Փարիզը ծանոթ և անծանոթ


Ռուսներն ասում են տեսնել Փարիզն ու նոր մեռնել, ես էլ ասում եմ տեսնել Փարիզն ու...սիրահարվել




Փարիզյան Գարուն













































Սրճարան le Zimmer


1870 թվականի պատերազմից հետո շատ Ալզասցիներ գալիս են Փարիզ ու բացում տարբեր սրճարաններ, դրանցից մեկն է պարոն Զիմերի սրճարանը:
Գտնվում է քաղաքի կենտրոնում, Շատլե հրապարակի վրա, թատրոնի կողքին








Այս սրճարանը նկարիչների, դերասանների նախնտրած վայրն է համարվում





Ամենահին հանրախանութը

1869 թվականին, Նապոլեոն III- ի ժամանակ, Արիստիդ Բուսիկոն գնում է Սևր փողոցի լքված հիվանդանոցի շենքն ու վերափոխում հանրախանութի: Կառուցման համար շենքը վստահվում է ճարտարապետ Լուի Շառլ Բուալոյին և Գուստավ Էֆելին:



Քանի որ այս« Au Bon Marché » հանրախանութը արաջինն էր իր պատմության մեջ, հետաքրքիր են Բուսիկոյի նորարարությունները այդ ժամանակաշրջանում.
- Հաճախորդը կարող էր մտնել ներս ձրի, շոշափել ապրանքներն ու ընտրություն կատարել
- Գները չէին սակարկվում
- Ապրանքը կարող էին ետ վերադարձնել կամ փոխել, որակը կարևոր էր...
- Հնարավոր էր գնած ապրանքի առաքումը բնակավայր
- Հնարավոր էր պատվիրումը փոստով, առաջին կատալոգը տպագրվում է 1871 թվականին
- Ազդագրերի տարածումը ամենուր օգտագործելով մամուլը
- Աշխատավորներին տրվում է մի շարք առավելություններ

Այժմ այդ հանրախանութը պատկանում է LVMH - ին:
Տեսնելով հանրախանութի դիրքն ու հարուստ և արիստոկրատ հարևանությունը,
Բեղնաղ Աղնոն վերածում է խանութը լյուքս հանրախանութի, "Օ բոն մաղշեն" դառնում է "Լո բոն մաղշե":
Հանրախանութի հարևանությամբ գտնվում է Փարիզի ամենամեծ մթերային խանութը ամենաբարձր գներով ու իր ամենաշքեղ հաճախորդներով:
Ոչ մի տուրիստի, ցածր, միջին խավի ֆրանսիացու կամ այլ ազգի մարդու չեք տեսնի այստեղ, ամեն ինչ շատ թանկ է, 5- 6 անգամ թանկ է մյուս Փարիզյան խանութներին համեմատած...
այստեղ մթնոլորտը մեղմ է, արիստոկրատական,
այստեղ Փարիզի մեծահարուստներն են առևտուր անում...



Ոչ մի կարմիր, դեղին, պլպլան, շողշողուն ազդագրեր չեք տեսնի այստեղ, ամեն ինչ զուսպ է, համեստ, առանց ավելորդ շքեղության, շքեղությունը այստեղ նրանց գրպաններում է և իրենց համեստ ու քաղաքավարի պահվածքի մեջ...





Փարիզի Սեն Սյուլպիս Եկեղեցին( l'église Saint-Sulpice)

"Սեն Սյուլպիսի գանձերը ուրիշ տեղ են թաքցրել...",- կարդում ենք " Դա Վինչի կոդը" գրքում:




Ինչպիսի խոսքերով նկարագրես այս հրաշք Եկեղեցին, երբ նրա մասին շատ են գրել Հյուգոն, Դյուման, Հեմինգուեյը...
Գտնվում է Լյուքսեմբուրգյան այգու և Բուլվար Սեն Ժերմենի միջև:
Սկսել են կառուցել 17- րդ դարում , ամեն տարի մի բան ավելացնելով ու փոխելով վերջացնում են 174 տարի հետո...
Ասում են "Դա Վինչի Կոդը" գրքում գրած շատ հրաշքներ իրական են, Սեն Սյուլպիսը շատ գաղտնիքներ է թաքցնում:




Եկեղեցուն կից հրապարակում շատրվաններն են 4 -ը Եպիսկոպոսների արձաններով,
Քրիստոնյա հավատքի այդ պաշտպանների հանգիստը պաշտպանում են առյուծները, իրենց թաթերի տակ պահելով Փարիզի գերբը





Փարիզի ոչ մի Եկեղեցում այդպիսի դիսկոնֆորտ, սառնություն չեմ զգացել, ինչպես այստեղ մտնելիս...ասում են միջնադարում բազմաթիվ գաղտնի սեկտեր հավաքվում էին այստեղ ժողովներ անելու...











ոչ հեռու գտնվում է այն նշանավոր սրճարանը , որտեղ 70 տարի առաջ սիրում էին հավաքվել սյուրռեալիստները...