mardi 30 novembre 2010

Ինտերնետը դարձրեց նրան միլիոնատեր

Ժամանակակից Ֆրանսիական Երաժշտություն
Գրեգուար, նրա " Toi+Moi " երգը նայեցին տասը միլիոն երաժշտասերներ ինտերնետում, միլիոնից ավելի մարդիկ գնեցին նրա ձայնասկավառակը: Մի քանի ամսվա մեջ մեծ փառք ամբողջ աշխարհում: Ինտերնետը դարձրեց նրան սուպերսթար:


Երևում է, որ հանկարծակի
հռչակն ու շատ փողերը նրան "չփչացրեցին" ինչպես շատերին,
նա առաջվա նման քայլում է փողոցում ընկերների հետ, օգտվում հասարակական տրանսպորտից, կարծես ոչինչ էլ չի կատարվել...



Այս շաբաթ դուրս եկավ նրա երկրորդ ալբոմը " Le même soleil "
անվանումով...



...Սպասիր ինձ աստղերի փողոցում
Երկրորդը, Յուպիտերից հետո
Ես գիտեմ մի լավ տեղ
Որտեղից կարելի է տեսնել
Ամբողջ տիեզերքը:
Սպասիր ինձ աստղերի փողոցում
Եթերային բուլվարից ոչ հեռու
Իմ տիեզերանավի մեջ
կհիշենք ծովը
Դու և ես
Դու և ես...



Արտակարգ պոեզիա, արտակարգ երաժշտություն, արտակարգ ձայն...



"...Մենք չենք սիրում սրտով, սիրում ենք հոգով
Քանի որ մեր սիրտը մի օր կդադարի բաբախելուց
Իսկ մեր հոգին կշարունակի սիրել..."

lundi 29 novembre 2010

Կանաչ ոսկի

Կենտրոնական Աֆրիկայում, Չադ լճից ոչ հեռու ապրում են մարդիկ, ովքեր երբեք չեն հիվանդանում այն հիվանդություններով, ինչով հիվանդանում են մյուս երկրներում ապրողները:
Նրանք միշտ առողջ են և երկար են ապրում:

Գիտնականները հետազոտելով այդ մարդկանց կյանքը, հայտնաբերեցին, որ այդ մարդիկ հաճախ են ուտում մոտակա լճի ջրախոտերից:
Այդ ջրախոտերին անվանում են Սպիրուլին, դրանք մեծ կարևորություն ունեն մարդու օրգանիզմի համար, իրենց մեջ պարունակում են ավելի շատ վիտամիններ քան բոլոր բանջարեղենները միասին վերցրած:
Գնալով Սպիրուլինը գրավում Եվրոպական երկրների խանութները:
Այն հիմնականում բերում են Չինաստանից:
Սպիրուլինը նաև փրկություն է Աֆրիկացի թերսնվածների համար...

dimanche 28 novembre 2010

Ժողովրդական հավատալիքներ





Միջին դարերում մի թագավոր է լինում, մի օր, երբ այդ թագավորը պատժում էր մի մարդու, մի Զատիկ է թռչում ու նստում
այդ մարդու ուսին:
Թագավորը տեսնելով դա, ներում է շնորհում նրան:

Ֆրանսիայի որոշ շրջաններում, ժողովրդական հավատալիքների մեջ Զատիկը հաջողություն բերող խորհրդանիշ
է համարվում: Եթե նայենք հին դրոշմանիշներին, կնկատենք այդ միջատին...





Չորս տերևներով երեքնուկն էլ է համարվում հաջողություն բերող:
Երևի նրա համար, որ շատ հազվադեպ է պատահում բնության մեջ:
Ըստ լեգենդի , երեքնուկի յուրաքանչյուր թուփ ինչ որ բան խորհրդանշում է:
Առաջին թուփը հույսի համար է, երկրորդը հավատքի, երրորդը սիրո, իսկ չորրորդ թուփը , հաջողության համար է ...

samedi 27 novembre 2010

Միշել ՈՒելբեկ





« Սև կատուն հանդիպելով ֆրանսիական ժամանակակից գրականության ամենահայտնի հեղինակներից մեկին առավոտ շուտ, երբ նա նախաճաշում էր, նրան անհաջողություն չբերեց, հակառակը, այդ օրը' նոյեմբերի ութին, Միշել ՈՒելբեկը ստացավ Գոնկուղի գրական
մրցանակ », կարդում ենք "Պաղի Մատչի" վերջին համարներից մեկում:
Գոնկուղ գրական մրցանակը ստեղծվել է Էդմոն Դը Գոնկուղի կտակի հիման վրա 1896 թվականին իսկ "Գոնկուղ" գրական կազմակերպությունը հիմնվել է 1902 թվականին:
Չգիտես ինչու հայկական տարբեր կայքերում Գոնկուղ բառը կամ ազգանունը գրում են "Հոնկուր":
Գաղտնիք չէ, որ շատ հայ թարգմանիչներ, փոխանակ գրական ստեղծագործությունների թարգմանությունները կատարեն բնագրից, այն կատարում են ռուսերենից:
Ռուսերեն աղավաղված թարգմանությանը մի բան էլ իրենք են ավելացնում և
աղավաղում գրական ստեղծագործությունը:
Հայերենը աշխարհի ամենահարուստ լեզուն է, չգիտեմ ինչու շատ հայ թարգմանիչների մոտ ֆրանսերենի Ղ տառը, որի համարժեքը ռուսերենը չունի իսկ հայերենը ունի, ռուսերենի նման գրում են ր տառով:
Օրինակ ինչու է ֆրանսիական նշանավոր "Պաղի Մատչ" ամսագրի անունը շատերի մոտ գրվում ռուսերենի նման " Պարի Մատչ" : Ինչու չենք օգտագործում մեր լեզվի հարստությունը, թողենք ռուսները ինչ ուզում են թող ասեն, մենք ունենք ֆրանսերենին համարժեք Ղ տառը, ուրեմն ֆրանսերենի նման էլ գրենք ու արտասանենք: Սա իմ կարծիքն է:Թեմայից շեղվեցի, շարունակեմ...
Մրցանակը տրվեց «Քարտեզ եվ տարածք» վեպի համար:



"Դեռ չարժանացած այդ մրցանակին, վեպը գնվել էր արդեն 200 000 ընթերցողների կողմից ու բարձր էր գնահատվել ", շարունակում է "Պաղի Մատչը":
Ես չեմ կարդացել դեռ, չգիտեմ:



Կարդացել եմ այս մեկը.




….. Այս վեպում շատ հոռետես վիճակներ կան, բայց արժանի է կարդալու համար:
Հասուն տղամարդը դեռ կույս է մնացել, նրա փնտրտուքները, նրա հոգեկան ապրումները, տառապանքները:
Գրողը գրում է վեպը առաջին դեմքով, կարծես պատմում է իր մասին ու հաղորդակից դարձնում իր մտորումներին, իր աշխարհին, իր և մյուսների հիասթափություններին և անհաջողություններին:
Արդիական վեպ ու միքիչ էլ ցինիկ:
Կյանքում
կան գեղեցիկ տղաներ և աղջիկներ...
Իսկ նրա՞նք, տգեղները... գրողը ցանկանում է ասել , որ տգեղները անբախտ են, որ մեր աշխարհում նրանք անտեսված են,
նա զզվել է արդեն ամուրի տղամարդ լինելուց, սեռական կյանք գոյություն չունի, հասարակ մի աշխատանք է վարում և այլն, և այս ամենից նա հիասթափվել է...

mardi 23 novembre 2010

Կարտոֆիլն ա լա Դոֆինուա

Գղատեն Դոֆինուա կամ "Կարտոֆիլն ա լա Դոֆինուա"
Կերակրատեսակի հիմքում կարտոֆիլն է և թթվասերը:



Աշխատեք օգտագործել "Մոնալիզա" սորտի կարտոֆիլը, ավելի համով է լինում...

Ֆրանսիական խոհանոց

lundi 22 novembre 2010

Պոլ Վեռլեն



-

Il pleure dans mon coeur
Comme il pleut sur la ville ;
Quelle est cette langueur
Qui pénètre mon coeur ?

Ô bruit doux de la pluie
Par terre et sur les toits !
Pour un coeur qui s'ennuie,
Ô le chant de la pluie !

Il pleure sans raison
Dans ce coeur qui s'écoeure.
Quoi ! nulle trahison ?...
Ce deuil est sans raison.

C'est bien la pire peine
De ne savoir pourquoi
Sans amour et sans haine
Mon coeur a tant de peine !

Պոեզիան թարգմանելու համար բանաստեղծ է պետք լինել, բանաստեղծ չեմ, բայց կփորձեմ...


Լացում է հոգիս
Նման անձրևին քաղաքի վրա
Ինչ տխրություն է
Պատել սիրտը իմ

Հաճելի է անձրևի ձայնը
Կտուրների և գետնի վրա
Մի ձանձրացող սրտի համար
Նման է նա մի երգի միալար

Լացում է հոգիս առանց պատճառի
Սիրտս է զզվանքով լի
Ինչ է եղել, չե՞ն դավաճանել
Սուգը է առանց պատճառի

Այս մեծ ցավը
Անգիտակցաբար է
Առանց սիրո և ատելության
Սիրտն իմ տանջում է...

dimanche 21 novembre 2010

Ֆոտոակնթարթ






































Տեղում քանդակում են ու վաճառում

vendredi 19 novembre 2010

Պեր - Լաշեզ

Պեր Լաշեզի
ամենաօրիգինալ, ոչ մեկին չնմանվող հուշարձանը
սա է.


jeudi 18 novembre 2010

Ո՞վ է ուզում ամուսնանալ տղայիս հետ , Քի վյո էպուզե մոն ֆիս ?

Ասում են մայրը ամեն ինչի պատրաստ է իր որդու համար, սակայն հաճախ այդ մայրական սերն այնքան ուժեղ է, որ անհնար է կտրել կապը, այն կապը, որ 27- 40 տարեկան բալիկին թույլ է տալու վերջապես մեծահասակ դառնալ:
Շատ մայրեր արդեն պատրաստ են կտրելու այդ կապը և ամուսնացնել սիրելի որդիներին.
-Պետք է կտրել այդ կապը,- ասում է մայրերից մեկը, -նա պետք է դուրս գա, ամուսնանա, ինքնուրույն կյանք վարի, հո ես չեմ կարող ամբողջ կյանքում նրան պաշտպանել:
5 մայրեր իրենց 27- 40 տարեկան տղաների հետ եկել են հեռուստատեսություն և հայտարարություն են անում,
-Ես շատ լավ տղա ունեմ, գեղեցիկ, դաստիրակված, բավական է, նա պետք է ընտանիք կազմի , դուրս գա, եկեք աղջիկներ,
Ո՞վ է ուզում ամուսնանալ տղայիս հետ,
Քի վյո էպուզե մոն ֆիս ?




Շատ լավ շոու է, զվարճալի, հաղորդումը արդեն 3,5 միլիոն հանդիսատեսների է գրավել, 450 աղջիկներ որոշել են փորձել իրեն բախտը...

mercredi 17 novembre 2010

Ֆրանսիական հյուրասիրությունը

Ֆրանսիական հյուրասիրությունը, սեղան գցելու արվեստը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՅԻ համաշխարհային ժառանգության ցանկում:



Ֆրանսիացիները ուտում են օրվա մեջ երեք անգամ և նույն ժամերին:
Ասում են Բաստիլի գրավման ժամանակ երբ ճաշի ժամն է եկել, ֆրանսիացիները միանգամից դադարել են գրոհը ու գնացել են ճաշելու:
Նախաճաշը սկսում են առավոտյան, ուտում են հիմնականում կրուասան, խմում են սուրճ:
Երեխաները նախնտրում են տարբեր ջեմեր, թխվածքներ , կաթ կամ կակաո(շոկոլա):
Իզուր չէ որ նախաճաշին նրանք անվանում են պտի դեժոնե(փոքր նախաճաշ):
Ժամը 12 ից 13-ը ճաշի ժամն է:
Շատերը ռեստորան են գնում, կան մարդիկ ովքեր պատրաստում են տանը իրենց ուտելիքը և տանում են գործի իրենց հետ:
ճիշտ չէ, որ ասում են ֆրանսիացիները չեն սիրում հյուրեր ընդունել իրենց տանը:
Հաճախ նրանք հրավիրում են տանը մոտիկ մարդկանց, մոտիկ ընկերներին:
Հաճույքով սեղան են գցում, սիրում են երկար նստել, երկար զրուցել, սիրում են հյուր գնալ և հյուրեր ընդունել:
Լավ ուտելու համար երկար ժամանակ պետք է տրամադրես դրան սեղանի շուրջ, ասում են նրանք, ոչ հեռուստացույցը, ոչ էլ հեռախոսը , չպետք է խանգարեն:

Ամյուզ բուշ
Եթե ունեք ֆրանսիացի հյուրեր Ձեր տանը, միանգամից մի գցեք սեղանը:
ՈՒտելուց 15-20 րոպե առաջ , նրանց հյուրասիրեք տարբեր կտոններով,
կարելի է կտրատել բաստուրմա կամ սուջուխ և հյուրասիրել պորտֆելի կամ այլ թեթև խմիչքների հետ...
(ցանկալի է հյուրասիրել փոքր, "ժուռնալի" սեղանի վրա, մինչև ճաշասեղանը պատրաստ լինի)
Ֆրանսիայում այս տեսակ հյուրասիրությունը անպայման է ճաշից առաջ, և անվանվում է "Ամյուզ բուշ"
կամ "Ամյուզ գյոլ"(ընկերական լեզվով ասած):
Ֆրանսիացիները երբեք ճաշատեսակները չեն խառնում իրար սեղանի վրա, այն մատուցվում է հերթականորեն:
Սկզբից սեղանի վրա է դրվում որպես անտղե, հաց, սառը ուտեստեղեններ, աղցաններ, սալադ, գինի:
Հավաքվում է սեղանը, բերվում է հիմնականը' տաք ուտեստեղենը :
oգտագործում են բոլոր մսամթերքները, խոզի, հավի, հորթի, գառի, ոչխարի, ձկնեղեն, տարբեր խխունջներ,
Տավարի միսը սիրում են ուտել կիսահում, կիսատապակած ,առատ բանջարեղենով:
Տաք ուտեստից հետո ֆրանսիացիները սիրում են ուտել պանիր, բերվում է պանիրը կարմիր գինու հետ:

հետո բերվում է դեսերտ’ տորթ, կարկանդակներ, մրգեր …
Վերջում մատուցվում է սուրճ և կոնյակ կամ այլ ոգելից խմիչքներ: Ընդունված է , որ ոգելից խմիչքները նպաստում են մարսողությանը:
Աշխատեք այնպես անել, որ ուտեստեղենների յուղայնությունը և կալորիականությունը շատ քիչ լինի:
Ֆրանսիացուն հյուրասիրել խորոված կամ քյաբաբ խորհուրդ չէի տա :
Շատերը գտնում են, որ ուտում են առողջ մնալու համար, իսկ խորովածն ու քյաբաբը վնասում են այն:
Իզուր չէ, որ Ֆրանսիայում կան շատ երկարակեց մարդիկ:
Այդ երկարակեցության գաղտնիքը նաև նրանց հիանալի գաստրոնոմիայի, ուտելու, սեղան գցելու արվեստի մեջ է:
Ընթրիքի ժամերն են 19 - 20- ը ....

dimanche 14 novembre 2010

Փարիզի Աստվածամոր տաճարը







Ինչպես շատ Քրիստոնեական երկրներում, Ֆրանսիայում էլ շատ Եկեղեցիներ կառուցվել են ավերված հեթանոսական տաճարների
վրա:
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թվականից հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի տեղում, կառուցումը տևել է մոտ 200 տարի:

Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք արկերից:
Մեջտեղինը պատկերում է ահավոր դատը:Բարձր տեղ է կանգնած Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը աջից, 6-ը ձախից:
Ձախ արկը նվիրված է Տիրամորը, աջը' Սուրբ Աննային: Վերևում Բիբլիական թագավորներն են:
Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ...






Հիասքանչ քանդակները միջնադարի լավագույն ստեղծագործություններն են համարվում:




Նրանք համախմբված իրար հետ, մեծ իմաստ են արտահայտում իրենց մեջ, Քրիստոնեության պատմությունից մինչև մեծ դատը:









Ամբողջովին Աստվածաշնչյան պատմության հիման վրա են քանդակները:
















Շատ գրողներ, գիտնականներ այս հրաշք տաճարի կառուցման մեջ մեծ մոգական նշաններ են տեսնում, թաքնված գաղտնիքներ







Այստեղ է պահպանվում բոլոր Քրիստոնեաների համար Սուրբ համարվող Հիսուս Քրիստոսի փշե թագը, բերված Կոնստանտինոպոլ քաղաքից:
Մինչև 1063 թվականը այն եղել է Երուսաղեմում, հետո տեղափոխել են Բյուզանդիա:
Խաչակրած արշավանքի մասնակիցները այն բերում են ու վաճառում Ֆրանսիայի թագավոր Լուի IX - ին:













"Փարիզի Աստվածամոր տաճարը" վեպը Վիկտոր Հյուգոն գրել է Հուլիսյան հեղափոխության տարիներին, պատմական այդ դեպքերին չեր կարող անտեսել մեծ գրողը



Վեպը կարդալով կարծես մտնում ես այդ դեպքերի մեջ ու ականատեսն ես դառնում դրանց:




Տաճարի խորհրդավոր հանգիստը հանկարծ խանգարում էր Գղեվի հրապարակի աղմուկը, այնտեղ կյանքն էր եռում, որտեղ անսովոր ձևով միախառնված էին դաժանությունն ու խրախճանքները, թախիծն ու ծիծաղը:
Այս ամենը թելի նման ձգվում էին դեպի Աստվածամոր տաճար, որն էլ հանդիսանում էր գլխավոր դերակատարը:
Տաճարը որոշում էր մարդկանց ճակատագրերը...



Սեր և ատելություն, գեղեցկություն ու տգեղություն, հասարակության կողմից անտեսված մարդիկ, այս ամենը իրենց պրոբլեմներով մինչև այժմ էլ ակտուալ են մեր հասարակության մեջ:
Ժամանակները փոխվել են, սակայն շատ բաներ դեռ արդիական են մեր օրերի համար...
բարին ու չարը, դաժանությունն ու մարդասիրությունը, տանջանքը, անհամբերությունը,բանականություն



մարդկային հաճախ անկառավարելի զգացմունքներն ու դրանց հետևանքները ...


Անպայման կարդացեք Վիկտոր Հյուգոյի այս հրաշք գիրքը:

samedi 13 novembre 2010

Ցածր գներ Ֆրանսիայում




Գնալով Ֆրանսիայում ավելի ու ավելի են շատանում այն խանութների քանակը, որտեղ ամեն ինչ վաճառվում է ավելի ցածր գներով քան մյուսներում:




Առաջինը " Օյդե"-ն
էր, ով 1978թվականին բացեծ իր առաջին խանութը Փարիզում , նպատակ ունենալով վաճառել ամենաշատ օգտագործվող ապրանքները ամենացածր գներով:
Այսօր այդ խանութների քանակը հասնում է 915 ի:
Համեմատության համար ասեմ, որ այս խանութներում օրինակ միջին չափի Անանասը վաճառվում է 1 եվրոյով(500 դրամ), Հայաստանում այն արժի 10-ը եվրո(5000 դրամ):
Մի լիտր Իտալական բարձր որակի զեյթունի ձեթը արժի մոտավորապես 4 եվրո(2000 դրամ), իսկ Հայաստանում Սիրիական զեյթունի ձեթը արժի 6 հազար դրամ և այլն:




1989 թվականից Գերմանական Ալդի խանութների ցանցն է միանում "Օյդե"-ին իր էժան գներով:
2009 թվականին Ալդին ուներ 855 խանութներ և արդեն 2,5 միլիոնի շահույթ:




Լիդեր Փրայս խանութների ցանցը հիմնել է Ժան Բոն 1990 թվականին, այսօր կան 563 այդպիսի խանութներ:

















Ամենաշատ խանութներ ունեցող և էժանների ավելի էժանը Լիդլն է: Կան 912 այդպիսի խանութներ:





Էժան խանութներից հետ չեն մնում հյուրանոցները իրենց ցածր գներով:
"Ակկոր" հյուրանոցների խումբը ստեղծում է Ֆորմուլա առաջին հարմարավետ հյուրանոցները, մի գիշերը 15- ից 45 եվրոյով:
Այսօր Ֆրանսիայում կան 200- ից ավելի այդպիսի Ֆ1 հյուրանոցներ...

mardi 9 novembre 2010

Ալեն Դելոնը 75 տարեկան է


Տարօրինակ վիճակ է, չեմ հասկանում ինչ է կատարվում ինձ հետ , այս երեկո ես քեզ նայում եմ ինչպես առաջին անգամ
-նորից բառեր...անընդհատ բառեր... միանման բառեր...
- էլ չգիտեմ ինչպես քեզ ասել ...
-ոչինչ էլ չկա...բացի բառերից..
-բայց դու այն գեղեցիկ սիրո պատմությունն ես ... որը ես քեզ կասեմ միշտ.. ....
-հեշտագին բառեր...փխրուն բառեր..չափազանց լավ էր...
- դու երեկվանն ես...դու վաղվանն ես... չափազանց լավն ես.... միշտ..իմ միակ ճշմարտությունը..
-Բայց վերջացան երազելու ժամանակները, հիշողությունները թառամում են երբ մոռացվում են...
-դու նման ես քամու, որի միջոցով... երգում են ջութակները և տարածում հեռուներում վարդերի բույրը ....
-կարամել...կոնֆետներ....շոկոլադ...
-այս րոպեին ես քեզ չեմ հասկանում.. ...
-շնորհակալություն, ոչ ինձ համար .. դու կարող ես դրանք նվիրել մեկ ուրիշին.. ով սիրում է քամի և վարդերի բույրը ... գեղեցիկ, քաղցր բառերը իմ բերանում են, բայց երբեք սրտիս վրա.. ....նորից խոսքեր... խոսքեր...խոսքեր...խոսքեր...
-լսիր ինձ..
-խոսքեր..խոսքեր...խոսքեր...
-խնդրում եմ.
-խոսքեր...խոսքեր...խոսքեր...
-ազնիվ խոսք...
-խոսքեր...խոսքեր....խոսքեր..խոսքեր..խոսքեր..
նորից ու նորից խոսքեր որ դու տալիս ես քամուն...
-ահա իմ բախտն է քեզ հետ խոսում.. խոսում է..ինչպես առաջին անգամ...
-նորից խոսքեր...աննդհատ խոսքեր.. նույն խոսքերը...
-ինչպես կցանկանայի, որ դու ինձ հասկանայիր.. ...
-միայն խոսքեր են....
-լսիր ինձ գոնե մի անգամ... ....
-հրաշալի խոսքեր, խորամանկ խոսքեր, որոնք սուտ են..
-դու իմ երազն ես.. ......
-ինպիսի սուտ..
-իմ միակ մտորումներն ես և իմ միակ հույսը ......
-երբ սկսում ես ...վերջանալ չկա մի քիչ հանգիստ մնալ եմ ուզում .. ..
-դու ինձ համար այն միակ երաժշտությունն ես.. որը պարեցնում է աստղերին ավազաթմբերի վրա .....
-կարամել, կոնֆետներ և շոկոլատներ...
-եթե դու գոյություն չունենայիր ես քեզ կհնարեյի.. ....
-շնորհակալություն բայց ոչ ինձ համար......... դու կարող ես դրանք նվիրել մեկ ուրիշին....ով սիրում է աստղեր ավազաթմբերի վրա .......հրաշալի ,քախցր խոսքերը իմ բերանում են բայց ոչ սրտիս վրա..
-նորից մի բառ..նորից մի խոսք...
-խոսքեր,...խոսքեր ....խոսքեր..
-լսիր ինձ.....
-խոսքեր.... խոսքեր խոսքեր...
-խնդրում եմ..
-խոսքեր... խոսքեր.... խոսքեր....
-ազնիվ խոսք.....
-խոսքեր..խոսքեր.... խոսքեր.... նորից խոսքեր, որ դու քամուն ես տալիս...
-ինչ գեղեցկուհի ես դու...
-խոսքեր են..խոսքեր են..խոսքեր.....
-գեղեցկուհի ես դու.......
-խոսքեր..... խոսքեր..... որ քամուն ես տալիս

vendredi 5 novembre 2010

Ժան Ֆղանսուա Մողիս "Իմ սեր"



Արաբական ձևը





Հանդիպում


-Երկու տարի է անցել, Դովիլը չի փոխվել
Դու էլ չես փոխվել
գիտես,
- Ծիծաղելի է, միշտ հանդիպում վերջին րոպեներին,
Նրանք այնտեղ են ինչպես առաջ, առագաստանավերը
Քո շորն էլ իմ ուսերին, քամուց պաշտպանվելու համար...


jeudi 4 novembre 2010

Պիեռ Կարդեն

Նրա անունը վաղուց սիմվոլ է դարձել էլեգանսի և շքեղության:
88 տարեկան է, բայց ունի երիտասարդի առույգություն:
Բիզնեսմեն է, կուտուղյե, սեփականատեր բազմաթիվ ռեստորանների , լյուքս հաստատությունների, Վենեցիայում գտնվող Կազանովայի պալատների:
Նրա ծնողները Ֆրանսիա են գաղթել Վենեցիայից: Սկզբում, ինչպես շատ գաղթականներ, ապրել են կարիքների մեջ:

"Ապրում էի Վիշի քաղաքում, ութը ամիս աշխատել եմ կար ու ձև անող, հետո կարմիր խաչում հաշվապահ եմ եղել:
Մի ընկեր ունեի, մեդիում էր, մի անգամ հարցրեցի թե ծանոթներ չու՞նի Փարիզում գնամ մոտը աշխատեմ, ասեց ունեմ և ուղարկեց պարոն Վալտների մոտ, գուշակելով ինձ մեծ հաջողություններ:
Գնացի Փարիզ գտա Վալտներին: Նա էլ ինձ ուղարկեց իր ընկեր Պաքենի մոտ, ով այդ ժամանակ մեծ կուտուղյե էր:
Նրա մոտ էլ սովորեցի հիմնականը: Բախտս բերեց, հանդիպեցի Կոկտոյի հետ, շորեր կարեցի նրա ֆիլմի համար: Մի տարի հետո էլ հանդիպեցի Դիորին, ով ուզում էր իր սեփական արտադրությունը բացել, ես եղա նրա առաջին աշխատողը:
Հենց այդտեղից էլ սկսվեց իմ իսկական կարիերան:
Առաջինն էի, որ անուն ազգանունս գրեցի ստեղծածս շորերի վրա, առաջ այդպիսի բան չէին անում, ես ազատ շունչ տվեցի նորաձևությանը:
Շատ նորաձեվության տներ փակվեցին: Միայն ես եմ, որ չվաճառեցի ազգանունս:
Տալիս եմ լիցենզիա շատ շատերի, դա միջազգային փայլ է տալիս իմ անվանը:
Ամեն օր մտնում եմ աշխատասենյակս ու նկարում: Բավական է ունենաս վառ երևակայություն և աշխատասիրություն, շատ բաների կհասնես,- ասում է Պիեռ Կարդենը:


ՓԱՐԻԶ Նորաձևության շքերթ Պիեռ Կարդեն "Գարուն - Ամառ 2011"