vendredi 7 mai 2010

Բարի գալուստ Շտիների մոտ









Ինչպես Հայաստանում մարդիկ զվարճալի պատմություններ են պատմում Լանինականցիներից, Ապարանցիներից, Քյավառցիներից, Ֆրանսիացիներն էլ իրենց ծիծաղելի պատմություններն ունեն հարավում ապրող Մարսելցիների, կամ հյուսիսում ապրող Շտիների մասին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ֆրանսիայում, տարբեր շրջաններ ունեն իրենց յուրահատուկ բարբառները, երբեմն անհասկանալի մյուս շրջաններում ապրողներից, հաճախ զվարճալի նրանց համար:
Այս ֆիլմում պատմությունը այսպիսին է.

Ֆիլիպ Աբրամսը, ով աշխատում էր Ֆրանսիայի հարավում գտնվող փոստերից մեկում , ուզում էր մի օր էլ տեղափոխվել չքնաղ Լազուրյան ափ աշխատելու, հատկապես կնոջը գոհացնելու համար, ով երազում էր ծովափ և հարավի արև, Մարսել քաղաքին մոտ:
Նրա բոլոր այդ ցանկությունները մի օր էլ խորտակվում են, երբ նրան իր աշխատանքում թույլ տրված "միամտության" համար ուղարկում են հյուսիսի փոքրիկ Bergues քաղաք աշխատելու:



Իհարկե, հարավում ապրողների համար հյուսիսը դա ահավոր տեղ է, ցուրտ, իսկ բնակիչները կոպիտ, բռի, բարբառներն էլ անհասկանալի ու տգեղ:



Բայց արի ու տես, որ վախեցած Ֆիլիպը ընկնելով Ֆրանսիայի հյուսիս, Շտիների մոտ, սկսում է սիրել այդ մարդկանց, նրանց գտնում է ավելի ջերմ և ընկերասեր:
Այս ֆիլմը շատ մեծ, աղմկալի հաջողություն ունեցավ ֆրանսիայում 20 միլիոն մուտքով, շատերը չէին էլ լսել Շտիների մասին, լսեցին, շատ Շտիներ, որ ամաչում էին ասել իրենց մասին, սկսում են հպարտանալ, որ իրենք Շտի են:





Ասում են նրանց Շտի են ասում, որովհետև բառերի մեջ Ս տառի փողարեն, նրանք արտասանում են Շ, օրինակ ՍԵՂԱՆ, նրանք կասեին ՇԵՂԱՆ:
Ֆիլմը դիտելուց սկզբից մինչև վերջ ծիծաղում ես, շատ զվարճալի ֆիլմ է ու զգացմունքային:


lundi 3 mai 2010

Կոնկորդ, Համաձայնության հրապարակ Place de la Concorde

"Քաղաքը սովորաբար դիտարկում են որպես տարածական կառուցվածք: Բայց չէ՞ որ իսկական քաղաքը նաեւ յուրահատուկ ժամանակագրական կառուցվածք է` ժամանակների շրջապտույտի մեջ թափանցող առանցք, որը հաստատում է քաղաքը, որպես յուրատեսակ գոյություն: Հենց այդ առանցքի վրա էլ փաթաթվում է տարածական կառուցվածքը, որը կարելի է ընթերցել, ասես տարվա օղակները ծառաբնի սղոցվածքի վրա: Քաղաքի կայունությունը ժամանակի մեջ ոչ միայն թույլատրում է կերտել նրա յուրահատուկ տեղագրությունը, այլ դրա շնորհիվ կազմավորվում է քաղաքային միջավայրը, հենց այն` դժվարությամբ նկարագրության տրվող, սակայն լիովին զգալի տրամադրությունը, որը բնորոշ է այս կամ այն քաղաքին, նրա մթնոլորտը, նրա խառնվածքը:

Քաղաքները մահանում են ոչ թե այն ժամանակ, երբ նրանց ինչ-որ բան է պատահում, այլ այն ժամանակ, երբ կոտրվում է նրանց ժամանակային առանցքը..." (Սերգեյ Ռոմաշկո)





Փարիզի ութերորդ թաղամասում, Տյուիլղիի այգու և Շանզելիզեի մեջտեղում է գտնվում Կոնկողդ հրապարակը:
Թագավոր Լուի (Louis) XV-ի ճարտարապետ Ժակ Անժ Գաբրիելը (Jacques Ange Gabriel )
սկսում է նրա կառուցապատումը 1754 թվականին և վերջացնում 1763 ին:
Հրապարակը անվանվում է Լուի XV - ի անունով, և այստեղ է դրվում նրա արձանը, դա Փարիզի նվերն էր սիրած թագավորին:
Հրապարակը ամբողջովին բաց էր, մենակ նրա հյուսիսային մասում կային երկու հրաշալի պալատներ, որոնք թագավորի հյուրերի համար էին: Ժամանակի ընթացքում այդ պալատներից մեկը վաճառվում է Կրիոն ընտանիքին:
1909 թվականից պալատը դառնում է աշխարհի ամենաշքեղ հյուրանոցը Փարիզում "Կղիոն" l'Hôtel Crillon
այն մինչև այժմ էլ գործում է:



Երկրորդ պալատը թագավորի պահեստն էր, այսպես ասած, այնտեղ նա պահում էր իր թանկարժեք իրերը, գորգերը, Ռաֆաելի կտավները և այլն:
Պալատի մի մասում հանգրվանում էր Մաղի Անտուանետը, երբ գալիս էր Փարիզ:
1792 թվականի այդ շենքում տեղավորվում է ծովային նախարարությունը, որտեղ աշխատում էր երիտասարդ Գի Դը Մոպասանը, նրա աշխատանքային ընկերների վարքն ու բարքը հետագայում դառնում են նրա պատմվածքների կորիզը







1770 թվականին այս հրապարակում դժբախտություն է կատարվում, երբ տոնվում էր ապագա Լուի XVI և Ավստրիայի արքայադուստր Մաղի Անտուանետի հարսանիքը:
Ժողովուրդը զբոսնում էր, երբ հրավառության ժամանակ պետարդներից մեկը ընկնում է մարդկանց վրա, սկսվում է հրդեհը, ժողովուրդը փախչում է ինչպես կարող է, իրար հրելով, իրար տրորելով, վերջը, հարսանիքը վերածվում է ողբերգության:


Միգուցե այս դեպքի մոգական ազդեցությունն էր, որ Լուի
XV -ի հրապարակը 1789 թվականին վերանվանվում է Հեղափոխության հրապարակ և դառնում Փարիզի ամանաարյունոտ վայրը :
Քանդվում է թագավորի արձանը, իսկ հրապարակում տեղադրում են գլուխ կտրող սարսափելի գիլոտինը, որի առաջին զոհերը դառնում են երկու գողեր, որոնք ցանկացել էին թալանել այն շենքը, որտեղ հիմա Ծովային նախարարությունն է:
Երկու տարիների ընթացքում այդ գիլոտինի զոհերն են դառնում
Լուի XVI ը, Մարի Անտուանետը, Դանտոն, նաև ինքը, ապստամբություն հրահրող Ռոբեսպիերը ու էլի ու էլի հազարավոր մարդիկ



1795 թվականին վերացնում են գլխակեր մեքենան'գիլոտինը, և փոխում հրապարակի անունը' Համաձայնության հրապարակ, որը հույս է ներշնչում անկռիվ, լավ ապագայի:
Ամենամեծ փոփոխությունները տեղի ունեցան թագավոր Լուի Ֆիլիպի օրոք:
Որոշ մարդիկ խորհուրդ էին տալիս տեղադրել
Լուի XV - ի արձանը, մյուսները ուզում էին տեղադրել Լուի XVI - ի:
Քանի որ թագավորը չէր ուզում նեղացնել ոչ մեկին, 1836 թվականի Հոկտեմբերի 25-ին, նա հրապարակի վրա տեղադրում է 23 մետրանոց և 220 տոնա կշռով, Մուհամեդ Ալիի նվերը Եգիպտոսից






Մի քանի տարի հետո հրապարակի վրա կառուցում են երկու շատրվաններ




















հրապարակի անկյուններում դնում են հուշարձաններ նվիրված ֆրանսիական խոշոր քաղաքներին' Lille, Strasbourg, Lyon, Marseille, Bordeaux, Nantes, Brest, Rouen.


samedi 1 mai 2010

Կեցցե Մայիսի 1-ը, "Աշխատավորա-Հովտաշուշանի" օրը





Այսօր Ֆրանսիայում աշխատանքի, աշխատավորների տոն է և ոչ աշխատանքային օր :
Միայն այսօր, Մայիսի մեկին, բոլորին, բոլորին թուլատրվում է վաճառել ծաղիկներ որտեղ պատահի, առանց հարկ վճարելու:
Ըստ ավանդույթի, այսօր պետք է նվիրել Հովտաշուշաների մի փունջ այն մարդուն ում սիրում եք: Հովտաշուշանները որպես գարնան ավետաբերներ, երջանկության ծաղիկներ են հանդիսանում և բերում են երջանկություն նրան, ում նվիրում եք հենց Մայիսի մեկին :



Այսօր
չգիտեմ ինչ է կատարվում հետս, ուզում եմ բանաստեղծություն հորինել...


Մայիսի 1 է
ու ես քեզ բերում եմ հովտաշուշաններ
մի քանի հատ երջանկության ծաղիկներ
հիմա այն քո ձեռքերի մեջ է, երջանկությունը
հովտաշուշանները հոտավետ,
այս փոքրիկ ծաղիկները
ինձ հիշեցնում են մի գեղեցիկ դեմք ,
հաճելի ժպիտ,
բնության պարգև:
Ծաղիկներ երջանկության, հավաքած դաշտերից
սարերից, ձորերից
Ես քեզ նվիրում եմ լույս
առավոտյան թարմ զեփյուռ,
ծաղիկներ գարնանային...
Հովտաշուշաններ

vendredi 30 avril 2010

Ժամանակակից արվեստի շուկա Փարիզում

Հինգ օրվա ընթացքում, 500 ֆրանսիացի և արտասահմանյան նկարիչներ Չինաստանից,
ճապոնիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Իտալիայից, ներկայացնելու են իրենց
ստեղծագործությունները Բաստիլի հրապարակում





















Իսկ Վիեյ դյու Տամպլ փողոցում անցկացվում է
" Ծնված Սովետական Միությունում, պատրաստված է Ֆրանսիայում" ցուցահանդեսը:
Մասնակցում են այն նկարիչները ովքեր ծնվել են ՍՍՀՄ ում , իսկ ապրում և ստեղծագործում են Ֆրանսիայում, ցուցահանդեսը նվիրված է Ռուսաստանի օրերին





jeudi 29 avril 2010

Լուվր





Սենայի աջ ափին գտնվում է աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը' Լուվրը:
Կառուցվել է թագավոր Ֆիլիպ Օգյուստի կողմից, սկզբում որպես ամրոց 1190 թվականին:
Հետո մնացած թագավորները յուրաքանչյուրը ավելացնում է ինչ որ բան, ժամանակի ընթացքում դառնում է թագավորական պալատ, վերջում էլ հեղափոխությունը վերացնում է այն թանգարանի





lundi 26 avril 2010

Կաղուզել, տյուիլղի...

Կաղուզելի հաղթանակի կամարը կառուցվել է 1806 թվականին, հռոմեական արկերի ձևով, նպատակը' արքայական ձևով մտնելու դեպի Տյուիլղիի պալատ, և տոնելու Նապոլեոն -1 ի հաղթանակը Օստեղլիցում






Հետագայում
Տյուիլղիի պալատը(Le palais des Tuileries), հրդեհված կոմունայի ապստամբների կողմից 1871 թվականին, վերացնում են և փոխարեն կառուցում Կաղուզելի այգին (jardin du Carrousel)...













1998 թվականից այգում տեղավորում են հռչակավոր քանդակագործների գործերը;
Օգյուստ Ղոդեն (Auguste Rodin), Անղի Մուղ( Henry Moore) և այլն







Կաղուզելներ անվանել են ռազմական շքեղ, ձիերով շքերթներին:
1662 թվականի Լուի XIV-ի կաղուզելը այնքան շքեղ է եղել, որ այդ անունով են կոչել հրապարակն ու կամուրջը



Փարիզում հաճախակի ես հանդիպում ոստիկանների ձիերով, հեծանիվներով, ամառային չմուշկներով...










Կամարի ետևում գտնվում է Տյուիլղիի այգին, որի կենտրոնական ճանապարհը , ինչպես տեսնում եք նկարում, ձգվում է դեպի Շանզ Էլիզե:
Տյուիլղիի այգին շատ գեղեցիկ է, և շատերի սիրած վայրն է զբոսնելու համար:
28 հերկտարանոց այգում աճում են ավելի քան 2800 ծառեր և զբոսայգին մնացել է այն տեսքով, որ նրան տվել էր Լընոտղն, որը Լուի XIV-ի հռչակավոր այգեպաններից մեկն էր















samedi 24 avril 2010

Նրանք ընկան























Ils sont tombés
by Charles Aznavour


Ils sont tombés sans trop savoir pourquoi
Hommes, femmes et enfants qui ne voulaient que vivre
Avec des gestes lourds comme des hommes ivres
Mutilés, massacrés les yeux ouverts d'effroi
Ils sont tombés en invoquant leur Dieu
Au seuil de leur église ou le pas de leur porte
En troupeaux de désert titubant en cohorte
Terrassés par la soif, la faim, le fer, le feu...