Բազմազգ Ֆրանսիա

Բոյկոտ Գեղլենի դե՞մ


Վերջերս մի քանի խումբ մարդիկ հավաքվել էին Շանզ Էլիզեի " Գեղլեն" պարֆյումերիայի բուտիքի մոտ և պահաջում էին բոլորից բոյկոտել նրա արտադրանքը:
Իսկ ինչ էր պատահել:
Ֆրանսիայի ամենահայտնի օծանելիքներ ստեղծողներից մեկը, 73 տարեկան, լեգենդար Ժան Պոլ Գեղլենը մի հարցազրույցում ասել է թե " Առաջին անգամ նեգրի նման աշխատեցի, չգիտեմ էլ, թե արդյոք նեգրները այդքան աշխատել են, ամեն դեպքում..."
Այս խոսքերից վիրավորվել են սև աֆրիկացիները և "Սոս Ռասիզմ" կազմակերպության օգնությամբ ուզում են բողոքել նրա դեմ:
Լեգենդար օծանելիք ստեղծողը իր արիստոկրատ պահվածքով ներեղություն է խնդրել և ասել, որ ցավում է, և ներեղություն է խնդրում բոլոր նրանցից, ով վատ է զգացել իր այդ խոսքերից:
Ինչ վերաբերվում է բոյկոտին, ապա ԼՎՄՀ(Louis Vuitton-Moët-Hennessy) - ի ղեկավարները լուրջ են ընդունում և չեն ուզում իրենց պատվի հետ որևէ մեկը խաղ անի,
քանի որ դա վերաբերվում է լյուքս ապրանքներ արտադրող կազմակերպությանը:
Նրանք ասում են , որ Գեղլենը վաղուց ոչ մի կապ չունի իր ազգանունով լյուքս բուտիքների հետ, նրա անունը վաղուց գնվել է ԼՎՄՀ -ի կողմից և նրաք ոչ մի մեխք չունեն:
Գնելով Գեղլեն ազգանունը Ժան Պոլից, նրանք չէին կարող այդ մարդուն ստիպել փոխել իր ազգանունը, կամ հավերժ լռել...





Սատանա կա քաղաքու՞մ

Իվլին(Yvelines) շրջանի Լա Վեղիեղ(La Verrière) համայնքում արմատներով կենտրոնական Աֆրիկայից եկած մարդիկ "սատանա" են տեսել, գրում է "Ֆիգաղո" թերթը:
Գիշերվա ժամը երեքին, իրենց սոցիալական տան (հաշէլեմ) երրորդ հարկում քնած են եղել 13 հոգի, տանտերը, տանտիրուհին, իրենց բարեկամներն ու երեխաները:
Հանկարծ երեխա է լացում , կատարյալ մերկ հայրը մոտենում է երեխային, որ կաթի շիշը տա նրան և կտրի ձայնը:
Երեխայի մայրը վախից գոռում է սատանա, սատանա!
Օգնության է հասնում նրա քույրն ու դանակով խփում սատանային(մերկ փեսային) դուրս շպրտելով նրան տանից...
Տղամարդը(սատանան) նորից է վերադառնում տուն:
Ընտանիքը վախից պանիկայի մեջ է ընկնում և իրար ետևից 12 հոգի "օգնություն Հիսուս" գոռալով թռնում են երրորդ հարկի լուսամուտից:
Հետաքրքիրն այն է, որ նրանք նույնիսկ չեն փորձել մագլցել լուսամուտից և իջնել երկրորդ հարկ, որը հնարավոր էր, նրանք պատուհանից ուղղակի թռել են օդի մեջ և ընկել գետնին:
Բոլորը հիմա գտնվում են հիվանդանոցում ծանր վնասվածքներով, 4 ամսեկան երեխան մահացել է:
"Ինչ որ մի բան այն չէ, ինչ որ մութ բան կա այս պատմության մեջ, չի կարող պատահի, որ հենց այնպես 12 հոգի(յոթը մեծահասակներ երեխաների հետ) թռչեն պատուհանից" ասում են ոստիկանները:
Հետաքննությունը շարունակվում է...