vendredi 2 août 2013

Այցելություն Լո Սապ

 Ընկերոջս աղջիկը Փարիզի թոհ ու բոհից ձանձրանալով որոշում է տուն առնել հեռավոր գյուղերից մեկում և առնում է...

մեզ հրավիրել էր իրենց նոր տուն, մի քանի նկարներ կդնեմ այստեղ..
Սագեր է առել, հավեր, ձիեր, կատուներ




Գյուղի անունն է Լո Սապ, գյուղը իր միջնադարյան տեսքը չի կորցրել



                                                            Գյուղապետարանի շենքը


Լո Սապի որդիների պատվին հուշարձան, ովքեր կռվել են հայրենիքի համար, առաջին համաշխարայինին








Լո Սապ գյուղից ոչ հեռու գտնվում է Վիմուտյե գյուղը, ի տարբերություն Լո Սապ գյուղի, այս գյուղը տուժել է երկրորդ համաշխարայինի ժամանակ և հիմնովին վերանորոգվել





Կամամբեղ պանրի թանգարանը




 Վիմուտյե գյուղի  գյուղապետարանի առաջ մի կովի արձան է կանգնած, այս շրջանը հայտնի է իր Կամամբեղ տեսակի պանրով, երևի բնակիչները  այսպիսով իրենց հարգանքի տուրքն են մատուցում կովերին, իրենց շրջանը հայտնի դարձնելու համար...






samedi 10 décembre 2011

Աշնան արև



Փարիզը շրջապատված է փոքրիկ անտառներով:
Հանգստի օրերին մարդիկ գնում են այնտեղ, զբոսնում ընտանիքով, երեխաների, կենդանիների հետ, մի փոքրիկ զբոսանք էլ մենք արեցինք...





























Ինչպես հին հեթանոսական Հայաստանում, Ֆրանսիայում էլ Քրիստոնեությունից առաջ եղել է տարբեր ծառերի պաշտամունք, հատկապես Կաղնու ծառը Սուրբ է համարվել:Այժմ այն Քրիստոնեական շունչ է ստացել Տիրամոր արձանով:Կաղնու վրա գրված բազմաթիվ շնորհակալությունները ապացուցում են , որ հիվանդ մարդիկ աղոթել են այստեղ և բուժվել...





















samedi 23 juillet 2011

Էլի Կակու


Տաղանդավոր հումորիստը ունեցավ կարճ կյանք, բայց մեծ հռչակ և շատ ու շատ երկրպագուներ:
Ծնվել է Թունիսում, մահացել Փարիզում:

-Դուք հրեա եք
- Չէ, չէ, ես հրեա չեմ
-Դուք հրեա չե՞ք, աաաա, ես էլ կարծում էի...
- Չէ, չէ
- Դուք վստա՞հ եք որ հրեա չեք
- Վստահ ինչի համա՞ր մադամ
- Մադաաաամ, դուք հրեա եք
- Ես Բրետոնիացի եմ
- Աաաա, զարմանալի է, էսպիսի քթով բրետոնացի՞
- Չէ, չէ, ես բրետոնացի եմ, հա
- Կարող է հրեա եք, բայց խաբար չե՞ք, ձեր պապը, ձեր տատը, կամ հարևանները...
- Չէ, չէ, շատ եմ ցավում, բայց ես հրեա չեմ....ահա թե ինչերի հասանք, ահա, ահա և սա..
- բայց ինձ կարող եք վստահել չէ՞, նայեք..
- ԵՍ ՀՐԵԱ ՉԵ'Մ, պա՞րզ է
- Բայց ինչու եք գոռում, ի՞նչ ասացի որ...
- Ինձ հանգիստ կթողես թե չէ
- Նայեք հասանք տեղ, հիմա կբաժանվենք, այլևս չենք տեսնվի, իսկապես ինձանից կազատվեք, ահա , ահա, տեսնում եմ ուրախ եք,
- հենց այդպես
- Հե՞տո, ես ձեզ ասացի որ այլևս չենք տեսնվի, ու իմ նման փոքրիկ պառավը ում կասի,
ԴՈՒՔ ՀՐԵԱ ԵԵԵԵԵԵԵԵՔ!
- ՀԱ , ԵՍ ՀՐԵԱ ԵՄ!
- Դուք հրե՞ա եք, դուք հրեա եք...
ոնց որ էդքան էլ չի երևուուուուում....


Ֆրանսիացիները նրան գիտեն հատկապես մադամ Սարֆատիի կերպարում:
Ասում են Սարֆատին նրա տատն է եղել, նա փոքրուց սիրել է տատիկին ձեռ առնել
նրա ձևերը թափելով:

Երբ հռչակավոր դարձավ ու շատ փող սկսեց վաստակել, ասում են մոր մոտ էր փողերը պահում
-Արխային աշխատի ու փողերդ բեր բալես, ես կպահեմ մոտս , ասում էր նրա մայրը...

mercredi 29 juin 2011

Լանգեդոկ

Գնացել էի Մոնպելյե բարեկամներիս այցելելու:

Առիթից օգտվելով մի քանի նկարներ եմ արել Լանգեդոկի այդ հրաշք բնությունից:


Մոնպելյե ասելիս չենք կարող չհիշել " Ջիպսի Քինգզ" խմբին, ովքեր ավելի են հայտնի աշխարհում, քան իրենց տանը' Ֆրանսիայում:











Լանգեդոկում ամեն տեղ հանդիպում ես Գալլո Հռոմեական հուշարձանների, այս շրջանը համարվում է Ֆրանսիայի ամենահին ու պատմական կարևոր իրադարձություններով լի վայրերից մեկը:



















Այս շրջանը ինչ որ բանով Հայաստանն է հիշեցնում, հեկտարներով խաղողի դաշտեր, ծիրանի, դեղձի այգիներ, արևից խանձված դաշտեր, նռնենիներ, թզենիներ...









Հնադարյան գյուղեր ու քաղաքներ իրենց ամրոցներով, Եկեղեցիներով






Հին հռոմեացիները անվանում էին այս շրջանը Սեպտիմանիյա, որը թարգմանվում է յոթ քաղաքների շրջան: Մինչև այժմ էլ գոյություն ունեն այդ քաղաքները: