mardi 14 septembre 2010

Պաղմանտիեն և իր սիրած Կարտոֆիլը

Եթե Պեր-Լաշեզում մի գերեզման տեսնեք, որի վրա կարտոֆիլ է դրված, չզարմանաք:


"Կգա ժամանակ, երբ Ֆրանսիան շնորհակալություն կհայտնի Ձեզ, կարիքավորներին հաց տալու համար" ասել է Ֆրանսիայի թագավորը նրան:

Անտուան Պաղմանտյե(Antoine Parmentier), առաջինը Ֆրանսիայում, ով գնահատեց կարտոֆիլը և ամեն ինչ արեց , որ ժողովուրդն էլ ընդունի այն:

Կարտոֆիլը բերվում է Եվրոպա իսպանացիների կողմից 1565 թվականին հարավային Ամերիկայից և անվանվում Տարտուֆոլի, քանի որ այն նման էր Տրյուֆելին:
Հետագայում գերմանացիները անվանում են դրան Տարտոֆել, որը շուտով դառնում է կարտոֆել:
Պերուի, Չիլիի հնդկացիները մշակում էին այդ բույսը, օգտագործում սննդի մեջ և անվանում էին դրան "պապա":

Ֆրանսիայում կարտոֆիլի օգտագործումը արգելված էր, բժիշկները գտնում էին, որ այն թունավոր է մարդու համար և տալիս էին միայն կենդանիներին:
Պատերազմի ժամանակ երբ Պաղմանտյեն գերի էր գերմանացիների մոտ, նրան կերակրում են այդ բույսով: Նա ուտում է և դիմագրավում սովին:
Պատերազմից վերադառնալով Փարիզ 1763 թվականին, Պաղմանտիեն սկսում է լրջորեն զբաղվել կարտոֆիլով, նրա հատկություններով:
Նա սկսում է լայնորեն տարածել ժողովրդի մեջ կարտոֆիլի սննդարար հատկությունների մասին, կազմակերպում է ընդունելություններ, որի ժամանակ միայն օգտագործում է կարտոֆիլով կերակուրներ:
Ժողովուրդը անդրդվելի էր, շատերը հրաժարվում էին:
Պաղմանտիեն որոշում է դիմել խորամանկության: Թագավորից հող է վերցնում Փարիզից դուրս, կարտոֆիլ է ցանում և խնդրում թագավորի պահակներին "հսկել" կարտոֆիլի այգին ցերեկվա ժամերին... որ ցույց տան, թե շատ կարևոր բույս են հսկում...
Այն միտքը, որ " Արգելված պտուղը քաղցր է լինում" խաղում է իր դերը:
Գյուղացիները տեսնում են, գալիս են գիշերով, գողանում են այդ բույսն ու տնկում իրենց այգիներում:
Այն, ինչը Պաղմանտյեն էր երազում...

Չնայած սկզբից նրանք սկսում են ծախել միայն կարտոֆիլի ծաղիկները, հետագայում սովորում են օգտագործել նաև պտուղները:
Հատկապես 1785 թվականի երաշտի ժամանակ, երբ այդ բույսը փրկում է Ֆրանսիայի հյուսիսում բնակվողներին սովամահ լինելուց:
1795 թվականին Պաղմանտյեն դառնում է գիտությունների ակադեմիայի անդամ:
Նա ամեն ինչ անում է կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը բարելավելու համար, հրապարակում է տարբեր աշխատություններ հացթխման , պանրի, ցորենի, եգիպտացորենի օգտագործման և պահպանման մասին, գինեգործություն, հանքային ջրեր և այլն...
Փարիզի մետրոյի կայարաններից մեկը նրա անունով է կոչվում, նրա հարազատ քաղաքում կա հուշարձան և նրա անունով հրապարակ:

mercredi 8 septembre 2010

Պարոն 100 000 վոլտ

Այսպես են անվանում ֆրանսիացիները իրենց սիրած երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, 6 երեխաների հայր Ժիլբեղ Բեկոյին:
Նա ծնվել է 1927 թվականի Հոկտեմբերի 24 -ին Տուլոն քաղաքում, մահացել է 2001 թվականի Դեկտեմբերի 18 - ին Փարիզում:




Ասում են նա իր ամբողջ կյանքում կապեց միայն ու միայն մի ձևի փողկապ ' գարոխ փողկապը(cravate à pois)(գարոխանման կետիկներով), այդ ձևի փողկապը հանդիսանում էր նրա համար "հաջողություն բերող":


Դա էլ իր հատաքրքիր պատմությունն ունի:

Երիտասարդ Ժիլբեղը դաշնամուր նվագել գիտեր և աշխատանք էր փնտրում:
Մի անգամ նա իր մայրիկի հետ գնում է մի piano-bar, որտեղ դաշնակահար էին փնտրում:
Բառի սեփականատերը մերժում է նրան պատճառաբանելով , որ երիտասարդը չունի փողկապ:
Այդ ժամանակ մայրը կտրում է իր գարոխանման կետիկներով շջազգեստի փեշը և կապում տղայի վզին:
Ժիլբեղն էլ ձևացնելով թե իր վզին իսկական փողկապ է, նորից է մտնում սեփականատիրոջ մոտ և... ընդունվում գործի:
Այդ օրից սկսած, Ժիլբեղ Բեկոն միշտ գարոխ փողկապով էր բեմ բարձրանում:

Ես գալիս եմ տանելու քեզ
Ես գիտեի, որ ինձ էիր սպասում
Գիտեի, որ չենք կարողանա
Առանց իրար ապրել երկար...



Պեր - Լաշեզ

samedi 4 septembre 2010

"Արծաթյա աշտարակը"



Փարիզի ամենաթանկ, ամենահին ու լեգենդար ռեստորաններից մեկն է "Լա Տուղ Դ'աղժանը"(La Tour d’Argent)
Ասում են ամիսներ առաջ է պետք տեղերի համար պատվիրել ....


Եթե դրոշակը ծածանվում է ռեստորանի վրա, ուրեմն ձեզ կդիմավորի սեփականատերը , եթե ոչ, ուրեմն բացակայում է:
Կառուցվել է 16 -րդ դարի վերջերին,
առաջին անգամ Ֆրանսիայում այստեղ են օգտագործել պատառաքաղներ սնունդը ուտելու համար, իսկ անունը ստացել է արծաթագույն պատերի շնորհիվ:


1867 թվականին այստեղ է ճաշել ռուսական կայսեր Ալեքսանդր երրորդը իր տիկոջ հետ:

Ներսը ոչ մի բանով չի տարբերվում հասարակ ռեստորաններից, չկան ոսկյա պատեր, չկան պարսկական գորգեր, ոչ մի շիկ, դրսում չկա գրած ռեստորան, ոչ մի ազդագիր ...

ՈՒրեմն ինչն է այստեղ բերում աշխարհի հանրահայտ մարդկանց' թագավորներին, սուլթաններին, սպորտսմեններին, պրեզիդենտներին, դերասաններին....,

Ալեն Դելոն, Չարլի Չապլին, Ռուզվելտ, Քենեդի, Գրետա Գարբո, Մերլին Մանրո, Կոկո Շանել, Շալյապին.....Պուտին...
Միգուցե նրա համար, որ ռեստորանի
պատուհաններից բացվում է մի հրաշալի տեսարան' Փարիզի Աստվածամոր տաճարը իր ամբողջ հմայքով,

կամ նրանք հրապուրված են ֆրանսիական

ավանդական էլեգանտ հյուրասիրությա՞մբ:


ՈՒտեստներից հայտնի է հատկապես Արծաթյա աշտարակի "ֆիրմեննի" բադիկը:
Գնացեք ու համտեսեք, եթե իհարկե ունեք փողեր.....քամուն տալու

vendredi 3 septembre 2010

Հանրաճանաչ մարդիկ, հասարակ գերեզմաններ

Երևի նկատեցիք , որ շատ հանրաճանաչ մարդիկ ունեն շատ հասարակ գերեզմաններ, որևէ մի բանով չտարբերվող հասարակ մարդկանցից...




Եթե կա մի երգիչ , ով Փարիզի խորհրդանիշն է հանդիսանում,
նրա անունը Ֆրանսիս Լեմարկ է:
Իվ Մոնտանից ոչ հեռու գտնվում է նրա վերջին հանգրվանը:

Ֆրանսիս Լեմարկը (իսկական անունը Նատան Կողբ), մածացել է Փարիզում, հրեական էմիգրանտների ընտանիքում:
11 տարեկանում նա հեռանում է դպրոցից և ընդունվում աշխատանքի գործարանում:
Գործարանում աշխատելիս Լեմարկը մասնակցում է այնտեղի բանվորական երաժշտա-թատերական
աշխատանքներին , առանց մտածելու, որ իր երգերը շուտով դառնալու են ֆրանսիական էստրադայի գոհարները, հնչելով աշխարհի ամենահայտնի բեմերում:
Ով չի սիրում նրա "Ա Պաղի" երգը Իվ Մոնտանի կատարմամբ:

Պատերազմից հետո Լեմարկը երգում է Սեն Ժեղմեն դե Պղե
(Saint-Germain-des-Prés) կաբարեյում.
1946 թվականի երկու իրադարձությունները մեծ հետք են թողնում նրա կյանքում ' նա հանդիպում է իրա ապագա կնոջը' Ժին Ղիշեյին (Ginny Richès) և ծանոթանում է առաջին անգամ Իվ Մոնտանի հետ, Ժակ Պղեվեղի (Jacques Prévert) միջնորդությամբ:
Իվ Մոնտանին միանգամից հրապուրում են նրա երգերը, նա ընտրում է Je vais à pied, Ma douce vallée, Bal petit bal...ստեղծագործությունները:
Նրանց գործընկերությունը տևում է երկար տարիներ:
Շաղլ Տղենեյի(Charles Trenet), Անղի Սալվադողի(Henri Salvador) պես Ֆրանսիս Լeմարկն էլ ունեցավ երկար և հարուստ ստեղծագործական կյանք,
մեծ ավանդ թողնելով ֆրանսիական մշակույթին:

Պեր-Լաշեզ