Արվեստ

Ժամանակակից ֆրանսիացի նկարիչ

Ֆղանսուա Լասեղ















































http://www.lassere.odexpo.com/






ԿԼՈԴ ՄՈՆԵՆ " ՄԱՐՄՈՏԱՆՈՒՄ"








Հոկտեմբերի 7- ից մինչև 2011թվականի Փետրվարի 20-ը Փարիզի
Մարմոտան թանգարանում կցուցադրվի Կլոդ Մոնեյի նկարների ամենահարուստ հավաքացուն, "Լացող ուռենիներ" "Միշել Մոնե" "Արևածագ" "Պոլիի դիմանկարը", "Տպավորություն" "ճապոնական կամուրջը" և այլն...



Մարմոտան աշխարհի միակ թանգարանն է, որտեղ պահվում է Կլոդ Մոնեյի 110 աշխատանքները, որոնք մեծ նկարիչը պահում էր միայն իր տանը:



Ինչու՞ է հռչակավոր նկաչի որդին իր հոր գեղանկարները կտակել Մարմոտանին:
Այս հարցը տալիս են շատերը:
Մարմոտան պատկանում է "Գեղարվեստի Ակադեմիային", իսկ Կլոդ Մոնեն ուղղակի ատել է այդ հաստատությունը:
Մարմոտանի թանգարանը գտնվում է Բուլոնյան անտառի մոտ, պատկանել է Վալմի ընտանիքին, հետո գնվել է Ժյուլ Մաղմոտանի կողմից , ով սկսում է հավաքել այնտեղ միջին դարերի արվեստի և ռենեսանսի հավաքացուները:
Հետագայում Պոլ Մաղմոտան այն թողնում է Գեղարվեստի Ակադեմիայի պատկանելությանը:



Ասում են Մոնեյի որդին առաջին հերթին ցանկացել է հոր կտակած գործերը նվիրել պետությանը, բայց տեսնելով այդ ժամանակների մշակույթի նախարարի անտերբերությունը իր հոր նկատմամբ, հրաժարվում է այդ մտքից:
Միշել Մոնեն ուներ Ժակ Կաղլու անունով մի բարեկամ, ով Գեղարվեստի Ակադեմիայի անդամ էր և Մաղմոտանի դիրեկտորը:
ՈՒրեմն Միշելը հենց նրա տրամադրության տակ է թողնում հոր գործերը , ոչ թե գեղարվեստի ակադեմիայի:
Կաղլուն էլ որոշում է բացել մի մեծ սրահ Մաղմոտանում և ամբողջովին նվիրել այն Կլոդ Մոնեյի գործերին:
"Ես ուզում եմ ցույց տալ, որ նկարչի աշխարհում ամենաշատ հավաքացուն մեր մոտ է, Մաղմոտան Կլոդ Մոնեյի տունն է" ասել է նա:




















Նկարիչ Կալ Գաժում  "Փարիզ"




http://www.kalgajoum.com/








Լյուսյեն Ֆրոյդ


Լյուսյեն Մայքլ Ֆրոյդը (անգլերեն՝ Lucian Michael Freud, ծ. 1922 թ. դեկտեմբերի 8, Բեռլին) գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ է, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռը: Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել 1939 թ.՝ նացիստական Գերմանիայից Անգլիա տեղափոխվելուց երեք տարի անց: Սովորել է Տոնտեսի «Դարթինգթոն Հոլլ» (Dartington Hall School) և «Բրայնսթոն» (Bryanston School) դպրոցներում, հանդիսանում է Լոնդոնի «Արվեստի կենտրոնական դպրոց»-ի (Central School of Art), Էսսեքսի Դեդհեմ քաղաքում գտնվող «Նկարչության և Գծանկարչության Արևելյան Անգլիական դպրոց»-ի (East Anglian School of Painting and Drawing) և Լոնդոնի «Գոլդսմիթ Քոլեջ» արվեստի դպրոցի սան:


Ֆրոյդի մուսան աշխատանքային կենտրոնի ղեկավար 51-ամյա Սյու Թիլլին էր , որի քաշը 127 կգ է և որին կտավի հանրահռչակ դառնալու հետ համաքայլ սկսեցին կոչել «Մեծ Սյու» (Big Sue): Նա ամիսներ շարունակ հանդիսացել է նկարչի բնորդուհին, այդ ժամանակահատվածում Ս. Թիլլիին արգելված է եղել մեկնել արձակուրդի, այլապես նա կարող էր վերադառնալ արևահարված մաշկով:


2008 թ. մայիսին Ֆրոյդի՝ 1994-1995 թթ. նկարած «Օգտվում է վերադասի քնից» կտավը Նյու Յորքի «Քրիստիզ» աճուրդում վաճառվեց 33.6 մլն ԱՄՆ դոլարով՝ արձանագրելով կենդանի նկարչի հեղինակությամբ կտավի վաճառքի գնի համաշխարհային ռեկորդ: Նկարը գնեց հրեական ծագում ունեցող ռուս ձեռնարկատեր Ռոման Աբրամովիչը:

Ինտերնետում երբ նայեցի Աբրամովիչի գնած այս նկարը չհավանեցի, բայց երբ իրական կտավը տեսա... հիցմունքից խոսքեր չկային: Ինձ չէր հատաքրքրում այդ գիրուկ մարմինը, այլ ինչպիսի պրոֆեսիոնալիզմով է նա նկարել :
Ընդհանրապես նա մարմնի մերկությունը նկարում է հազար ու մի գունախաղով, որը ինտերնետում չի երևում, եթե որոշ նկարիչներ օգտագործում են երեք չորս գույն , նա օգտագործել է տասնյակ իրար համահունչ գույներ, որոնք տալիս են մերկ մարմնին ավելի կենդանի, ավելի իրականությանը մոտ...
մի կողմից ռեալիստ, մյուս կողմից անռեալ...







ոչ բոլոր նկարիչներն են համարձակվում իրենց մերկ նկարել



























Նկարիչը իր դուստրեր Բելլայի և Էսթերի հետ...թերթի կրպակից դուրս գալուց:
Ասում են նա ունի մոտ 40 երեխաներ տարբեր կանացից