dimanche 15 mai 2011

Պասկալ Լեժիտիմյուս



Ֆրանսիայի հայտնի և սիրելի հումորիստներից մեկը:
Նրա հայրը սևամորթ անտիյացի է, իսկ մայրը' հայուհի:

Մի անգամ մի լրագրող կատակեց այս հարցով " Ասա բախտդ են գլխից չի բերել էլի, մի կողմից ստրկատիրությունից ես տուժված, մյուս կողմից էլ ցեղասպանությունից":


Բայց ինչպես ինքն է ասում " Ես կյանքում միշտ հայ եմ, իսկ բեմի վրա անտիյացի":
Իրականում որն է նրանում ավելի գերակա, հայը , թե սևամորթ անտիյացին:
Մասնակցելով նրա շոուներին, կիմանանք նրա ծիծաղելի պատմությունները …

samedi 14 mai 2011

Գլխապտույտ

Կա աշխարհ , կա սիրո, կրքերի աշխարհ նույնպես:
Կա դեմք, կա քիթ, բերան, աչքեր, ձեռքեր,
քո աչքերը, քո քիթը , քո բերանը, ձեռքերը, քո դեմքը:
Կա աշխարհ և կաս դու:
Երբ կարոտում եմ քեզ, աշխարհը դատարկ է թվում, կամ լցվում է քեզանով,
երբ ասեմ , որ դու իմ կիրքն ես, կկծեմ լեզուս, կամ էլ քոնը...
դու կրքիս առարկան ես, չէ դու առարկա չես, ուրիշ բան էի ուզում ասել...
երբ դու մտնում ես իմ ներաշխարհը, մյուս ամեն ինչ մոռացվում է:
Դու ջնջում ես մնացած ամեն ինչ ու դառնում ես առաջնայինը:
Չէ, դու ես ու մնացածը, մնացածն էլ զարդարում է մեր աշխարհը:
Կիրքը մի կաթիլ սիրոպի է նման, երբ սիրոպը լցնում ես մի բաժակ ջրի մեջ,փոխում է ամբողջ ջրի գույնը:

Բաժակի ջուրը մեր հոգեվիճակն է, այն ամբողջովին փոխվում է կրքի ազդեցությունից:
Կա կրքերի աշխարհ, մենք էլ սուզվում ենք նրա մեջ մեր հոգեվիճակով:
Մեր հոգեվիճակով մենք փոխում ենք աշխարհն ու նայում ուրիշ աչքերով, կամ
ուրիշ հայացքով: Այսպես էլ է պատահում,
ճանապարհորդում ես ուրիշի կրքերի աշխարհ, որ հետո այնտեղից դուրս գաս ավելի հարստացած, հարստացած կրքով...
Փիլիսոփայությունը կիսում է այս մտքերը,
փիլիսոփայությունը հունարեն բառ է, փիլո նշանակում է ցանկանալ, սոփա նշանակում է իմանալ: Փիլիսոփան,
ինչպես Սոկրատը, միայն մի բան գիտի, որ նա ոչ մի բան չգիտի,
չեմ կարծում, որ կրքի
մասին նա չգիտի, լավ էլ գիտի, կամ լավ էլ կուզեր իմանար,
բայց կարո՞ղ է ամեն ինչ իմանալ,
ինչպես Պլատոնն է ասում, ռիսկը գործի կեսն է...