dimanche 31 octobre 2010

Բնակարանամուտ




Պատահական նկար տրանսպորտից























mardi 26 octobre 2010

Դիակիզարան Պեր - Լաշեզում

”Մենք չենք ցանկանում, որ մեր մարմինը, որը ­”ժամանակավոր տուն՝ հանգրվան­” է եղել մեր հոգու գործունեության համար, դառնա հողի տակ սողացող ճիճուների ու տզրուկների կեր, դա մեր հրե-վեհ հոգիների համար ստորացուցիչ է­” – ասում են հայ արիները:

Մենք կարեւորում ենք, որ ինչպես հոգին, այնպես էլ մարմինը պիտի վեր հանվի՝ գնա դեպի լույս՝ եթերանա ու ձուլվի մայր բնության բոլոր տարրերին, այլ ոչ թե թաղվի ու հանձնվի հողի տակ սպասող խավարին՝ Խավարի աստծուն­” – շարունակում են նրանք:

Չգիտեմ ինչու, ես  համամիտ եմ նրանց հետ: Մի բան հստակ է՝ երկու դեպքում էլ հոգին ազատագրվում է մարմնից...դիակիզումից հետո հոգին անկաշկանդ է ու ազատ...
Ֆրանսիայում երկար ժամանակ է ինչ գոյություն ունեն դիակիզարաններ և շատ շատերը գերադասում են դա...
Պեր-Լաշեզում նրանց համար էլ տեղ կա...



















lundi 25 octobre 2010

Բոյկոտ Գեղլենի՞ն





Վերջերս մի քանի խումբ մարդիկ հավաքվել էին Շանզ Էլիզեի " Գեղլեն" պարֆյումերիայի բուտիքի մոտ և պահաջում էին բոլորից բոյկոտել նրա արտադրանքը:
Իսկ ինչ էր պատահել:



Ֆրանսիայի ամենահայտնի օծանելիքներ ստեղծողներից մեկը, 73 տարեկան, լեգենդար Ժան Պոլ Գեղլենը մի հարցազրույցում ասել է թե " Առաջին անգամ նեգրի նման աշխատեցի, չգիտեմ էլ, թե արդյոք նեգրները այդքան աշխատել են, ամեն դեպքում..."
Այս խոսքերից վիրավորվել են սև աֆրիկացիները և "Սոս Ռասիզմ" կազմակերպության օգնությամբ ուզում են բողոքել նրա դեմ:



Լեգենդար օծանելիք ստեղծողը իր արիստոկրատ պահվածքով ներեղություն է խնդրել և ասել, որ ցավում է, և ներեղություն է խնդրում բոլոր նրանցից, ով վատ է զգացել իր այդ խոսքերից:
Ինչ վերաբերվում է բոյկոտին, ապա ԼՎՄՀ(Louis Vuitton-Moët-Hennessy) - ի ղեկավարները լուրջ են ընդունում և չեն ուզում իրենց պատվի հետ որևէ մեկը խաղ անի,
քանի որ դա վերաբերվում է լյուքս ապրանքներ արտադրող կազմակերպությանը:












Նրանք ասում են , որ Գեղլենը վաղուց ոչ մի կապ չունի իր ազգանունով լյուքս բուտիքների հետ, նրա անունը վաղուց գնվել է ԼՎՄՀ -ի կողմից և նրաք ոչ մի մեխք չունեն:
Գնելով Գեղլեն ազգանունը Ժան Պոլից, նրանք չէին կարող այդ մարդուն ստիպել փոխել իր ազգանունը, կամ հավերժ լռել...

Սատանա կա քաղաքում

Իվլին(Yvelines) շրջանի Լա Վեղիեղ(La Verrière) համայնքում արմատներով կենտրոնական Աֆրիկայից եկած մարդիկ "սատանա" են տեսել, գրում է "Ֆիգաղո" թերթը...(շարունակությունը այստեղ)

dimanche 24 octobre 2010

Միլիոնատերերը Ֆրանսիայում

Ինչպես կարդում ենք "Լիբեղասիոն" թերթում, այս տարի Ֆրանսիայում կան մոտ երկու միլիոն միլիոնատերեր:
Աշխարհում կան 24,2 միլիոն միլիոնատեր, ուրեմն ֆրանսիացիներին հասնում է դրա մոտ 9 տոկոսը:
Ի տարբերություն նախկին սոց. երկրների, Ֆրանսիայում նրանք համարյա չեն երևում, իրենց վարք ու բարքով չեն տարբերվում հասարակ մարդկանցից:
Երևի նրա համար է, որ դեռ փոքր ժամանակից նրանց ծնողները նրանց սովորեցնում են իրենց համեստ պահել փողոցում, ընկերական շրջապատում , չտարբերվել շրջապատից իրենց վարքով և հագ ու կապով......

mercredi 20 octobre 2010

ԿԼՈԴ ՄՈՆԵՆ " ՄԱՐՄՈՏԱՆՈՒՄ"






Հոկտեմբերի 7- ից մինչև 2011թվականի Փետրվարի 20-ը Փարիզի
Մարմոտան թանգարանում կցուցադրվի Կլոդ Մոնեյի նկարների ամենահարուստ հավաքածուն, "Լացող ուռենիներ" "Միշել Մոնե" "Արևածագ" "Պոլիի դիմանկարը", "Տպավորություն" "ճապոնական կամուրջը" և այլն...



Մարմոտան աշխարհի միակ թանգարանն է, որտեղ պահվում են Կլոդ Մոնեյի 110 աշխատանքները, որոնք մեծ նկարիչը պահում էր միայն իր տանը:



Ինչու՞ է հռչակավոր նկաչի որդին իր հոր գեղանկարները կտակել Մարմոտանին:
Այս հարցը տալիս են շատերը:
Մարմոտան պատկանում է "Գեղարվեստի Ակադեմիային", իսկ Կլոդ Մոնեն ուղղակի ատել է այդ հաստատությունը:
Մարմոտանի թանգարանը գտնվում է Բուլոնյան անտառի մոտ, պատկանել է Վալմի ընտանիքին, հետո գնվել է Ժյուլ Մաղմոտանի կողմից , ով սկսում է հավաքել այնտեղ միջին դարերի արվեստի և ռենեսանսի հավաքածուները:
Հետագայում Պոլ Մաղմոտան այն թողնում է Գեղարվեստի Ակադեմիայի պատկանելությանը:



Ասում են Մոնեյի որդին առաջին հերթին ցանկացել է հոր կտակած գործերը նվիրել պետությանը, բայց տեսնելով այդ ժամանակների մշակույթի նախարարի անտերբերությունը իր հոր նկատմամբ, հրաժարվում է այդ մտքից:
Միշել Մոնեն ուներ Ժակ Կաղլու անունով մի բարեկամ, ով Գեղարվեստի Ակադեմիայի անդամ էր և Մաղմոտանի դիրեկտորը:
ՈՒրեմն Միշելը հենց նրա տրամադրության տակ է թողնում հոր գործերը , ոչ թե գեղարվեստի ակադեմիայի:
Կաղլուն էլ որոշում է բացել մի մեծ սրահ Մաղմոտանում և ամբողջովին նվիրել այն Կլոդ Մոնեյի գործերին:
"Ես ուզում եմ ցույց տալ, որ նկարչի աշխարհում ամենաշատ հավաքածուն մեր մոտ է, Մաղմոտան Կլոդ Մոնեյի տունն է" ասել է նա:

lundi 11 octobre 2010

Քեզ բարի տարեդարձ Ժան Ժակ

Ժան Ժակ Գոլմանը(Jean-Jacques Goldman) Ֆրանսիայի ամենաժողովրդական և սիրված երգիչներից մեկն է:



Իր գրած երգերը ոչ միայն ինքն է երգում, այլ այնպիսի հայտնի երգիչներ, ինչպիսին են Սելին Դիոնը և Ջոնի Հալիդեյը:
Ժան Ժակ Գոլմանը այն մարդկանցից է, ով հաճախ է կազմակերպում բարեգործական համերգներ կարիքավորների ռեստորանները( Restos du coeur) ֆինանսավորելու համար:
Նա հովանավորում էր այդ ռեստորանները տարիներ շարունակ:

Այսօր ոչ մեկս իրավունք չունի
մրսելու և քաղցած լինելու...



Ժան Ժակը ապրում է Մարսել քաղաքում, հասարակ, էժան իկեայի(IKEA) կահավորանքով երեք սենյականոց բնակարանում, ունի 3 աղջիկ:
Իսկ ինչ է անում նա իր միլիոնների հասնող հոնորարները:
Ասում են ծախսում է հումանիտար նպատակներով, օգնում է չքավորներին և նրանց ընտանիքներին: