jeudi 30 décembre 2010

Նոր տարվա մաղթանքներ ֆրանսերեն

Nous vous souhaitons tout le bonheur du monde pour la nouvelle année.

Que vous souhaiter de mieux que la santé dans votre vie, la prospérité dans vos affaires et beaucoup d'amour tout au long de cette Nouvelle Année.
Շարունակությունը այստեղ...

mercredi 29 décembre 2010

Ադամոյի գաղտնիքը

Ինչպես գիտենք Սալվատորե Ադամոն այն երգիչներից է, ովքեր խնամքով թաքցնում են իրենց անձնական կյանքը հանրությունից:
Երկար ժամանակ նրա դուստր Ամելին ստվերում էր, ոչ ոք չգիտեր նրա մասին, երգիչը իր նկարներում միշտ կնոջ, Նիկոլի հետն էր: Ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, որ Ամելին Նիկոլի հարազատ աղջիկը չէր, նրա հարազատ մայրը գերմանուհի Աննետ Հալն է, ում հետ 9 տարի շարունակ Ադամոն ունեցել է իր սիրո պատմությունը: Գաղտնիքը երևի չբացվեր, եթե չլիներ երգչի ծանր հիվանդությունը (ակամայից հիշում եմ Հ1 - ի "Աննա" հիանալի հեռուստասերիալը)...
Ադամոն ասում է, որ միշտ երազել էր երգել իր դստրիկի հետ, այժմ այդ երազանքը իրականություն դարձավ

dimanche 26 décembre 2010

Քարացած արտահայտություններ կամ Les expressions figées du Français




ռագատկա - Un lance-pierres
Manger avec un lance-pierres- եթե բառացիորեն թարգմանենք կլինի' " ուտել ռագատկայով",


իրականում այն նշանակում է ' ուտել շատ արագ:
Օրինակ.
" Ce midi j' ai déjeuné avec un lance-pierres, j' avais vraiment trop de choses à faire"
Կեսօրին շատ արագ ճաշեցի(համարյա հաց չկերա), շատ բաներ ունեի անելու ...


շարունակությունը այստեղ...

jeudi 23 décembre 2010

Նոել , Noël, Սուրբ Ծնունդ







Noël, Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Եկեղեցական տոնից, դարձել է ուրախության, համով սեղանների, երեխաների, նվերների տոն ...
Այն առաջին հերթին ընտանիքի տոն է:




Ընդհանրապես, ինչպես Կանադայում, Ավստրիայում, Ֆրանսիայում էլ դեկտեմբերի 24 -ի գիշերը մարդիկ ընտանիքներով, կեսգիշերին գնում են Եկեղեցի ու մասնակցում Պատարագին, հետո ընտանիքով վերադառնում են տուն ու նստում սեղանի շուրջ ընթրիքի, բաժանում միմյանց նվերներ ,
Այս կարևոր ընթրիքը անվանում են "լո ղեվեյոն"(le réveillon)







ԺՈՒԱՅՈ ՆՈԵԼ

lundi 20 décembre 2010

Շառլ Բոդլեր

Բոդլերը շարունակաբար գրել է կերպարվեստի, գրականությանն ու երաժշտությանը վերաբերող հոդվածներ, ցուցահանդեսների տեսություններ, գրախոսականներ: Նկարչության հանդեպ դեռևս հորից ժառանգած սերը նրան պատանի հասակից մղել է դեպի կերպարվեստի ցուցահանդեսները, նկարիչների արվեստանոցները, հավաքույթները: Նա մտերմացել է Կուրբեի, Դոմիեի, Էժեն Դելակրուայի և բազում այլ անվանի նկարիչների հետ: Ի դեպ , բանաստեղծն ինքն էլ զուրկ չի եղել նկարչական շնորհքից, և ինչպես նրա մասին ասել է Դոմիեն, նա մեծ նկարիչ կդառնար, եթե չգերադասեր դառնալ մեծ բանաստեղծ...

Բոդլերի արձագանքները հայ իրականության մեջ
Բոդլերի ստեղծագործությունները վաղուց ի վեր մեծ արձագանք է գտել հայ իրականության մեջ: 19-րդ դարի վերջերին արդեն «Տարազ», «Մասիս», «Աղբիւր» և այլ թերթերում ու հանդեսներում տպագրվում են Բոդլերի թե' չափածո, թե' արձակ գեղարվեստական գործերից ` արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանությամբ:


-





ԱՐԲԵ´Ք

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»...
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք...

թարգմ. Վ. Տերյան

lundi 13 décembre 2010

dimanche 12 décembre 2010

Փարիզի Մոնտեն պողոտան(ավնյու Մոնտեն)

համարվում է Փարիզի ամենաէլիտար, լյուքս պողոտան: Թաքնված է այս փողոցը Սենա գետի և Շանզ Էլիզեի միջև:
Պողոտայի վրա իրենց " Փարոս" խանութները ունեն համարյա բոլոր էլիտար ֆիրմաները, սկսած լեգանդար Շանելից մինչև ժամանակակից Ժան Պոլ Գոտյե...


































































Պողոտան համարյա դատարկ է, տուրիստներ չկան, անցորդները քիչ են:





























































Այստեղ հարուստ գնորդները իրենց մեքենաներով են գալիս, գնում են ու հեռանում աննկատ, հետաքրքրասեր աչքերից հեռու:






































1911 թվականին Շանզ Էլիզե թատրոնի մոտ բացվում է " le Plaza Athénée" լյուքս հյուրանոցը, որը դառնում է այդ ժամանակների կոմպոզիտորների, երգիչների հանդիպման վայրը:
Ասում են Քրիստիան Դիորը հենց դրա համար էլ բացեց իր խանութը Մոնտենի վրա, որ մոտիկ լինի այդ հյուրանոցին:
Շուտով Քրիստիան Դիորին հետևում են մյուս էլիտար խանութները



jeudi 9 décembre 2010

Ջոնի Հալիդեյ

Ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր
Jean-Philippe Smet կամ Johnny Hallyday ծնվել է 1943 թվականի հունիսի 15 -ին Փարիզում,
50 տարվա բեմական կարիերայից հետո,
մինչև այժմ մնում է ամենահռչակավոր ֆրանսախոս ( ֆրանկոֆոն) երգիչներից մեկը աշխարհում




...Երբ մազերդ փռվում են
Ինչպես ամռան արև
Երբ
Քո բարձը նմանվում է
Ցորենի դաշտի
Երբ լույսն ու ստվերը
Նկարում են մարմնիդ վրա
Լեռներ , անտառներ
ՈՒ կղզիներ գանձերի

Իչքա՜ն եմ քեզ սիրում, ինչքա՜ն եմ քեզ սիրում...
Que je t'aime, que je t'aime, que je t'aime !
Քը ժը տեմը

mercredi 8 décembre 2010

Ժան Պոլ Գոտյե

Ժան Պոլ Գոտյեն ծնվել է Ֆրանսիայում, մի համեստ ընտանիքում:
Դեռևս փոքր տարիքում նա շրջապատված է եղել ծնողների ուշադրությամբ և քնքշությամբ, հատկապես տատիկի, ով նրան կար ու ձև էր սովորեցնում:
Դեռ 6 տարեկան էր փոքրիկ Ժան Պոլը, երբ փորձեց իր ստիլիստական հմտությունները արջուկի վրա, 15 տարեկանում նա էսքիզներ էր անում մանկական համազգեստների համար:


Մի անգամ էլ Բեքերի ֆիլմը դիտելիս նա որոշում է դառնալ կար ու ձև անող:
18 տարեկան էր , երբ ուղարկում է Կարդենին մի քանի մտահաղացումներ , հետագայում ընդունվում է նրա մոտ աշխատանքի:

Շեյլան առաջին երգիչուհին էր, ով սկսեց հագնել Գոտյեի շորերը ելույթների ժամանակ:



Ժան Պոլի հռչակը գնալով մեծանում է:
Չի թաքցնում իր միասեռական լինելը, ավելին' հանդիսանում է միջազգային գեյ մշակույթի խորհրդանիշը, նայենք նրա Աշուն /Ձմեռ 2010- 2011 ստեղծաղործությունները




Գարուն/Ամառ 2011




Գոտյեն հիացած է Դիտա Ֆոն Տիզով...

samedi 4 décembre 2010

Գժություններ անելով են հանրաճանաչ դառնու՞մ

...Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա՛ շահած մարտ:
Առանց գժվելու` չե՜ն ծնի նոր մարդ...(Պ.Սևակ)

Ֆրանսիացի հումորիստ
Ղեմի Գայաղը հենց գժություններ անելով, դրանք նկարահանելով ու դնելով ինտերնետ
դառնում է հանրաճանաչ:


Իր նկարահանումների գլխավոր դերում ինքն է:
Առաջին անգամ, 1999 թվականին, գործազուրկ Ղեմի Գայաղը իր մանկական ընկերոջ օգնությամբ նկարահանում է մի դեպք , երբ լողանում էր ավտոմեքենաների լվացման կայանում, ավտոմեքենայի փոխարեն:
2001 թվականին նա պատրաստում է իր սեփական ինտերնետային կայքը և այնտեղ դնում իր գժությունները նկարահանած:

Ամենամեծ գժությունը անում է 2002 թվականին ֆուտբոլի ժամանակ:
Նա հագնում է ֆոտբոլ խաղացողի շորեր ու մտնում խաղահրապարակ, հետո սեղմում է նախագահ Ժակ Շիրակի ձեռքը, ով նրան ասում է " Դուք շատ լավ խաղ ցույց տվեցիք"...


Հետագայում նրան նկատում են շատ թերթեր, հեռուստահաղորդումներ ու հրավիրում
մասնակցելու իրենց հաղորդումներին:


Մինչև այսօր 854 միլիոն անգամ նայել են նրա նկարահանած գժությունները ինտերնետում, շատ կազմակերպություններ դիմում են իրենց ազդագիր "ռեկլամները" դնելու նրա կայքում ու վճարում նրան:









Նրա մյուս գժություններն իր կայքում

http://nimportequi.com/fr/

vendredi 3 décembre 2010

Կալի

Կալին ծնվել է
1968 թվականի հունիսի 28-ին Ֆրանսիայի Պեղպինիան քաղաքում :
Երգիչ , կոպմոզիտոր, բազմաթիվ երգերի հեղինակ է:
Նրա երգերը հիմնականում հասարակության խնդիրների մասին են, աշխարհի, ոչ միայն երգերով, իր գործերով նույնպես նա օգնում է մարդկանց:
Կալին կազմակերպում է բազմաթիվ բարեգործական համերգներ մարդկանց օգնելու համար:
2009 թվականից նա հովանավորում է ֆրանսիացիների ամենասիրած մարդու, անտունների, չունեվորների և այլ սոցիալապես անապահով մարդկանց հայր' Աբբե Պիեղի ստեղծած բարեգործական կազմակերպություններին:

Բոլորից առաջ Կալիի երգերը մնում են վկան դժվար սիրո , երջանկության ...




...Ես կախվեցի ձեր շուրթերից
Հուսալով մի բառ, հուսալով այո
Դա կփրկեր ինձ.
Ես կախվեցի հեռախոսից
ՈՒ դրանից վատ բա՞ն
Երբ զանգը գնում է, ու ոչ ոք չի պատասխանում.
Ես կախվեցի ձեր վզից, ամենագեղեցիկը իմ երազների
Բայց երբեք չարթնացա Ձեր կողքին.
Էլ չեմ դիմանում...
Ես կախվեցի ծառի տակ
Ձեր պատուհանի
Վաղը միգուցե մի ծաղիկ աճի այնտեղ
ու Ձեզ պատմի իմ տառապանքից...

Երբ է գալու երջանկությունը
Երբ է գալու երջանկությունը...

Սե քան լո բոնող...
c'est quand le bonheur ?

mardi 30 novembre 2010

Ինտերնետը դարձրեց նրան միլիոնատեր

Ժամանակակից Ֆրանսիական Երաժշտություն
Գրեգուար, նրա " Toi+Moi " երգը նայեցին տասը միլիոն երաժշտասերներ ինտերնետում, միլիոնից ավելի մարդիկ գնեցին նրա ձայնասկավառակը: Մի քանի ամսվա մեջ մեծ փառք ամբողջ աշխարհում: Ինտերնետը դարձրեց նրան սուպերսթար:


Երևում է, որ հանկարծակի
հռչակն ու շատ փողերը նրան "չփչացրեցին" ինչպես շատերին,
նա առաջվա նման քայլում է փողոցում ընկերների հետ, օգտվում հասարակական տրանսպորտից, կարծես ոչինչ էլ չի կատարվել...



Այս շաբաթ դուրս եկավ նրա երկրորդ ալբոմը " Le même soleil "
անվանումով...



...Սպասիր ինձ աստղերի փողոցում
Երկրորդը, Յուպիտերից հետո
Ես գիտեմ մի լավ տեղ
Որտեղից կարելի է տեսնել
Ամբողջ տիեզերքը:
Սպասիր ինձ աստղերի փողոցում
Եթերային բուլվարից ոչ հեռու
Իմ տիեզերանավի մեջ
կհիշենք ծովը
Դու և ես
Դու և ես...



Արտակարգ պոեզիա, արտակարգ երաժշտություն, արտակարգ ձայն...



"...Մենք չենք սիրում սրտով, սիրում ենք հոգով
Քանի որ մեր սիրտը մի օր կդադարի բաբախելուց
Իսկ մեր հոգին կշարունակի սիրել..."

lundi 29 novembre 2010

Կանաչ ոսկի

Կենտրոնական Աֆրիկայում, Չադ լճից ոչ հեռու ապրում են մարդիկ, ովքեր երբեք չեն հիվանդանում այն հիվանդություններով, ինչով հիվանդանում են մյուս երկրներում ապրողները:
Նրանք միշտ առողջ են և երկար են ապրում:

Գիտնականները հետազոտելով այդ մարդկանց կյանքը, հայտնաբերեցին, որ այդ մարդիկ հաճախ են ուտում մոտակա լճի ջրախոտերից:
Այդ ջրախոտերին անվանում են Սպիրուլին, դրանք մեծ կարևորություն ունեն մարդու օրգանիզմի համար, իրենց մեջ պարունակում են ավելի շատ վիտամիններ քան բոլոր բանջարեղենները միասին վերցրած:
Գնալով Սպիրուլինը գրավում Եվրոպական երկրների խանութները:
Այն հիմնականում բերում են Չինաստանից:
Սպիրուլինը նաև փրկություն է Աֆրիկացի թերսնվածների համար...

dimanche 28 novembre 2010

Ժողովրդական հավատալիքներ





Միջին դարերում մի թագավոր է լինում, մի օր, երբ այդ թագավորը պատժում էր մի մարդու, մի Զատիկ է թռչում ու նստում
այդ մարդու ուսին:
Թագավորը տեսնելով դա, ներում է շնորհում նրան:

Ֆրանսիայի որոշ շրջաններում, ժողովրդական հավատալիքների մեջ Զատիկը հաջողություն բերող խորհրդանիշ
է համարվում: Եթե նայենք հին դրոշմանիշներին, կնկատենք այդ միջատին...





Չորս տերևներով երեքնուկն էլ է համարվում հաջողություն բերող:
Երևի նրա համար, որ շատ հազվադեպ է պատահում բնության մեջ:
Ըստ լեգենդի , երեքնուկի յուրաքանչյուր թուփ ինչ որ բան խորհրդանշում է:
Առաջին թուփը հույսի համար է, երկրորդը հավատքի, երրորդը սիրո, իսկ չորրորդ թուփը , հաջողության համար է ...

samedi 27 novembre 2010

Միշել ՈՒելբեկ





« Սև կատուն հանդիպելով ֆրանսիական ժամանակակից գրականության ամենահայտնի հեղինակներից մեկին առավոտ շուտ, երբ նա նախաճաշում էր, նրան անհաջողություն չբերեց, հակառակը, այդ օրը' նոյեմբերի ութին, Միշել ՈՒելբեկը ստացավ Գոնկուղի գրական
մրցանակ », կարդում ենք "Պաղի Մատչի" վերջին համարներից մեկում:
Գոնկուղ գրական մրցանակը ստեղծվել է Էդմոն Դը Գոնկուղի կտակի հիման վրա 1896 թվականին իսկ "Գոնկուղ" գրական կազմակերպությունը հիմնվել է 1902 թվականին:
Չգիտես ինչու հայկական տարբեր կայքերում Գոնկուղ բառը կամ ազգանունը գրում են "Հոնկուր":
Գաղտնիք չէ, որ շատ հայ թարգմանիչներ, փոխանակ գրական ստեղծագործությունների թարգմանությունները կատարեն բնագրից, այն կատարում են ռուսերենից:
Ռուսերեն աղավաղված թարգմանությանը մի բան էլ իրենք են ավելացնում և
աղավաղում գրական ստեղծագործությունը:
Հայերենը աշխարհի ամենահարուստ լեզուն է, չգիտեմ ինչու շատ հայ թարգմանիչների մոտ ֆրանսերենի Ղ տառը, որի համարժեքը ռուսերենը չունի իսկ հայերենը ունի, ռուսերենի նման գրում են ր տառով:
Օրինակ ինչու է ֆրանսիական նշանավոր "Պաղի Մատչ" ամսագրի անունը շատերի մոտ գրվում ռուսերենի նման " Պարի Մատչ" : Ինչու չենք օգտագործում մեր լեզվի հարստությունը, թողենք ռուսները ինչ ուզում են թող ասեն, մենք ունենք ֆրանսերենին համարժեք Ղ տառը, ուրեմն ֆրանսերենի նման էլ գրենք ու արտասանենք: Սա իմ կարծիքն է:Թեմայից շեղվեցի, շարունակեմ...
Մրցանակը տրվեց «Քարտեզ եվ տարածք» վեպի համար:



"Դեռ չարժանացած այդ մրցանակին, վեպը գնվել էր արդեն 200 000 ընթերցողների կողմից ու բարձր էր գնահատվել ", շարունակում է "Պաղի Մատչը":
Ես չեմ կարդացել դեռ, չգիտեմ:



Կարդացել եմ այս մեկը.




….. Այս վեպում շատ հոռետես վիճակներ կան, բայց արժանի է կարդալու համար:
Հասուն տղամարդը դեռ կույս է մնացել, նրա փնտրտուքները, նրա հոգեկան ապրումները, տառապանքները:
Գրողը գրում է վեպը առաջին դեմքով, կարծես պատմում է իր մասին ու հաղորդակից դարձնում իր մտորումներին, իր աշխարհին, իր և մյուսների հիասթափություններին և անհաջողություններին:
Արդիական վեպ ու միքիչ էլ ցինիկ:
Կյանքում
կան գեղեցիկ տղաներ և աղջիկներ...
Իսկ նրա՞նք, տգեղները... գրողը ցանկանում է ասել , որ տգեղները անբախտ են, որ մեր աշխարհում նրանք անտեսված են,
նա զզվել է արդեն ամուրի տղամարդ լինելուց, սեռական կյանք գոյություն չունի, հասարակ մի աշխատանք է վարում և այլն, և այս ամենից նա հիասթափվել է...

mardi 23 novembre 2010

Կարտոֆիլն ա լա Դոֆինուա

Գղատեն Դոֆինուա կամ "Կարտոֆիլն ա լա Դոֆինուա"
Կերակրատեսակի հիմքում կարտոֆիլն է և թթվասերը:



Աշխատեք օգտագործել "Մոնալիզա" սորտի կարտոֆիլը, ավելի համով է լինում...

Ֆրանսիական խոհանոց

lundi 22 novembre 2010

Պոլ Վեռլեն



-

Il pleure dans mon coeur
Comme il pleut sur la ville ;
Quelle est cette langueur
Qui pénètre mon coeur ?

Ô bruit doux de la pluie
Par terre et sur les toits !
Pour un coeur qui s'ennuie,
Ô le chant de la pluie !

Il pleure sans raison
Dans ce coeur qui s'écoeure.
Quoi ! nulle trahison ?...
Ce deuil est sans raison.

C'est bien la pire peine
De ne savoir pourquoi
Sans amour et sans haine
Mon coeur a tant de peine !

Պոեզիան թարգմանելու համար բանաստեղծ է պետք լինել, բանաստեղծ չեմ, բայց կփորձեմ...


Լացում է հոգիս
Նման անձրևին քաղաքի վրա
Ինչ տխրություն է
Պատել սիրտը իմ

Հաճելի է անձրևի ձայնը
Կտուրների և գետնի վրա
Մի ձանձրացող սրտի համար
Նման է նա մի երգի միալար

Լացում է հոգիս առանց պատճառի
Սիրտս է զզվանքով լի
Ինչ է եղել, չե՞ն դավաճանել
Սուգը է առանց պատճառի

Այս մեծ ցավը
Անգիտակցաբար է
Առանց սիրո և ատելության
Սիրտն իմ տանջում է...

dimanche 21 novembre 2010

Ֆոտոակնթարթ






































Տեղում քանդակում են ու վաճառում