lundi 11 avril 2011

Ամեն ինչ մոռացել եմ


Երկու քայլ այստեղից, ապրում եմ ես, կարող է հե՞ռու է
Այլևս կյանքս չեմ ճանաչում, վախենում եմ ինքս ինձանից
Ապրում եմ մի աշխարհում, որը այլևս գոյություն չունի
Առանց քեզ ես ես չեմ

Երկու քայլ այստեղից ես կորցրեցի այն ինչ էի
Անունս ինձ ոչինչ չի ասում, ոչ էլ փաստաթղթերիս նկարը
կարող են ինձ անվանել ինչպես ուզում են
Առանց քեզ, միևնույն է ինձ համար

Ինչպես են ասում բարի օր, ես մոռացել եմ
Բարի օրերի բույրը այլևս չեմ զգում
Ինչպես են սեր անում, եթե իմանայի
Ես ամեն ինչ մոռացա, երբ դու ինձ մոռացար...

samedi 2 avril 2011

Պատրիսիա Կաասը բացում է իր հոգին

Օրերս հրատարակվեց 44 տարեկան երգչուհու "Ստվերը իմ ձայնի" գիրքը:

"Գրելու ցանկություն արթնացավ վերջերս: Վերջապես քաջություն ունեցա պատմելու իմ մասին, բացել հոգուս բոլոր գաղտնիքները: Սա նաև թերապիայի նման մի բան է, պատմել ինքդ քեզանից: Երկար ժամանակ ինքս ինձ չեմ սիրել, այսօր ասում եմ, լսի'ր, իրոք դու լավ երգչուհի ես: Ես սիրում էի մենակ մնալ ինքս ինձ հետ, բազմոցիս վրա, գիրքս հրատարակելուց հետո սկսեցի հաճախել հոգեբանին, սկսեցի կյանքի մասին մտածել միայն դրականորեն":

Առաջին սիրո հիասթափությունը զգացել է պատանի ժամանակ, երբ ընկերը ավտոկանգառում ծեծում է նրան: Մեծ ցավ է զգացել մորը հրաժեշտ տալուց:
90 ական թվականներին , հայտնի դառնալուց հետո սկսվում են նրա մղձավանջները:
Մի մանյակ սկսում է հետապնդել նրան, փոստով ուղարկում է երգչուհուն տարբեր սարսափելի տեսարաններ:
" Երկու տարի հանգիստ չէի կարող քնել, գիշերները մղձավանջների մեջ էի" գրում է երգչուհին :
Ոչ մի երաժշտական կրթություն չունենալով հանդերձ Պատրիսիա Կաասը վաճառում է 16 միլիոն ալբոմ:
"Այո, անպտղությունը տանջում է ինձ, այսպիսի ճակատագիրը անարդար եմ համարում ,
բայց դե ինչ արած, Ալեն Դելոնը մի անգամ ասեց " Շատերս մեր հռչակի գինը մենակությամբ ենք վճարում, ինչ արած":

Եթե ես գեյ սրճարաններ եմ հաճախում, դա չի նշանակում որ հոմո եմ, ուղղակի
հոմոներին շատ եմ սիրում, շատ ընկերներ ունեմ նրանց մեջ:
Մենակությանդ հետ բարեկամություն անել չես կարող, չէ, ես չեմ մտածում կյանքս վերջացնել Դալիդայի նման, ես սիրում եմ լույսը, ու կգնամ դեպի լույսը:

Ես կարծում եմ, եթե երջանիկ կյանք ունենայի, վատ կերգեյի:
Դժբախտությունը հատուկ շեշտ է դնում ձայնիդ վրա, այն դարձնում անկեղծ և ավելի զգացմունքային" ասում է երգչուհին::