Savoir vivre Իմանալ ապրել



Եթե ինձ հարցնեք, մարդկանց մեջ ամենաշատ ինչն ես գնահատում, կասեմ լավ դաստիրակված լինելը:
Իսկ ինչ է նշանակում լավ դաստիրակություն:
Տարբեր երկրներում, տարբեր հասարակության մեջ այն կարող է տարբեր մեկնաբանվել:
Եթե մի բարոնի համար շատ կարևոր է տվյալ դաստիրակությունը, այն կարող է անհեթեթություն համարվել աշխարհի այլ ծայրամասում ապրողի համար:

Իսկ ինչ է նշանակում լավ դաստիրակությունը ֆրանսիացու համար:
Լավ դաստիրակություն առաջին հերթին նշանակում է հարգել շրջապատիդ մարդկանց:
Ֆրանսիացիներն ասում են, եթե մեկին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնես, ոչ շուրթերդ կվառվեն, ոչ էլ հանկարծամահ կլինես դրանից, ուրեմն ինչու հաճախակի չասել այդ բառը :
Նույն բան ասում են ներողություն բառի համար:
Երբ հրվում եք, կամ հրեցիք մեկին տրանսպորտի մեջ, մեկին հանկարծակի բերեցիք ինչ որ արարքով, ինչու չասել. ներողություն , նույնիսկ եթե դուք չեք մեղավորը, լարվածությունը թուլացնելու կամ մարդկանց հետ հարաբերությունները չփչացնելու համար, ասեք ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ:
Երբ առաջին անգամ էի Փարիզում, մի անգամ մետրո բարձրանալիս պատահական հրեցի մի ֆրանսիացու, բերանս դեռ չէի բացել, որ ասեի ներողություն, երբ նա առաջինը ինձ ներողություն խնդրեց...







Bonnes manières : leçon n°1 Աստիճաններ


Ինչպես բարձրանալ և իջնել աստիճաններով , եթե մեզ հետ թույլ սեռի ներկայացուցիչ է:
Իջնելուց պետք է առաջինը իջնել, հաշվի առնելով , որ եթե նա ընկնի, պատրաստ լինենք օգնել նրան:
Ինչ վերաբերվում է բարձրանալուն, առաջինը պետք է բարձրանա տղամարդը, որ դեմ առ դեմ անհարմար չլինի բարձրանալը(կնոջ հետևին նայելով)...
ՈՒրեմն աստիճանները բարձրանալիս տղամարդը հրավիրում է կնոջը և առաջինը ինքն է բարձրանում...


Ձեռք համբուրելը


Ձեռք համբուրելը նշան է զխճանքի կամ հարգանքի:
Ռեստորաններում, սրճարաններում կամ փողոցում ըդունված չի անել դա:
Տղամարդը կնոջ ձեռքը պետք է համբուրի միայն այն դեպքում, երբ կինը առաջինն է բարձրացնում և պարզում ձեռքը:
Չի կարելի համբուրել իսկապես, շրթները հպելով ձեռքին,
ուղղակի մի թեթև հպում եք ձեր քիթը կամ ծնոտը:
Իմացեք , որ երբեք չեն համբուրում երիտասարդ աղջկա ձեռքն ու ձեռնոցով ձեռքը:




Aucun commentaire:

Enregistrer un commentaire