ճնշելուց հետո քաղաքի գերեզմանները գերբեռնվում են,
Նապոլեոնը որոշում է կառուցել մի նոր գերեզման արևելյան բլուրներից մեկի վրա 1804 թվականին:
Հետագայում այդ գերեզմանը անվանում են Պեր- Լաշեզ, կամ Պեղ-Լաշեզ, ինչպես ֆրանսիացիներն են ասում:
Պեր Լաշեզը թագավոր Լյուի XIV-ի այսպես ասած հոգևոր հայրն էր և խորհրդատուն:
Գերեզմանոցը նոր էր և ոչ ոք չէր համարձակվում այնտեղ հուղարկավորություններ անել: Նապոլեոն առաջինը գտնում է ձևը, նա այնտեղ է բերում ու թաղում որոշ հռչակավոր մարդկանց, ինչպիսին Լաֆոնտենն ու Մոլիերը:
43 հեկտարանոց գերեզմանը շուտով դառնում է Փարիզի ամենամեծ գերեզմանատունը:
Այցելենք...'շարունակությունը այստեղ է)

dimanche 8 août 2010

Հրաշքների Փարիզը




Շոգ է Փարիզում, բոլորը' զբոսաշրջիկներ թե տեղացիներ, օգտվում են զբոսայգիների հով և խաղաղ մթնոլորտից:
Այս շոգին ով չի սիրում թափառել Լյուքսեմբուրգյան այգում,
թողնելով Փարիզի աղմուկն ու տրանսպորտը:

Այսպես հանգիստ ու խաղաղ նստած, ոչ մեկի մտքովն էլ չի անցնում երևի, որ այս այգում թափառում են նաև ուրվականներ...(շարունակությունը այստեղ)

samedi 7 août 2010

"Գրական նեգրներ"

Դրանք մարդիկ են, որոնք գրում են գրական ստեղծագործություններ և վաճառում ուրիշներին , իրենք էլ մնում են անհայտ, անոնիմա:
Ասում են Շեքսպիրի համարյա բոլոր ստեղծագործությունները իր սեփական գործերը չեն, այլ մեկ ուրիշինը, նա գնել է նրանից և դարձել հայտնի:
Ֆրանսիսկան գրականության մեջ ամենահայտնի "գրական նեգրներից" օգտվողը Ալեքսանդր Դյուման է եղել: Նրա "գրական նեգրի" անունը հայտնի է բոլորին'
Auguste Maquet :
Օգյուստ Մաքեի ձեռքի գործերն են հռչակավոր "Կոմս Մոնտե Քրիստոն", "Երեք հրացանակիրները" "Քսան տարի անց" գրքերը:

1844 թվականին Դյուման հող է գնում Port-Marly-ում և կառուցում "Մոնտե Քրիստոյի" ամրոցը