jeudi 15 juillet 2010

Բարբարչկան քցում է Բելմոնդոի՞ն


Բելգիայի արդարադատությունը կասկածում է 34- ամյա Բարբարա Գանդոլֆի սիրո անկեղծությունը ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոի հանդեպ (շարունակությունը այստեղ...)

mardi 13 juillet 2010

Կոնսիեղժղի

Փարիզի գլխավոր հատկանիշն այն է, որ այցելուի առջև նա միանգամից չի բացում յուր շքեղությունն ու գեղեցկությունը: Նա նման է այն քմահաճ գեղեցկուհուն, որը չի ուզում առաջին իսկ վայրկյանին ժպտալ նոր ծանոթին: Նա լավ գիտե յուր հմայքի արժեքը: Ամիսներ, նույնիսկ տարիներ պետք է ապրել Փարիզում նրան լավ ճանաչելու համար... (Շիրվանզադե )




Նախ ասեմ թե ինչ է նշնակում կոնսիեղժ:
Կոնսիեղժ նշանակում է պահակ, կամ շենքի պատասխանատու, լինի դա բնակելի թե անբնակ շենք:
Նա ապրում է շենքի մուտքի մոտ, հատուկ նրան հատկացված փոքրիկ բնակարանում, զբաղվում է շենքի մաքրությամբ, շենքին հարող տարածքի կանաչապատմամբ, հաճախ բաժանում է բնակիչներին փոստատարի բերած նամակներն ու թերթերը, միշտ բնակիչների տրամադրության տակ է, օգնում է նրանց շենքին կամ բնակարաններին վերաբերվող գործերում: Բոլոր ֆրասիական շենքերը ունեն կոնսիեղժներ:



Ասում են , երբ Շառլ V-ը որոշում է հեռանալ իր Սիտեի պալատից և բնակվել Վենսենում, նա նշանակել է տալիս մեկին, որ նայի պալատը, կոնսիեղժություն անի, դրա համար էլ այդ պալատների անունը մնում է Կոնսիեղժեղի...

Կոնսիեղժեղի նշանակել է նաև բերդ, որտեղ պահել են հանցագործներին:
XIV դարի վերջերին երբ Շատլեի բանտը լեփ լեցուն էր հանցագործներով, շատերին տեղափոխում են պալատի նկուղում գտնվող խոնավ բանտախցերում: 1391 թվականին վերջապես շենքը դառնում է իսկապես մի բանտ:

Հանցագործներին այդ բանտից տանում էին Գղեվի հրապարակ(այժմյան քաղաքապետարանի հրապարակը), նրանց հրապարակայնորեն դատելու համար:
Այնտեղ հասարակ հանցագործներին կախում էին, հարուստ հանցագործների գլուխն էին կտրում, իսկ թուխտ ու գիր անող, կախարդանքով զբաղվողներին վառում էին խարույկի վրա:
"Փարիզի Աստվածամոր տաճարը" գրքում Հյուգոն այդ հրապարակը անվանում է միջնադարյան դաժան և արյունահեղ արդարադատության սիմվոլ:







քաղաքապետարանի հրապարակը


Արդարադատության շենքը



Կոնսիեղժղին ավելի հայտնի է դառնում հեղափոխության ժամանակ, երբ այնտեղի նկուղում են պահում թագուհի Մաղի Անտուանետին գիյոտինի ենթարկելուց առաջ:
« Mon dieu ayez pitié de moi ! Mes yeux n'ont plus de larmes pour pleurer pour vous mes pauvres enfants. Adieu, Adieu ! »

Marie Antoinette












lundi 12 juillet 2010

Ալեն Դելոնը և Լորին



Ալեն Դելոնը վերջերս զբոսնում էր Փարիզի փողոցներում Լորիի հետ...

dimanche 11 juillet 2010

Սովետական Միության վերջին գեղեցկուհին




Ֆրանսիական մամուլը նորից սկսել է անրադառնալ 10 տարվա վաղեմություն ունեցող, Սովետական Միության վերջին գեղեցկուհի Յուլիա Լեմիգովայի հետ պատահած դեպքին, ով հիմա ապրում է Փարիզում և մի քանի գեղեցկության սրահներ ունի քաղաքում



vendredi 2 juillet 2010

Սիրահարվածների կողպեքները




































Վերջերս Փարիզի քաղաքապետարանը որոշեց հավաքել քաղաքի կամուրջներին կպցրած կողպեքները, քանի որ այն սկսում է տգեղացնել քաղաքը:
Ասում են այս կողպեքները կպցնում են սիրահարները, հատկապես տուրիստները, նրանք կամուրջի վրա երդվում են իրար սիրել հավերժ ու չբաժանվել երբեք , կողպում են կողպեքը , իսկ բանալին գցում գետի մեջ...

vendredi 25 juin 2010

Փողից հոտ չի գալիս

Փարիզ քաղաքը միանգամից այսքան մաքուր ու գեղեցիկ չի եղել:
Միջին դարերում քաղաքում չկային հասարակական զուգարաններ, սանիտարական կառույցներ:
Դրանք սկսեցին կառուցել XIX դարի վերջերին միայն:
Անցորդների բնական պահանջների համար , 1777 թվականին քաղաքի ոստիկանության կողմից կառուցվում են տակառներ հիշեցնող զուգարաններ համարյա բոլոր փողոցներում:
1834 թվականին Կոմս Կլոդ Ֆիլիբեր Բաղտելո դը Ղամբյուտոն (Claude-Philibert Barthelot,comte de Rambuteau,) փողոցներում պատրաստել է տալիս հասարակ զուգարաններ, բայց միայն տղամարդկանց համար:








Սկզբից այդ զուգարաններին ժողովուրդը անվանեց Ղամբյուտոյի շարասյուններ, հետո նոր "վեսպազիեններ"vespasienne": 1843 թվականին Փարիզում կար համարյա 468 "վեսպազիեններ", որոնք մնացին քաղաքի փողոցներում մինչև 1980 թվականը:









Հետո դրանք փոխարինվեցին երկսեռ զուգարանների
















իսկ հին զուգարաններից մեկը որոշեցին թողնել պատմության համար , Աղագո բուլվարում ,(boulevard Arago) :

















Իսկ ինչու էին զուգարանները կոչվում Հռոմեացի կայսեր Վեսպազիանի անունով:
Որովհետև առաջինը Վեսպազիանն էր, որ որոշեց իր զինվորների համար կառուցել կոլեկտիվ միզելու պիսսուարներ Հռոմի փողոցներում:
Բացի դրանից կայսերը սկսում է 4 տարին մեկ հարկեր հավաքել Հռոմեացիներից, բնական պահանջները կատարելու համար:


Vespasien (latin : Imperator Caesar Vespasianus Augustus) Հռոմեական կայսեր 69 ից 79թվականներ. Ստեղծողը Ֆլավիանների դինաստիայի, կառավարում է կայսերությունը 69 ից 96 թվականները. Հետո որդիներ Տիտուսը Titus, հետագայում ԴոմիսիենDomitien փոխարինում են նրան.











Երբ կայսերին նկատողություն են անում, որ նա փող է շինում մարդկանց մեզի հաշվին,
Վեսպազիանը պատասխանում է.
"Փողից հոտ չի գալիս":
Այսպես, այս թևավոր խոսքը մնում է պատմության մեջ... « L'argent n'a pas d'odeur » (« pecunia non olet »),

ДЕНЬГИ НЕ ПАХНУТ