Եթե Պեր-Լաշեզում մի գերեզման տեսնեք, որի վրա կարտոֆիլ է դրված, չզարմանաք:
"Կգա ժամանակ, երբ Ֆրանսիան շնորհակալություն կհայտնի Ձեզ, կարիքավորներին հաց տալու համար" ասել է Ֆրանսիայի թագավորը նրան:
Անտուան Պաղմանտյե(Antoine Parmentier), առաջինը Ֆրանսիայում, ով գնահատեց կարտոֆիլը և ամեն ինչ արեց , որ ժողովուրդն էլ ընդունի այն:
Կարտոֆիլը բերվում է Եվրոպա իսպանացիների կողմից 1565 թվականին հարավային Ամերիկայից և անվանվում Տարտուֆոլի, քանի որ այն նման էր Տրյուֆելին:
Հետագայում գերմանացիները անվանում են դրան Տարտոֆել, որը շուտով դառնում է կարտոֆել:
Պերուի, Չիլիի հնդկացիները մշակում էին այդ բույսը, օգտագործում սննդի մեջ և անվանում էին դրան "պապա":
Ֆրանսիայում կարտոֆիլի օգտագործումը արգելված էր, բժիշկները գտնում էին, որ այն թունավոր է մարդու համար և տալիս էին միայն կենդանիներին:
Պատերազմի ժամանակ երբ Պաղմանտյեն գերի էր գերմանացիների մոտ, նրան կերակրում են այդ բույսով: Նա ուտում է և դիմագրավում սովին:
Պատերազմից վերադառնալով Փարիզ 1763 թվականին, Պաղմանտիեն սկսում է լրջորեն զբաղվել կարտոֆիլով, նրա հատկություններով:
Նա սկսում է լայնորեն տարածել ժողովրդի մեջ կարտոֆիլի սննդարար հատկությունների մասին, կազմակերպում է ընդունելություններ, որի ժամանակ միայն օգտագործում է կարտոֆիլով կերակուրներ:
Ժողովուրդը անդրդվելի էր, շատերը հրաժարվում էին:
Պաղմանտիեն որոշում է դիմել խորամանկության: Թագավորից հող է վերցնում Փարիզից դուրս, կարտոֆիլ է ցանում և խնդրում թագավորի պահակներին "հսկել" կարտոֆիլի այգին ցերեկվա ժամերին... որ ցույց տան, թե շատ կարևոր բույս են հսկում...
Այն միտքը, որ " Արգելված պտուղը քաղցր է լինում" խաղում է իր դերը:
Գյուղացիները տեսնում են, գալիս են գիշերով, գողանում են այդ բույսն ու տնկում իրենց այգիներում:
Այն, ինչը Պաղմանտյեն էր երազում...
Չնայած սկզբից նրանք սկսում են ծախել միայն կարտոֆիլի ծաղիկները, հետագայում սովորում են օգտագործել նաև պտուղները:
Հատկապես 1785 թվականի երաշտի ժամանակ, երբ այդ բույսը փրկում է Ֆրանսիայի հյուսիսում բնակվողներին սովամահ լինելուց:
1795 թվականին Պաղմանտյեն դառնում է գիտությունների ակադեմիայի անդամ:
Նա ամեն ինչ անում է կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը բարելավելու համար, հրապարակում է տարբեր աշխատություններ հացթխման , պանրի, ցորենի, եգիպտացորենի օգտագործման և պահպանման մասին, գինեգործություն, հանքային ջրեր և այլն...
Փարիզի մետրոյի կայարաններից մեկը նրա անունով է կոչվում, նրա հարազատ քաղաքում կա հուշարձան և նրա անունով հրապարակ:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire