samedi 10 décembre 2011

Աշնան արև



Փարիզը շրջապատված է փոքրիկ անտառներով:
Հանգստի օրերին մարդիկ գնում են այնտեղ, զբոսնում ընտանիքով, երեխաների, կենդանիների հետ, մի փոքրիկ զբոսանք էլ մենք արեցինք...





























Ինչպես հին հեթանոսական Հայաստանում, Ֆրանսիայում էլ Քրիստոնեությունից առաջ եղել է տարբեր ծառերի պաշտամունք, հատկապես Կաղնու ծառը Սուրբ է համարվել:Այժմ այն Քրիստոնեական շունչ է ստացել Տիրամոր արձանով:Կաղնու վրա գրված բազմաթիվ շնորհակալությունները ապացուցում են , որ հիվանդ մարդիկ աղոթել են այստեղ և բուժվել...





















samedi 23 juillet 2011

Էլի Կակու


Տաղանդավոր հումորիստը ունեցավ կարճ կյանք, բայց մեծ հռչակ և շատ ու շատ երկրպագուներ:
Ծնվել է Թունիսում, մահացել Փարիզում:

-Դուք հրեա եք
- Չէ, չէ, ես հրեա չեմ
-Դուք հրեա չե՞ք, աաաա, ես էլ կարծում էի...
- Չէ, չէ
- Դուք վստա՞հ եք որ հրեա չեք
- Վստահ ինչի համա՞ր մադամ
- Մադաաաամ, դուք հրեա եք
- Ես Բրետոնիացի եմ
- Աաաա, զարմանալի է, էսպիսի քթով բրետոնացի՞
- Չէ, չէ, ես բրետոնացի եմ, հա
- Կարող է հրեա եք, բայց խաբար չե՞ք, ձեր պապը, ձեր տատը, կամ հարևանները...
- Չէ, չէ, շատ եմ ցավում, բայց ես հրեա չեմ....ահա թե ինչերի հասանք, ահա, ահա և սա..
- բայց ինձ կարող եք վստահել չէ՞, նայեք..
- ԵՍ ՀՐԵԱ ՉԵ'Մ, պա՞րզ է
- Բայց ինչու եք գոռում, ի՞նչ ասացի որ...
- Ինձ հանգիստ կթողես թե չէ
- Նայեք հասանք տեղ, հիմա կբաժանվենք, այլևս չենք տեսնվի, իսկապես ինձանից կազատվեք, ահա , ահա, տեսնում եմ ուրախ եք,
- հենց այդպես
- Հե՞տո, ես ձեզ ասացի որ այլևս չենք տեսնվի, ու իմ նման փոքրիկ պառավը ում կասի,
ԴՈՒՔ ՀՐԵԱ ԵԵԵԵԵԵԵԵՔ!
- ՀԱ , ԵՍ ՀՐԵԱ ԵՄ!
- Դուք հրե՞ա եք, դուք հրեա եք...
ոնց որ էդքան էլ չի երևուուուուում....


Ֆրանսիացիները նրան գիտեն հատկապես մադամ Սարֆատիի կերպարում:
Ասում են Սարֆատին նրա տատն է եղել, նա փոքրուց սիրել է տատիկին ձեռ առնել
նրա ձևերը թափելով:

Երբ հռչակավոր դարձավ ու շատ փող սկսեց վաստակել, ասում են մոր մոտ էր փողերը պահում
-Արխային աշխատի ու փողերդ բեր բալես, ես կպահեմ մոտս , ասում էր նրա մայրը...

mercredi 29 juin 2011

Լանգեդոկ

Գնացել էի Մոնպելյե բարեկամներիս այցելելու:

Առիթից օգտվելով մի քանի նկարներ եմ արել Լանգեդոկի այդ հրաշք բնությունից:


Մոնպելյե ասելիս չենք կարող չհիշել " Ջիպսի Քինգզ" խմբին, ովքեր ավելի են հայտնի աշխարհում, քան իրենց տանը' Ֆրանսիայում:











Լանգեդոկում ամեն տեղ հանդիպում ես Գալլո Հռոմեական հուշարձանների, այս շրջանը համարվում է Ֆրանսիայի ամենահին ու պատմական կարևոր իրադարձություններով լի վայրերից մեկը:



















Այս շրջանը ինչ որ բանով Հայաստանն է հիշեցնում, հեկտարներով խաղողի դաշտեր, ծիրանի, դեղձի այգիներ, արևից խանձված դաշտեր, նռնենիներ, թզենիներ...









Հնադարյան գյուղեր ու քաղաքներ իրենց ամրոցներով, Եկեղեցիներով






Հին հռոմեացիները անվանում էին այս շրջանը Սեպտիմանիյա, որը թարգմանվում է յոթ քաղաքների շրջան: Մինչև այժմ էլ գոյություն ունեն այդ քաղաքները:

mercredi 8 juin 2011

Հրաշագործ Սուրբ աղբյուրները (les fontaines guérisseuses)

Ինչպես Հայաստանում, Ֆրանսիայում էլ շատ աղբյուրներ կան, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով և Սրբատեղի լինելով:
Ֆրանսիայում Սուրբ Աղբյուրների պաշտամունքը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից, Քրիստոնեության տարածումից հետո Եկեղեցին կառուցում է Մատուռներ այդ աղբյուրների վրա, մարդիկ տարբերի հիվանդություններ բուժելու համար ուխտի են գնում, օգտագործում այդ հրաշագործ աղբյուրների ջրերը: Նույնիսկ Փարիզում կան նման աղբյուրներ, օրինակ
l'Eglise Saint- Julien- le Pauvre...որը գտնվում է մայրաքաղաքի հինգերորդ թաղամասում


Վալ դ'ՈՒազ շրջանում գտնվում է Սեն Կլեղ կոչվող աղբյուրը:

Saint-Fiacre-en-Brie աղբյուրը գտնվում է համանման Մատուռի մոտ:
Այստեղ ուղտավորները լվանում են հիվանդ հարազատների շորերը, հույս ունենալով բժշկել նրանց այդ բուժիչ ջրերով:


Դեպի Fontaine du Château-des-Marais աղբյուր գալիս են մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն ամուսնության համար:


Fontaine Saint-Guyomard աղբյուրը գտնվում է ոչ հեռու Սեն Մողիս Մատուռից:
Այստեղ մարդիկ ուխտի են գալիս բուժելու իրենց ռևմատիզմը: ՈՒխտավորը խմում է աղբյուրի ջրից, ցավոտ տեղը քսելով աջ կողմի քարերին:

La fontaine de Saint-Prix
Այս աղբյուրը հայտնի է բավականին ծանր հիվանդություններ բուժելու հատկությամբ:
Հիվանդը երեք անգամ սուզվում է ջրի մեջ գոռալով " միղակլը! միղակլը! միղակլը"...

dimanche 15 mai 2011

Պասկալ Լեժիտիմյուս



Ֆրանսիայի հայտնի և սիրելի հումորիստներից մեկը:
Նրա հայրը սևամորթ անտիյացի է, իսկ մայրը' հայուհի:

Մի անգամ մի լրագրող կատակեց այս հարցով " Ասա բախտդ են գլխից չի բերել էլի, մի կողմից ստրկատիրությունից ես տուժված, մյուս կողմից էլ ցեղասպանությունից":


Բայց ինչպես ինքն է ասում " Ես կյանքում միշտ հայ եմ, իսկ բեմի վրա անտիյացի":
Իրականում որն է նրանում ավելի գերակա, հայը , թե սևամորթ անտիյացին:
Մասնակցելով նրա շոուներին, կիմանանք նրա ծիծաղելի պատմությունները …

samedi 14 mai 2011

Գլխապտույտ

Կա աշխարհ , կա սիրո, կրքերի աշխարհ նույնպես:
Կա դեմք, կա քիթ, բերան, աչքեր, ձեռքեր,
քո աչքերը, քո քիթը , քո բերանը, ձեռքերը, քո դեմքը:
Կա աշխարհ և կաս դու:
Երբ կարոտում եմ քեզ, աշխարհը դատարկ է թվում, կամ լցվում է քեզանով,
երբ ասեմ , որ դու իմ կիրքն ես, կկծեմ լեզուս, կամ էլ քոնը...
դու կրքիս առարկան ես, չէ դու առարկա չես, ուրիշ բան էի ուզում ասել...
երբ դու մտնում ես իմ ներաշխարհը, մյուս ամեն ինչ մոռացվում է:
Դու ջնջում ես մնացած ամեն ինչ ու դառնում ես առաջնայինը:
Չէ, դու ես ու մնացածը, մնացածն էլ զարդարում է մեր աշխարհը:
Կիրքը մի կաթիլ սիրոպի է նման, երբ սիրոպը լցնում ես մի բաժակ ջրի մեջ,փոխում է ամբողջ ջրի գույնը:

Բաժակի ջուրը մեր հոգեվիճակն է, այն ամբողջովին փոխվում է կրքի ազդեցությունից:
Կա կրքերի աշխարհ, մենք էլ սուզվում ենք նրա մեջ մեր հոգեվիճակով:
Մեր հոգեվիճակով մենք փոխում ենք աշխարհն ու նայում ուրիշ աչքերով, կամ
ուրիշ հայացքով: Այսպես էլ է պատահում,
ճանապարհորդում ես ուրիշի կրքերի աշխարհ, որ հետո այնտեղից դուրս գաս ավելի հարստացած, հարստացած կրքով...
Փիլիսոփայությունը կիսում է այս մտքերը,
փիլիսոփայությունը հունարեն բառ է, փիլո նշանակում է ցանկանալ, սոփա նշանակում է իմանալ: Փիլիսոփան,
ինչպես Սոկրատը, միայն մի բան գիտի, որ նա ոչ մի բան չգիտի,
չեմ կարծում, որ կրքի
մասին նա չգիտի, լավ էլ գիտի, կամ լավ էլ կուզեր իմանար,
բայց կարո՞ղ է ամեն ինչ իմանալ,
ինչպես Պլատոնն է ասում, ռիսկը գործի կեսն է...