Ֆրանսիական գրականություն

Շարլ Բոդլեր


Բոդլերը շարունակաբար գրել է կերպարվեստի, գրականությանն ու երաժշտությանը վերաբերող հոդվածներ, ցուցահանդեսների տեսություններ, գրախոսականներ: Նկարչության հանդեպ դեռևս հորից ժառանգած սերը նրան պատանի հասակից մղել է դեպի կերպարվեստի ցուցահանդեսները, նկարիչների արվեստանոցները, հավաքույթները: Նա մտերմացել է Կուրբեի, Դոմիեի, Էժեն Դելակրուայի և բազում այլ անվանի նկարիչների հետ: Ի դեպ , բանաստեղծն ինքն էլ զուրկ չի եղել նկարչական շնորհքից, և ինչպես նրա մասին ասել է Դոմիեն, նա մեծ նկարիչ կդառնար, եթե չգերադասեր դառնալ մեծ բանաստեղծ...

Բոդլերի արձագանքները հայ իրականության մեջ
Բոդլերի ստեղծագործությունները վաղուց ի վեր մեծ արձագանք է գտել հայ իրականության մեջ: 19-րդ դարի վերջերին արդեն «Տարազ», «Մասիս», «Աղբիւր» և այլ թերթերում ու հանդեսներում տպագրվում են Բոդլերի թե' չափածո, թե' արձակ գեղարվեստական գործերից ` արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանությամբ:


-





ԱՐԲԵ´Ք

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»...
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք...

թարգմ. Վ. Տերյան




Միշել ՈՒելբեկ






« Սև կատուն հանդիպելով ֆրանսիական ժամանակակից գրականության ամենահայտնի հեղինակներից մեկին առավոտ շուտ, երբ նա նախաճաշում էր, նրան անհաջողություն չբերեց, հակառակը, այդ օրը' նոյեմբերի ութին, Միշել ՈՒելբեկը ստացավ Գոնկուղի գրական
մրցանակ », կարդում ենք "Պաղի Մատչի" վերջին համարներից մեկում:
Գոնկուղ գրական մրցանակը ստեղծվել է Էդմոն Դը Գոնկուղի կտակի հիման վրա 1896 թվականին իսկ "Գոնկուղ" գրական կազմակերպությունը հիմնվել է 1902 թվականին:
Չգիտես ինչու հայկական տարբեր կայքերում Գոնկուղ բառը կամ ազգանունը գրում են "Հոնկուր":
Գաղտնիք չէ, որ շատ հայ թարգմանիչներ, փոխանակ գրական ստեղծագործությունների թարգմանությունները կատարեն բնագրից, այն կատարում են ռուսերենից:
Ռուսերեն աղավաղված թարգմանությանը մի բան էլ իրենք են ավելացնում և
աղավաղում գրական ստեղծագործությունը:
Հայերենը աշխարհի ամենահարուստ լեզուն է, չգիտեմ ինչու շատ հայ թարգմանիչների մոտ ֆրանսերենի Ղ տառը, որի համարժեքը ռուսերենը չունի իսկ հայերենը ունի, ռուսերենի նման գրում են ր տառով:
Օրինակ ինչու է ֆրանսիական նշանավոր "Պաղի Մատչ" ամսագրի անունը շատերի մոտ գրվում ռուսերենի նման " Պարի Մատչ" : Ինչու չենք օգտագործում մեր լեզվի հարստությունը, թողենք ռուսները ինչ ուզում են թող ասեն, մենք ունենք ֆրանսերենին համարժեք Ղ տառը, ուրեմն ֆրանսերենի նման էլ գրենք ու արտասանենք: Սա իմ կարծիքն է:Թեմայից շեղվեցի, շարունակեմ...
Մրցանակը տրվեց «Քարտեզ եվ տարածք» վեպի համար:



"Դեռ չարժանացած այդ մրցանակին, վեպը գնվել էր արդեն 200 000 ընթերցողների կողմից ու բարձր էր գնահատվել ", շարունակում է "Պաղի Մատչը":
Ես չեմ կարդացել դեռ, չգիտեմ:



Կարդացել եմ այս մեկը.




….. Այս վեպում շատ հոռետես վիճակներ կան, բայց արժանի է կարդալու համար:
Հասուն տղամարդը դեռ կույս է մնացել, նրա փնտրտուքները, նրա հոգեկան ապրումները, տառապանքները:
Գրողը գրում է վեպը առաջին դեմքով, կարծես պատմում է իր մասին ու հաղորդակից դարձնում իր մտորումներին, իր աշխարհին, իր և մյուսների հիասթափություններին և անհաջողություններին:
Արդիական վեպ ու միքիչ էլ ցինիկ:
Կյանքում
կան գեղեցիկ տղաներ և աղջիկներ...
Իսկ նրա՞նք, տգեղները... գրողը ցանկանում է ասել , որ տգեղները անբախտ են, որ մեր աշխարհում նրանք անտեսված են,
նա զզվել է արդեն ամուրի տղամարդ լինելուց, սեռական կյանք գոյություն չունի, հասարակ մի աշխատանք է վարում և այլն, և այս ամենից նա հիասթափվել է...



Պոլ Վեռլեն



-

Il pleure dans mon coeur
Comme il pleut sur la ville ;
Quelle est cette langueur
Qui pénètre mon coeur ?

Ô bruit doux de la pluie
Par terre et sur les toits !
Pour un coeur qui s'ennuie,
Ô le chant de la pluie !

Il pleure sans raison
Dans ce coeur qui s'écoeure.
Quoi ! nulle trahison ?...
Ce deuil est sans raison.

C'est bien la pire peine
De ne savoir pourquoi
Sans amour et sans haine
Mon coeur a tant de peine !

Պոեզիան թարգմանելու համար բանաստեղծ է պետք լինել, բանաստեղծ չեմ, բայց կփորձեմ...


Լացում է հոգիս
Նման անձրևին քաղաքի վրա
Ինչ տխրություն է
Պատել սիրտը իմ

Հաճելի է անձրևի ձայնը
Կտուրների և գետնի վրա
Մի ձանձրացող սրտի համար
Նման է նա մի երգի միալար

Լացում է հոգիս առանց պատճառի
Սիրտս է զզվանքով լի
Ինչ է եղել, չե՞ն դավաճանել
Սուգը է առանց պատճառի

Այս մեծ ցավը
Անգիտակցաբար է
Առանց սիրո և ատելության
Սիրտն իմ տանջում է...





"Փարիզի Աստվածամոր տաճարը" վեպը

Վիկտոր Հյուգոն գրել է Հուլիսյան հեղափոխության տարիներին, պատմական այդ դեպքերին չեր կարող անտեսել մեծ գրողը



Վեպը կարդալով կարծես մտնում ես այդ դեպքերի մեջ ու ականատեսն ես դառնում դրանց:




Տաճարի խորհրդավոր հանգիստը հանկարծ խանգարում էր Գղեվի հրապարակի աղմուկը, այնտեղ կյանքն էր եռում, որտեղ անսովոր ձևով միախառնված էին դաժանությունն ու խրախճանքները, թախիծն ու ծիծաղը:
Այս ամենը թելի նման ձգվում էին դեպի Աստվածամոր տաճար, որն էլ հանդիսանում էր գլխավոր դերակատարը:
Տաճարը որոշում էր մարդկանց ճակատագրերը...



Սեր և ատելություն, գեղեցկություն ու տգեղություն, հասարակության կողմից անտեսված մարդիկ, այս ամենը իրենց պրոբլեմներով մինչև այժմ էլ ակտուալ են մեր հասարակության մեջ:
Ժամանակները փոխվել են, սակայն շատ բաներ դեռ արդիական են մեր օրերի համար...
բարին ու չարը, դաժանությունն ու մարդասիրությունը, տանջանքը, անհամբերությունը,բանականություն



մարդկային հաճախ անկառավարելի զգացմունքներն ու դրանց հետևանքները ...


Անպայման կարդացեք Վիկտոր Հյուգոյի այս հրաշք գիրքը:






Բալզակի տուն թանգարանը






Ովքե՞ր չեն կարդացել Օնորե դը Բալզակի հռչակավոր "Շագրենի կաշին"
"Խորտակված պատրանքները" կամ իմ ամենասիրած "Հայր Գորիոն":
ինչպիսի քնքշությամբ էր նա սիրում իր աղջիկներին, հայր Գորիոն, իսկ աղջիկնե՞րը,

նա փողի աղբյուր էր նրանց համար միայն, նրանք իրենց հորն էին հիշում, երբ կարիքի մեջ էին, երբ փող չունեին,
նա տվեց, ամեն ինչ տվեց նրանց, իր քնքուշ դուստրերին, իսկ նրանք քամեցին նրան Կիտրոնի նման ու շպրտեցին:
Բալզակի պատմությունները իրենց արդիականությունը չեն կորցրել:

Ինչքան ու ինչքան հայր Գորիոներ կան մեր կյանքում...
Ինչքան ու ինչքան փողի ստրուկներ, փողի գերիներ, շողոքորթներ...






Բալզակի տուն թանգարանը գտնվում է Փարիզի ամենշքեղ թաղամասում, 16 րդ ում
















1840-1847 թվականներին ֆրանսիացի մեծ գրողը հաստատվում է այս տանը, այն ժամանակվա Պասսի գյուղում, Փարիզին կպած, 20 րդ դարում Պասսին դառնում է քաղաքի ամենաշքեղ թաղամասը:




Գրողի ամենամատերիմ կանացից մեկը' Զյուլմա Կյաղոն










Նրա տան պատին փակցված Լյուի Ֆիլիպի նկարը ցույց է տալիս նրա համակրանքը նրա նկատմամբ և նրա քաղաքական լրագրող լինելը այդ տարիներին





Բալզակի աշխատանքային սեղանը





Մի քանի անգամ նա ստուգում էր իր գրածները և ուղղում, կամ ավելացումներ կատարում