Հուշեր, տպավորություններ, մտքեր... ... la gastronomie, la culture et l’art de vivre à la française
mercredi 20 octobre 2010
ԿԼՈԴ ՄՈՆԵՆ " ՄԱՐՄՈՏԱՆՈՒՄ"
Հոկտեմբերի 7- ից մինչև 2011թվականի Փետրվարի 20-ը Փարիզի
Մարմոտան թանգարանում կցուցադրվի Կլոդ Մոնեյի նկարների ամենահարուստ հավաքածուն, "Լացող ուռենիներ" "Միշել Մոնե" "Արևածագ" "Պոլիի դիմանկարը", "Տպավորություն" "ճապոնական կամուրջը" և այլն...
Մարմոտան աշխարհի միակ թանգարանն է, որտեղ պահվում են Կլոդ Մոնեյի 110 աշխատանքները, որոնք մեծ նկարիչը պահում էր միայն իր տանը:
Ինչու՞ է հռչակավոր նկաչի որդին իր հոր գեղանկարները կտակել Մարմոտանին:
Այս հարցը տալիս են շատերը:
Մարմոտան պատկանում է "Գեղարվեստի Ակադեմիային", իսկ Կլոդ Մոնեն ուղղակի ատել է այդ հաստատությունը:
Մարմոտանի թանգարանը գտնվում է Բուլոնյան անտառի մոտ, պատկանել է Վալմի ընտանիքին, հետո գնվել է Ժյուլ Մաղմոտանի կողմից , ով սկսում է հավաքել այնտեղ միջին դարերի արվեստի և ռենեսանսի հավաքածուները:
Հետագայում Պոլ Մաղմոտան այն թողնում է Գեղարվեստի Ակադեմիայի պատկանելությանը:
Ասում են Մոնեյի որդին առաջին հերթին ցանկացել է հոր կտակած գործերը նվիրել պետությանը, բայց տեսնելով այդ ժամանակների մշակույթի նախարարի անտերբերությունը իր հոր նկատմամբ, հրաժարվում է այդ մտքից:
Միշել Մոնեն ուներ Ժակ Կաղլու անունով մի բարեկամ, ով Գեղարվեստի Ակադեմիայի անդամ էր և Մաղմոտանի դիրեկտորը:
ՈՒրեմն Միշելը հենց նրա տրամադրության տակ է թողնում հոր գործերը , ոչ թե գեղարվեստի ակադեմիայի:
Կաղլուն էլ որոշում է բացել մի մեծ սրահ Մաղմոտանում և ամբողջովին նվիրել այն Կլոդ Մոնեյի գործերին:
"Ես ուզում եմ ցույց տալ, որ նկարչի աշխարհում ամենաշատ հավաքածուն մեր մոտ է, Մաղմոտան Կլոդ Մոնեյի տունն է" ասել է նա:
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire