Հրաշքների Փարիզը


Աստվածամոր հրաշքներ գործող մեդալյոնը






Փարիզի "Լա շապել Նոտղը Դամ դո լա մեդայ միղակյուլյոզ"( La chapelle Notre-Dame-de-la-médaille-miraculeuse) Մատուռը ուխտատեղ է աշխարհի բոլոր Քրիստոնյաների համար:





1830 թվականի հուլիսի 19 - ի գիշերը, բարեգործ քույրերից մեկին արթնացնում է մի երեխա ու խնդրում հետևել իրեն: Կատղինը վեր է կենում, հագնվում ու հետևում է երեխային:



Մտնելով Մատուռ, նա տեսնում է Աստվածամորը:
Աստվածամայրը կանգնած էր երկրագնդի վրա ոտքերի տակ տրորելով մի մեծ օձի:
Տեսնելով քույր Կատղինին, Սուրբ Աստվածամայրը նրան է տալիս մի մեդալյոն ասելով "Սա մեղքերի թողության նկար է, մարդիկ մոռանում են ինձանից խնդրել այն, տարածիր, ովքեր կկրեն իսկական հավատքով, ես նրանց հետ կլինեմ...Ֆրանսիային ահավոր տարիներ են սպասվում, մի հուսահատվեք, ամենադժվար պահերին ես ձեր հետ կլինեմ"...
Իհարկե Եկեղեցին միանգամից չի հավատում բարեգործ քույր Կատղինին, սկսում են հետևել նրան, զննել նրա պահվածքը:

1832 թվականի փետրվար ամսին ահավոր խոլերան է տարածվում Ֆրանսիայում տանելով քսան հազարից ավել մարդու կյանք: Բարեգործ քույրերը սկսում են տարածել մեդալյոնը, շատ մարդիկ սկսում են առողջանալ կրելով այն:
Տեսնելով մեդալյոնի հրաշագործ հատկությունը, Փարիզի բնակիչները անվանում են այն հրաշք գործող մեդալյոն...





Մեդալյոնի վրա Աստվածամոր նկարն է, մյուս կողմին էլ նրա անվան Մ տառն է, փշեպսակ սիրտը Հիսուսինն է, իսկ խոցվածը' Աստվածամորը 12 աստղերով շրջապատված:
Շատ ֆրանսիացիներ կրում են այդ մեդալյոնը, ասում են իրոք հրաշքներ է գործում ...



Եթե այցելեք Փարիզ, կարող եք գնալ Մատուռ և այնտեղ ձեռք բերել այդ մեդալյոնից




Եթե ուշադիր նայեք Փարիզի հին շենքերին կհասկանաք, որ ամենուր ուժեղ է Աստվածամոր պաշտությունը:
Ընդհանրապես ասում են , որ Սուրբ Տիրամայրը Փարիզ քաղաքի պահապանն է...






Շոգ է Փարիզում, բոլորը' զբոսաշրջիկներ թե տեղացիներ, օգտվում են զբոսայգիների հով և խաղաղ մթնոլորտից:


Այս շոգին ով չի սիրում թափառել Լյուքսեմբուրգյան այգում,
թողնելով Փարիզի աղմուկն ու տրանսպորտը:

Այսպես հանգիստ ու խաղաղ նստած, ոչ մեկի մտքով էլ չի անցնում երևի, որ այս այգում թափառում են նաև ուրվականներ...



1925 թվականին մի երիտասարդ ուսանող, առավոտյան ժամին որոշում է մտնել այգի և սերտել իր դասերը այստեղ:


Ժամը տասի կողմերը մի ծերունի է գալիս և նստում նրա կողքին:
Խոսակցություն է սկսվում նրանց մեջ երաժշտության մասին: Երիտասարդը միանգամից զգում է, որ նրանց մեջ ընդհանուր բաներ շատ կան և ավելի է մտերմանում այդ ծերունու հետ:
Անծանոթ ծերունին, ում անունն էր Ալֆոնս Բեղույե, երիտասարդին վստահեցնում է, որ ժամանակ առ ժամանակ նա իր տանը կազմակերպում է երաժշտական հավաքույթներ և ուրախ կլինի տեսնելու իրեն էլ իր տանը:


Մի օր էլ ուսանողը գնում է պարոն Բեղույեի տուն, երրորդ հարկ, փողոց
Vaugirard.
Ծերունին հրավիրում է ներս , նա մտնում է :
Շատ գեղեցիկ տուն էր, չնայած հին կահույքի:
Նա ծանոթանում ներկանների հետ, լսում երաժշտություն:
Համարյա կեսգիշեր էր, երբ երիտասարդը որոշում է վերադառնալ տուն:
Փողոց է դուրս գալիս, ուզում է ծխախոտ վառել, երբ հիշում է , որ կրակայրիչը մոռացել է ծերունու տանը:
Արագ վերադառնում է:
Բարձրանում է երրորդ հարկ և թակում դուռը:
Ոչ ոք: Նորից է թակում: Աղմուկից դուրս է գալիս հարևանը և ասում, որ այդ տունը դատարկ է, քանի որ այդ տան տեր պարոն Բեղույեն 20 տարի է ինչ մահացել է:
Երիտասարդը չի հավատում, ինչպես կարելի է, եթե հենց նոր ես նրա հետ էի, ասում է նա:
Այդ աղմուկից տան կոնսիեղժը ոստիկան է կանչում, մտածելով, որ ուսանողը մտել էր շենք գողություն անելու:

Ոստիկանական բաժանմունքից ուսանողի հայրը, ոստիկանները և տան նոր տերը, ով չէր ապրում այնտեղ, գալիս են ծերունու տուն:
Երիտասարդը զարմացած նայում է դատարկ բնակարանին, մոտենում է բուխարիկին ու տեսնում իր կրակայրիչը հաստ փոշու մեջ ծածկված ...




Եթե որևէ մեկը ուզում է հանդիպել ծերունի ուրվականին Լյուքսենբուրգյան այգում, նա պետք է այնտեղ մտնի առավոտ շուտ, կամ էլ փակվելու ժամանակ, երբ այլևս մարդ չկա, մթնոլորտն էլ խաղաղ է:

Այդ պայմաններում ավելի հեշտ է հաղորդակցվելը թափանցիկ աշխարհի հետ...