samedi 7 août 2010

"Գրական նեգրներ"

Դրանք մարդիկ են, որոնք գրում են գրական ստեղծագործություններ և վաճառում ուրիշներին , իրենք էլ մնում են անհայտ, անոնիմա:
Ասում են Շեքսպիրի համարյա բոլոր ստեղծագործությունները իր սեփական գործերը չեն, այլ մեկ ուրիշինը, նա գնել է նրանից և դարձել հայտնի:
Ֆրանսիսկան գրականության մեջ ամենահայտնի "գրական նեգրներից" օգտվողը Ալեքսանդր Դյուման է եղել: Նրա "գրական նեգրի" անունը հայտնի է բոլորին'
Auguste Maquet :
Օգյուստ Մաքեի ձեռքի գործերն են հռչակավոր "Կոմս Մոնտե Քրիստոն", "Երեք հրացանակիրները" "Քսան տարի անց" գրքերը:

1844 թվականին Դյուման հող է գնում Port-Marly-ում և կառուցում "Մոնտե Քրիստոյի" ամրոցը

vendredi 30 juillet 2010

Փարիզի ամենահին տունը



Փարիզի ամենահին տունը
Նիկոլա Ֆլամելի տունն է, այն
կառուցվել է 1407 թվականին, 51 rue de Montmorency (75003)
Ֆլամելը ծնվել է Պոնտուազում 1330 թվականին և եկել է Փարիզ փաստաբան աշխատելու համար:

Նրա կյանքը փոխվում է այն օրից, երբ գնում է "Հրեա Աբրահամը" ձեռագիր գիրքը, ցանկանալով այնտեղից գտնել փիլիսոփայական քարի գաղտնիքը:

Նա և իր կին Պեղնելը, ապրում են համեստորեն, իսկ իրենց հսկայական հարստությունը նրանք օգտագործում են կարիքավոր մարդկանց օգնելու համար:

Նրանք ֆինանսավորում են 15 հիվանդանոցների , կառուցում 3 աղոթատեղեր, 7 Եկեղեցիներ և մի քանի շենքեր:


1407 թվականին ամուսինները Montmorency փողոցի վրա կառուցել են տալիս երեք հարկանի մի տուն աղքատ և անտուն թափառականների համար, նրանցից փոխարենը խնդրելով աղոթել...
Տան վրա հին ֆրանսերենով գրված են այս տողերը.






«Nous homes et femes laboureurs demourans ou porche de ceste maison qui fut faite en l’an de grace mil quatre cens et sept somes tenus chascun en droit soy dire tous les jours une paternostre et un ave maria en priant Dieu que sa grâce face pardon au povres pescheurs trepasses. Amen.»

"Մենք, աշխատավորներս, տղամարդիկ և կանայք, ապրելով մոտակայքում կամ այս տանը, որը կառուցվել է1407 թվականին, պետք է ամեն օր արտասանենք Հայր մերը և Ավե Մարիան, աղոթելով Աստծուն, որ նա թողություն տա մահացածների մեղքերը: Ամեն: "

jeudi 29 juillet 2010

Ամենուր էկոլոգիայի մասին են մտածում




Լիոն քաղաքում կանաչ տարածությունները այլևս չեն քաղի մեքենայով:
Մեքենան աշխատում է բենզինով աղտոտելով օդը և աղմուկ հանում:
Նրանք սկսել են դրա համար բերել Սոյա ցեղի ոչխարների: Շնորհիվ այդ ոչխարների զբոսայգիներում այլևս պետք չի գա օգտագործել քիմիական պարարտանյութեր և պեստիսիդ, օդը մաքուր կմնա, աղմուկն էլ չի անհանգստացնի բնակիչներին



lundi 26 juillet 2010

Անհավատալի, ծիծաղելի հրաշք


Ֆրանսիայի հարավում մի ճանապարհ կա, որը զարմացնում է բոլորին:
Ավտոմեքենան կանգնեցնում ես այդ ճանապարհին և այն շաժվում է ինքնուրույն:
Հազարավոր մարդիկ են գնում տեսնելու և փորձելու այդ հրաշքը:
Ինչ է սա, հարցնում են շատերը, ինչպե՞ս է շարժվում ավտոմեքենան, ով է հրում նրան,
ինչ կախարդական ուժ է դա:
Բնության մեջ շատ երևույթներ կան, որոնք մարդկային ուժերից վեր է հասկանալը ,- ասում են գիտնականները...

vendredi 23 juillet 2010

Bonnes manières : leçon n°1 Աստիճաններ



Ինչպես բարձրանալ և իջնել աստիճաններով , եթե մեզ հետ թույլ սեռի ներկայացուցիչ է:
Իջնելուց պետք է առաջինը իջնել, հաշվի առնելով , որ եթե նա ընկնի, պատրաստ լինենք օգնել նրան:
Ինչ վերաբերվում է բարձրանալուն, առաջինը պետք է բարձրանա տղամարդը, որ դեմ առ դեմ անհարմար չլինի բարձրանալը(կնոջ հետևին նայելով)...
ՈՒրեմն աստիճանները բարձրանալիս տղամարդը հրավիրում է կնոջը և առաջինը ինքն է բարձրանում...

dimanche 18 juillet 2010

Savoir vivre (սավուաղ վիվղը) կամ իմանալ ապրել

Եթե ինձ հարցնեք, մարդկանց մեջ ամենաշատ ինչն ես գնահատում, կասեմ լավ դաստիրակված լինելը:
Իսկ ինչ է նշանակում լավ դաստիրակություն:
Տարբեր երկրներում, տարբեր հասարակության մեջ այն կարող է տարբեր մեկնաբանվել:
Եթե մի բարոնի համար շատ կարևոր է տվյալ դաստիրակությունը, այն կարող է անհեթեթություն համարվել աշխարհի այլ ծայրամասում ապրողի համար:

Իսկ ինչ է նշանակում լավ դաստիրակությունը ֆրանսիացու համար:
Լավ դաստիրակություն առաջին հերթին նշանակում է հարգել շրջապատիդ մարդկանց:
Ֆրանսիացիներն ասում են, եթե մեկին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնես, ոչ շուրթերդ կվառվեն, ոչ էլ հանկարծամահ կլինես դրանից, ուրեմն ինչու հաճախակի չասել այդ բառը :
Նույն բան ասում են ներողություն բառի համար:
Երբ հրվում եք, կամ հրեցիք մեկին տրանսպորտի մեջ, մեկին հանկարծակի բերեցիք ինչ որ արարքով, ինչու չասել. ներողություն , նույնիսկ եթե դուք չեք մեղավորը, լարվածությունը թուլացնելու կամ մարդկանց հետ հարաբերությունները չփչացնելու համար, ասեք ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ:
Երբ առաջին անգամ էի Փարիզում, մի անգամ մետրո բարձրանալիս պատահական հրեցի մի ֆրանսիացու, բերանս դեռ չէի բացել, որ ասեի ներողություն, երբ նա առաջինը ինձ ներողություն խնդրեց...

vendredi 16 juillet 2010

Չինացիներն ու Էֆելյան աշտարակը








Էֆելյան աշտարակի մոտով անցնելիս, միշտ հանդիպում ես չինացի հարս ու փեսաների, որոնք նկարվում են Էֆելյան աշտարակի դիմաց:
Իսկ ինչու հենց Էֆելյան աշտարակի, երևի իրենց մոտ էլ այդ մոդան է գնում