mercredi 29 juin 2011

Լանգեդոկ

Գնացել էի Մոնպելյե բարեկամներիս այցելելու:

Առիթից օգտվելով մի քանի նկարներ եմ արել Լանգեդոկի այդ հրաշք բնությունից:


Մոնպելյե ասելիս չենք կարող չհիշել " Ջիպսի Քինգզ" խմբին, ովքեր ավելի են հայտնի աշխարհում, քան իրենց տանը' Ֆրանսիայում:











Լանգեդոկում ամեն տեղ հանդիպում ես Գալլո Հռոմեական հուշարձանների, այս շրջանը համարվում է Ֆրանսիայի ամենահին ու պատմական կարևոր իրադարձություններով լի վայրերից մեկը:



















Այս շրջանը ինչ որ բանով Հայաստանն է հիշեցնում, հեկտարներով խաղողի դաշտեր, ծիրանի, դեղձի այգիներ, արևից խանձված դաշտեր, նռնենիներ, թզենիներ...









Հնադարյան գյուղեր ու քաղաքներ իրենց ամրոցներով, Եկեղեցիներով






Հին հռոմեացիները անվանում էին այս շրջանը Սեպտիմանիյա, որը թարգմանվում է յոթ քաղաքների շրջան: Մինչև այժմ էլ գոյություն ունեն այդ քաղաքները:

mercredi 8 juin 2011

Հրաշագործ Սուրբ աղբյուրները (les fontaines guérisseuses)

Ինչպես Հայաստանում, Ֆրանսիայում էլ շատ աղբյուրներ կան, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով և Սրբատեղի լինելով:
Ֆրանսիայում Սուրբ Աղբյուրների պաշտամունքը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից, Քրիստոնեության տարածումից հետո Եկեղեցին կառուցում է Մատուռներ այդ աղբյուրների վրա, մարդիկ տարբերի հիվանդություններ բուժելու համար ուխտի են գնում, օգտագործում այդ հրաշագործ աղբյուրների ջրերը: Նույնիսկ Փարիզում կան նման աղբյուրներ, օրինակ
l'Eglise Saint- Julien- le Pauvre...որը գտնվում է մայրաքաղաքի հինգերորդ թաղամասում


Վալ դ'ՈՒազ շրջանում գտնվում է Սեն Կլեղ կոչվող աղբյուրը:

Saint-Fiacre-en-Brie աղբյուրը գտնվում է համանման Մատուռի մոտ:
Այստեղ ուղտավորները լվանում են հիվանդ հարազատների շորերը, հույս ունենալով բժշկել նրանց այդ բուժիչ ջրերով:


Դեպի Fontaine du Château-des-Marais աղբյուր գալիս են մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն ամուսնության համար:


Fontaine Saint-Guyomard աղբյուրը գտնվում է ոչ հեռու Սեն Մողիս Մատուռից:
Այստեղ մարդիկ ուխտի են գալիս բուժելու իրենց ռևմատիզմը: ՈՒխտավորը խմում է աղբյուրի ջրից, ցավոտ տեղը քսելով աջ կողմի քարերին:

La fontaine de Saint-Prix
Այս աղբյուրը հայտնի է բավականին ծանր հիվանդություններ բուժելու հատկությամբ:
Հիվանդը երեք անգամ սուզվում է ջրի մեջ գոռալով " միղակլը! միղակլը! միղակլը"...

dimanche 15 mai 2011

Պասկալ Լեժիտիմյուս



Ֆրանսիայի հայտնի և սիրելի հումորիստներից մեկը:
Նրա հայրը սևամորթ անտիյացի է, իսկ մայրը' հայուհի:

Մի անգամ մի լրագրող կատակեց այս հարցով " Ասա բախտդ են գլխից չի բերել էլի, մի կողմից ստրկատիրությունից ես տուժված, մյուս կողմից էլ ցեղասպանությունից":


Բայց ինչպես ինքն է ասում " Ես կյանքում միշտ հայ եմ, իսկ բեմի վրա անտիյացի":
Իրականում որն է նրանում ավելի գերակա, հայը , թե սևամորթ անտիյացին:
Մասնակցելով նրա շոուներին, կիմանանք նրա ծիծաղելի պատմությունները …

samedi 14 mai 2011

Գլխապտույտ

Կա աշխարհ , կա սիրո, կրքերի աշխարհ նույնպես:
Կա դեմք, կա քիթ, բերան, աչքեր, ձեռքեր,
քո աչքերը, քո քիթը , քո բերանը, ձեռքերը, քո դեմքը:
Կա աշխարհ և կաս դու:
Երբ կարոտում եմ քեզ, աշխարհը դատարկ է թվում, կամ լցվում է քեզանով,
երբ ասեմ , որ դու իմ կիրքն ես, կկծեմ լեզուս, կամ էլ քոնը...
դու կրքիս առարկան ես, չէ դու առարկա չես, ուրիշ բան էի ուզում ասել...
երբ դու մտնում ես իմ ներաշխարհը, մյուս ամեն ինչ մոռացվում է:
Դու ջնջում ես մնացած ամեն ինչ ու դառնում ես առաջնայինը:
Չէ, դու ես ու մնացածը, մնացածն էլ զարդարում է մեր աշխարհը:
Կիրքը մի կաթիլ սիրոպի է նման, երբ սիրոպը լցնում ես մի բաժակ ջրի մեջ,փոխում է ամբողջ ջրի գույնը:

Բաժակի ջուրը մեր հոգեվիճակն է, այն ամբողջովին փոխվում է կրքի ազդեցությունից:
Կա կրքերի աշխարհ, մենք էլ սուզվում ենք նրա մեջ մեր հոգեվիճակով:
Մեր հոգեվիճակով մենք փոխում ենք աշխարհն ու նայում ուրիշ աչքերով, կամ
ուրիշ հայացքով: Այսպես էլ է պատահում,
ճանապարհորդում ես ուրիշի կրքերի աշխարհ, որ հետո այնտեղից դուրս գաս ավելի հարստացած, հարստացած կրքով...
Փիլիսոփայությունը կիսում է այս մտքերը,
փիլիսոփայությունը հունարեն բառ է, փիլո նշանակում է ցանկանալ, սոփա նշանակում է իմանալ: Փիլիսոփան,
ինչպես Սոկրատը, միայն մի բան գիտի, որ նա ոչ մի բան չգիտի,
չեմ կարծում, որ կրքի
մասին նա չգիտի, լավ էլ գիտի, կամ լավ էլ կուզեր իմանար,
բայց կարո՞ղ է ամեն ինչ իմանալ,
ինչպես Պլատոնն է ասում, ռիսկը գործի կեսն է...

lundi 11 avril 2011

Ամեն ինչ մոռացել եմ


Երկու քայլ այստեղից, ապրում եմ ես, կարող է հե՞ռու է
Այլևս կյանքս չեմ ճանաչում, վախենում եմ ինքս ինձանից
Ապրում եմ մի աշխարհում, որը այլևս գոյություն չունի
Առանց քեզ ես ես չեմ

Երկու քայլ այստեղից ես կորցրեցի այն ինչ էի
Անունս ինձ ոչինչ չի ասում, ոչ էլ փաստաթղթերիս նկարը
կարող են ինձ անվանել ինչպես ուզում են
Առանց քեզ, միևնույն է ինձ համար

Ինչպես են ասում բարի օր, ես մոռացել եմ
Բարի օրերի բույրը այլևս չեմ զգում
Ինչպես են սեր անում, եթե իմանայի
Ես ամեն ինչ մոռացա, երբ դու ինձ մոռացար...