jeudi 24 mars 2011

Էդուարդ Կորտես "Արարատ"




(Կարդում եմ Ֆրանսիացի այս տաղանդավոր լրագրողի նոթերը, մի քանի հատվածներ կթարգմանեմ)

...Համարյա 7 տարի ես ճանապարհորդում եմ, գնում եմ հանդիպելու տարբեր մարդկանց, ծանոթանալու նրանց կենցաղին ու բարքերին: Թողնելով իմ հարմարավետ կյանքը Ֆրանսիայում, իմ ընտանիքը, ես տարվել եմ ճանապարհորդություններով, ձգտելու հասկանալ աշխարհը, որտեղ ապրում եմ:
2001 թվականին երկու ընկերներիս հետ գնացինք հյուսիսային Կովկաս, անցնելով Վրաստանից Օսեթիա հայտնվեցինք ռուսական բանտում...
Երբ վերադարձանք Ֆրանսիա, գերմանուհի տատիկս, ով շատ էր անհանգստացել մեր ճակատագրով, հարցրեց.
- Դու գիտե՞ս, շատ հեռու չես եղել Արարատ լեռից
- Հմ...հարավային Կովկասում է, մեր քարտեզի վրա տեսա:
- Այո, Հայաստանում, ավելի ճիշտ պատմական Հայաստանում, կարծեմ հիմա թուրքական սահմանում է: Եթե քեզ հետաքրքրում է, կարող եմ քեզ ցույց տալ Նոյի Տապանից մի կտոր, այն Արարատ լեռից են բերել:
Տատս ինձ ձեռ է առնու՞մ, չէ, երևում է լուրջ է ասում, ձայնը ուրիշ է այսօր, կարծես ուզում է ինձ մի գաղտնիք ասի:
- Նոյի Տապանը Արարատ լեռան վրա կանգնեց ջրհեղեղից հետո
- Հա իհարկե, լսել եմ այդ պատմությունը, Աստվածաշնչի մեջ է:
- Բայց դա լեգենդ չէ, դա իրականություն է, ես Տապանից մի կտոր քեզ ցույց կտամ, բանկի պահախցիկում եմ պահ տվել:
- Մի քանի տարի առաջ, շարունակեց տատս, ծանոթացա մի տիկոջ հետ, նա ապրում է ֆրանսիական Պեղիգո շրջանում, այդ տիկինը ուներ մի կտոր Նոյի Տապանից, այդ կտորը բերել էր մի լեռնագնաց, ով 1950 թվականին բարձրացել էր Արարատ լեռան վրա: Տեսնելով, որ շատ եմ հետաքրքրված Աստվածաշնչյան այդ պատմությունով, նա ինձ նվիրեց այն:
Քեզ ցույց կտամ, կտեսնես քո աչքերով...
13- րդ դարի վերջերին, հռչակավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն անցնելով մեծ Հայաստանով, այնտեղից էլ բերում է այդ ժողովրդի հավատալիքները.
"Մի շատ մեծ, ու շատ բարձր լեռ կա, Նոյի Տապանի լեռ են ասում դրան: Լեռան գագաթին միշտ ձյուն կա, անհնար է բարձրանալ նրա վրա: Հեռվից երբ նայում ես այդ լեռան, մի մեծ սև կետ է երևում, ասում են դա Նոյի Տապանն է...":
Մեր թվարկությունից առաջ երրորդ դարում, Բաբիլոնի պատմաբան Բերոսը, ով գրել է Խալդերի և Ասորիների պատմությունը, գրում է, " Նավը, որը ընկած է Հայաստանում"
տեղաբնակների մոտ սովորություն կա, նրանք քերում են նավի վրայի ձութն ու զարդեր են պատրաստում դրանից: Այդ ձութը առողջարար հատկություններ ունի":
Հետագա առաջին դարում, հրեա պատմաբան Ֆլավիյուս Ժոզեֆը գրում է.
"Հայաստանում մի նավ կա, դրա կտորներից մարդիկ թալիսմաններ են պատրաստում"...

330 թվականին բյուզանդացի մի հավատացյալ Հակոբ անունով, փորձում է բարձրանալ լեռը:
Լեռան ստորոտում նա ծարավում է և քնում: Զարթնելիս նրա առաջ մի հրաշք աղբյուր է ժայթքում, միջև հիմա էլ այդ աղբյուրը սրբատեղի է, այն անվանում են Սուրբ Հակոբի աղբյուր, մարդիկ գալիս են ուխտի, շորեր են կապում աղբյուրի մասրենիների վրա:
Հակոբը շարունակում է բարձրանալ, նա աղոթում է, խնդրում է Աստծուն, որ ցույց տա Տապանը, մի Հրեշտակ է գալիս , նա տալիս է Հակոբին մի կտոր Տապանից և ասում, որ Տապանը թաքցված է մարդկային հայացքից, Աստված ցույց կտա այն, երբ ժամանակը կգա:
Սուրբ Հակոբի ճանապարհորդությունը ցույց է տալիս, որ այլևս ոչ ոք չպետք է փորձի բարձրանալ Սուրբ լեռը...

Հրեշտակի տված Տապանի մի կտորը այժմ գտնվում է Էջմիածնում:
1254 թվականին Մարկո Պոլոն անցնում է Արարատ լեռան մոտով: Վատիկանի դիվանագետներից մեկը, ով անցնում է Մոնղոլիա Սիբիրյան տափաստաններով գրում է.« Super Masis nullus debet ascendere, quia est mater mundi »
" Ոչ ոք չպետք է բարձրանա Մասիս, որովհետև նա աշխարհի մայրն է"...

...Հայկական թագավորությունը դարերի ընթացքում փոքրացել է, ինչպես Շագրենի կաշին:
Համարյա իննսուն տարի կլինի, որ թուրքերն են այստեղ:
Անի, հազար ու մի Եկեղեցիների քաղաք, որտեղ բնակվել են հարյուր հազար մարդ:
Այս ավերակները ապացույցն են այս հայկական քաղաքի հարուստ պատմության:
Որպես առաջին Քրիստոնեական թագավորություն աշխարհում,
Հայստանը դարձնում է Անին իր մայրաքաղաք, կրոնական կենտրոնով:
Այստեղ կարծես միանգամից կյանքը կանգ է առել, ինչպես Պոմպեյում:

Արփաչայի ջրերը բաժանում են սահմանը: Հայկական կողմում երևում են մի քանի սահմանապահներ, կարմիր, կապույտ և նարնջագույն դրոշն է ծածանվում Անիի դիմաց:
Հայ սահմանապահները սահմանն են նայու՞մ, թե հսկում են իրենց պապենական հողերը...
1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում, քեմալականների ու լենինականների միջև բաժանվեց Հայկական կարկանդակը, Արարատը անցավ թուրքերին:
Մի անգամ
թուրքական կառավարությունը բողոքում է Չիչերինին, թե Սովետական Հայաստանի գերբից պետք է ջնջել Արարատը, նա Հայաստանին չի պատկանում:
Չիչերինն էլ պատասխանում է.
" Ձեր գերբում էլ լուսնի նկարն է, այն դեպքում, որ այն չի պատկանում ձեզ":
Հայերը սգում են Արարատի կորուստը: Այդ լեռան պատկերը ամենուր է Հայաստանում, ռեստորաններում, ճաշարաններում, Եկեղեցիներում, տների մեջ...
թուրքերը կատարելով մեծ եղեռնը, ցանկանում էին վերացնել հայկական հետքը, սակայն նրանք հո դինամիտ չեն դնի ու պայթեցնի Արարատը, որը մնում է խորհրդանիշը Հայաստանի, հիշողությունը պապենական հողերի...
Գրելով Արարատի մասին, ես չեմ կարող անտեսել նրա վիշտը,
թափառելով Անիի Տխուր ավերակների մեջ, մի քանի կիլոմետր հեռու իմ վրանն եմ ձգում,
վերմակս թավ կանաչն է, իսկ բարձս' Հայկական թագավորությունից մնացած քարերը...

(Շարունակությունը չեմ գրում, շատ հետաքրքիր գիրք է, խորհուրդ կտամ գնել այս հրաշք գիրքը, կարդալ կամ նվիրել ֆրանսախոս ընկեր բարեկամներին)

mercredi 16 mars 2011

Արևային էներգիայի "Բում"


Արեւային էներգիան անսպառ աղբյուր է, ներկայի և ապագայի հիմնական մի միջոց...

Ֆրանսիայի գյուղերում վաղուց են հասկացել դա, բոլորը տեղադրում են այդ հելիոտեխնիկան իրենց տան կտուրներին:

Մաքուր էներգիա է, անկախ, էժան, ավելցուկն էլ վաճառում են պետությանը...
Եկեղեցիներն էլ ետ չեն մնում այդ Բումից: Շուտով բոլոր Եկեղեցիներն էլ կլուսավորվեն այդ բնական էներգիայով.
-Արևային էներգիան Աստծո սերն է, այն ավելի լավ կլուսավորի, այն Աստծո պարգևն է, դրանով Աստծո խոսքը ավելի լավ կհպվի մարդկանց հոգիներին..., ասում է Եկեղեցու սպասավորը...


Արդեն պատրաստվում են պայուսակներ Արևային էներգիայով, որտեղ կարելի է լիցքավորել բջջային հեռախոսը,
ապագայում կպատրաստվի և վաճառքի կհանվի նաև շինարարական "աբոյներ", որոնք լույսը էներգիայի կվերածեն


Չինաստանն էլ հետ չի մնում, պետությունը հովանավորում է լեռնային գյուղերին տեղադրելու Արևային էներգիա ստեղծելու սարքեր ամենուր,
գյուղացիները ընդամենը 400 Եվրոյով գնում, և իրենց տան կտուրներին տեղադրել են տալիս Արևային էներգիայով տաքացուցիչ բաքեր( տեղադրելն էլ ձրի է)


- Հիմա մենք Արևային էներգիայի օգնությամբ կունենանք նաև ձրի
տաք ջուր լողանալու և խոհանոցի համար: Այդ 400 Եվրոյի 13 տոկոսն էլ պետութունը կվճարի, որպես օգնություն, 2005 թվականից սկսած բոլորը տեղադրում են այն, մանավանդ որ պետությունը արգելել է փայտ օգտագործել անտառները պահպանելու համար- ասում է չինաստանցին :

samedi 12 mars 2011

Սենատի առաջ


Չեմ կարծում թե այսքան քիչ հայեր են ապրում Իլ դը ֆղանսում, մի քիչ ավելի ակտիվ եղեք հայեր!




Միշտ ջահել Պատղիկ Դևեջյանն էլ է այստեղ իհարկե, կուզեի մի օր նրան հարցնել,թե ինչպես է անում, որ թոշակառու լինելով հանդերձ, 40 տարեկանի տպավորություն է թողնում


Իմ սիրած երգիչն էլ բաց չի թողել այս հայրենանվեր ցույցը


Հայաշատ Իսի Դը Մուլինո և Աղֆովիլ քաղաքների քաղաքապետներն էլ են մասնակցում, հունական, հրեական համայնքի ներկայացուցիչներն ու շատ նշանավոր մարդիկ




mercredi 2 mars 2011

Սրճարան le Zimmer

1870 թվականի պատերազմից հետո շատ Ալզասցիներ գալիս են Փարիզ ու բացում տարբեր սրճարաններ, դրանցից մեկն է պարոն Զիմերի սրճարանը:
Գտնվում է քաղաքի կենտրոնում, Շատլե հրապարակի վրա, թատրոնի կողքին








Այս սրճարանը նկարիչների, դերասանների նախնտրած վայրն է համարվում