Մի կյանքի պատմություն

Ադամոյի գաղտնիքը

Ինչպես գիտենք Սալվատորե Ադամոն այն երգիչներից է, ովքեր խնամքով թաքցնում են իրենց անձնական կյանքը հանրությունից:
Երկար ժամանակ նրա դուստր Ամելին ստվերում էր, ոչ ոք չգիտեր նրա մասին, երգիչը իր նկարներում միշտ կնոջ, Նիկոլի հետն էր: Ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, որ Ամելին Նիկոլի հարազատ աղջիկը չէր, նրա հարազատ մայրը գերմանուհի Աննետ Հալն է, ում հետ 9 տարի շարունակ Ադամոն ունեցել է իր սիրո պատմությունը: Գաղտնիքը երևի չբացվեր, եթե չլիներ երգչի ծանր հիվանդությունը (ակամայից հիշում եմ Հ1 - ի "Աննա" հիանալի հեռուստասերիալը)...
Ադամոն ասում է, որ միշտ երազել էր երգել իր դստրիկի հետ, այժմ այդ երազանքը իրականություն դարձավ




Բարբարչկան քցում է Բելմոնդոի՞ն



Բելգիայի արդարադատությունը կասկածում է 34- ամյա Բարբարա Գանդոլֆի սիրո անկեղծությունը ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոի հանդեպ: Նրանք մտածում են, որ այդ կինը օգտագործում է հայտնի դերասանի փողերը իր նախկին ամուսնու հետ միասին; Բարբարան իր նախկի ամուսնու հետ ունի խմբակային սեքսի բազմաթիվ կլուբներ Դուբայում և Բելգիայում:
Ժան Պոլ Բելմոնդոն պաշտպանում է իր սիրուհուն, իսկ նրա հարազատները ասում են, որ նա ատում է միայնությունը, և կարող է ընկնել ցանկացած պարազիտ կնոջ թակարդը:
" Ինչ կատարվում է, ես չեմ զարմանում, ասում է Բելմոնդոյի հարևանուհին, Բարբարան շատ կոպիտ կին է, նույնիսկ հարևաններին չի բարևում, նա միշտ լիքն է դուրս գալիս նրա տանից, ու նրան կքցի մինչև վերջին կոպեկները"
Իսկ երկար տարիներ Բելմոնդոի դիմահարդարությամբ զբաղվող Չարլի Կուբեսերյանը միակն է, որ պաշտպանում է բելգիացի կնոջը.
" Իր այդ տարիքում Բելմոնդոն ճիշտ է անում, որ միայն հաճույքի մասին է մտածում:
Կյանքը կարճ է, թող վայելի այդ գեղեցիկ կնոջ հետ: Պետք է հարգել նրա ընտրությունը..."
Կարդում ենք "Ֆղանս սուաղ" թերթում:



Ալեն Դելոնը և Լորին




Ալեն Դելոնը վերջերս զբոսնում էր Փարիզի փողոցներում Լորիի հետ, իսկ մենք զարմացած նրանց էինք նայում:
Նրանք միասին մասնակցում են մի ֆիլմի ստեղծմանը:
Լորին վերջերս է բաժանվել Գարուից, ու իրեն ամբողջովին նվիրել աշխատանքին...









Սովետական Միության վերջին գեղեցկուհին



Ֆրանսիական մամուլը նորից սկսել է անրադառնալ 10 տարվա վաղեմություն ունեցող, Սովետական Միության վերջին գեղեցկուհի Յուլիա Լեմիգովայի հետ պատահած դեպքին, ով հիմա ապրում է Փարիզում և մի քանի գեղեցկության սրահներ ունի քաղաքում:

2000 թվականի Մարտի 10 ին, գեղեցկուհին գտնում է իր 5 ամսական երեխային մահացած օրորոցի մեջ և միանգամից տանում հվանդանոց: Երեխան մահացել էր ուժեղ թափահարելու արդյունքում:

Երեխայի մահից հետո անհետանում է նրա բուլղարուհի դայակը, ում աշխատանքի էր ընդունել երեխայի հայր, Շվեցարիայի հարուստ բանկիրներից մեկը' Էդուարդ Շտերնը:


Էդուարդը ամուսնացած էր ուրիշ կնոջ հետ և միշտ դեմ էր եղել այդ երեխայի աշխարհ գալուն, ապօրինի երեխան մեծ սկանդալի պատճառ կդառնար իր ընտանիքում և շրջապատում:

Ֆրանսիական Le Parisien թերթին տրված հարցազրույցում Յուլիան ասել է, որ 2004 թվականին Էդուարդ Շտերնին սպանած նրա էքս սիրուհի Սեսիլ Բրոսսարը կապնվել է իր հետ և ասել, որ գիտի թե ով է սպանել երեխային, ուրեմն կարող են գտնել մարդասպանին:

Շտերն ընտանիքի փաստաբանն էլ մեկնաբանում է այսպես.

"Յուլիա Լեմիգովան դրանով ուզում է, որ նորից մամուլը իր մասին գրի ու փող աշխատի դրանով":

"Ես անշահավետ սիրում էի Էդուարդ Շտերնին և ոչ մի դեպքում չեմ մտածել փողի մասին նույնիսկ իմ երեխայի մահվանից հետո:

Ես միայն ուզում եմ իմանալ ճշմարտությունը, թե ով սպանեց իմ փոքրիկին:

Ես Էդուարդի անվան հետ չեմ խաղում նրա մահից հետո, ես ուզում եմ, որ հայտնաբերեն բուլղարուհուն, ես ամեն ինչ կանեմ որ նրան գտնեն..."
ասում է ՍՍՀՄ- ի վերջին գեղեցկուհին: