Պեր-Լաշեզ

..Հարկավոր էր երկա՜ր դեգերել
Եվ հազար ճամփաներ մաշել,
Որ գայի, կանգնեի ձեր դեմ,
Որ հասնեի այստեղ—
Պեր-Լաշեզ...
(Եղիշե Չարենց )


Քանի որ Փարիզյան հեղափոխությունը ճնշելուց հետո քաղաքի գերեզմանները գերբեռնվում են,
Նապոլեոնը որոշում է կառուցել մի նոր գերեզման արևելյան բլուրներից մեկի վրա 1804 թվականին:


Հետագայում այդ գերեզմանը անվանում են Պեր- Լաշեզ, կամ Պեղ-Լաշեզ, ինչպես ֆրանսիացիներն են ասում:
Պեր Լաշեզը թագավոր Լյուի XIV-ի այսպես ասած հոգևոր հայրն էր և խորհրդատուն:
Գերեզմանոցը նոր էր և ոչ ոք չէր համարձակվում այնտեղ հուղարկավորություններ անել: Նապոլեոն առաջինը գտնում է ձևը, նա այնտեղ է բերում ու թաղում որոշ հռչակավոր մարդկանց, ինչպիսին Լաֆոնտենն ու Մոլիերը:
43 հեկտարանոց գերեզմանը շուտով դառնում է Փարիզի ամենամեծ գերեզմանատունը:
Այցելենք...



Մտնում ենք գլխավոր մուտքից:
Աջ կողմում մի շատ համեստ գերեզման է, որի վրա գրված է մադմուազել Լնորման:
Իսկ ով է նա:


Փարիզի ամենահայտնի պայծառատեսն ու գուշակը, ով գուշակել է շատ հայտնի մարդկանց ճակատագիրը:
Այդ աղջկան բնությունը տվել էր մի մեծ շնորհ գուշակելու մարդկանց անցյալն ու ապագան
զարմանալի ճշտությամբ :
Մի անգամ մի կին է գալիս նրա մոտ.
"Մի փոքրիկ Կորսիկական զինվոր կա, անփող և անապագա, ուզում է ինձ հետ ամուսնանալ, ինչ անեմ, չգիտեմ, ասեք ինձ խնդրում եմ":
Մադմուազելը գցում է խաղաքարտերը և ասում.
"Ձեր փոքրիկ զինվորականին շատ հռչակավոր ապագա է սպասվում, նա այդ հռչակը կկիսի ձեր հետ, բայց...դա անցողիկ կլինի, ու ձեր սերը ձեզ արցունքներ կբերի:"
Ինչպես հասկացանք այդ կինը Ժոզեֆինան էր, իսկ փոքրիկ զինվորականը' Նապոլեոն Բոնապարտը:


1788 թվականի ամռանը մադմուազել Լնորմանին կանչում են Վերսալի թագավորական պալատ: Մարի Անտուանետը խնդրում է նրան գուշակել:
Աղջիկը նայում է ու վախեցած խոսում.
"Ձերդ մեծություն, չեմ ուզում ձեզ խաբել, կասեմ միայն ճշմարտությունը...
մի քանի ամիս հետո Ձեզ գիյոտինի կենթարկեն:"

Նրա մոտ գուշակության է գալիս նույնիսկ Ալեքսանդր առաջինը, Լյուի Ֆիլիպը, Բալզակը, Դյումա որդին, Ռոբեսպիերը...բոլոր գուշակությունները ճշմարիտ էին:

Ժոզեֆինան մտերմանում է օրիորդ Լնորմանի հետ:
Մի անգամ էլ խաղաքարտերը նայելուց նա տեսնում է Բոնապարտի խայտառակ պարտությունը Ռուսաստանի ձների մեջ, Նապոլեոնին սպասվում էր խայտառակություն և մահ միայնության մեջ:
Ինչ անել, մտածում էր աղջիկը, ասել թե չասել ճշմարտությունը:
Նա զգուշացնում է Ժոզեֆինային, քանի ուշ չէ, նրա ամուսինը կարող է փոխել իր ճակատագիրը:
Բոնապարտը անդրդվելի էր, նա հաղթանակներ էր տանում մեկը մյուսի ետևից և ոգևորվում , Լնորմանին անվանելով խաբեբա ու շաղլատան սպառնում է նրան լարել Ֆրանսիայից:
Ապացուցելու համար, որ նա խաբեբա է, Բոնապարտի մտերիմներից մեկը ուզում է փորձել նրան, նա խաբում է գուշակին, ասելով որ նա առևտրական է և կուզեր իմանար իր առևտրի ապագան:

Սակայն պայծառատեսին չես խաբի, նա ճշտորեն ասում է մարշալի ով լինելը և նրան գուշակում անսահման իշխանություն, նա դառնալու է թագավոր:
Այդ լուրը ավելի է զայրացնում Նապոլեոնին, և նա հրամայում է աղջկան հեռանալ Փարիզից:
Լնորմանը գնում է Բելգիա:
Շուտով մարշալը դառնում է թագավոր, նա ոգևորված դրանից, պայծառատեսին նվերներ է ուղարկում:
1814 թվականի Մարտի 31 է: Նապոլեոնը խայտառակ պարտություն է տանում ռուսներից :
Հաղթանակած ռուս -պրուսական զորքերը մտնում են Փարիզ Ալեքսանդր առաջինի գլխավորությամբ: Ալեքսանդրը առաջինը այնքան բարեհոգի է գտնվում, որ նա ոչ ոքի մահվան չի դատապարտում Փարիզի հրապարակներում, ոչ զինվորներին, ոչ էլ Բոնապարտի մոտիկներին:
Մի անգամ, երբ ռուսական կայսրը զբոսնում էր Բոնապարտի նախկին կնոջ'Ժոզեֆինայի հետ Փարիզում, ժոզեֆինան խորհուրդ է տալիս նրան էլ հաճախել Լնորմանի մոտ գուշակության, ասելով, որ իր ընկերուհին երբեք չի սխալվում...

Պայծառատես գուշակը Ալեքսանդր առաջինին զգուշացնում է, եթե նա չհրաժարվի իր
գահից, նրան սարսափելի մահ է սպասվում:
Ինչպես պատմությունն է ցույց տալիս, կայսերը ժամանակին հրաժարվում է իր գահից և կենդանի մնում:
Մի անգամ մի 17 տարեկան երիտասարդ է գալիս գուշակի մոտ:
"Խնդրում եմ փրկեք հայրիկիս, նա լուրջ հիվանդ է",
Լնորման նայում է խաղաքարտերը.


"Ձեր հայրիկի հիվանդության պատճառը ընտանիքին պատկանող մատանին է, նա մեծ հարված է ստացել դրա կորստից"

"Ես եմ մեղավորը, -ասում է Պիեռը, ես այն տարել եմ լոմբարդ"
Գուշակը բերում է իր պահարանից մի տոպրակ ոսկի և տալիս երիտասարդին.
"Կտանես ու հայրիկիդ կվերադարձնես մատանին, արագ, թե չէ նա կմահանա:"
Հայրը լավանում է, իսկ Պիեռի ու Լնորմանի միջև ծագում է մտերմություն, սեր, առաջինը ու վերջինը գուշակի կյանքում:
Պիեռի հայրը չի համակերպվում իր որդու այդ սիրո հետ, 40 տարվա տարբերություն կար մադմուազել Լենորմանի ու Պիեռի միջև:
Մի օր էլ, գիշերվա կեսին նա հրդեհում է գուշակի տունը, առանց իմանալու, որ իր որդին էլ է այնտեղ:
Աղջկան հրդեհի միջից հանում է տան ծառան, տղային փրկել չի հաջողվում:
Պիեռի մահից հետո մադմուազելը մեծ հոգեկան ապրումներ է ունենում, մտածելով որ ուրիշներին գուշակելով սև բախտ, նրանց սև բախտը կպել է իրեն նրանցից:

Նա փակում է դռները բոլորի առաջ, հրաժարվում է գուշակություններից:
Սակայն ինչես կհրաժարվես, երբ քեզ ինքը, Լյուի Ֆիլիպ թագավորն է կանչում իր մոտ Վերսալ:
Թագավորին նա գուշակում է որդու մահը, իսկ նրան ...նա կհեռանա Ֆրանսիայից, կվերադառնա միայն մահացած:
Հերթական գուշակությունը իրականություն է դառնում:

Մի օր էլ Բալզակն է գալիս գուշակի մոտ սուրճ խմելու:
Գուշակը նայում է սուրճի բաժակն ու ասում.
"Դու կամուսնանաս օտարերկրացու հետ մյուս օրն էլ կմահանաս:"

Մի երիտասարդ է գալիս, Շառլ անունով, նա խնդրում է նրան գտնել մահացած հոր ոսկիները, հակառակ դեպքում նրանք սովից կմահանան:
Գուշակը Շառլի հետ գնում է նրա հոր նախկին աշխատավայր, իջնում է ներքնահարկ, ցույց է տալիս պատը և ասում. "Այստեղ է"
Տղան քանդում է ու հանում ոսկիները:
"Երբ հարուստ լինես, չմոռանաս օգնել աղքատներին",-ասում է մադմուազելը և հեռանում:
Շառլը դառնում է երկրի ամենախոշոր հարուստներից մեկը և օգնում աղքատներին:
Նրան անվանում են աղքատների հայր Ֆրանսիայում:

Կյանքի վերջին օրերին Մադմուազել Լենորմանը համարյա դուրս չէր գալիս տանից:
Նա գիտեր, թե ինչ է սպասվում իրեն, նա կարող էր փոխել ընթացքը, բայց հրաժարվում էր...
"Թող լինի այնպես, ինչպես ճակատագիրն է որոշել" մտածում էր նա խաղաքարտերում տեսնելով սեփական մահը:


Հունիսի 23 է, կեսգիշերին նա պարկում է քնելու:
Դեռ չէր քնել, երբ զգում է, տուն է մտնում ինչ որ մեկը, մարդը վերցնում է աղջկա բարձն ու խեղդում նրան:
Առավոտյան ծառան գալիս է, տեսնելով տիրուհուն մահացած , ոստիկանների է կանչում:
Հարևանները ասում են, որ տեսել են մի սև հագած մարդու կեսգիշերին նրա մոտ մտնելիս:
Իր սև գործերը անելով սև անծանոթը հեռացել էր գուշակի մոտից առանց որևէ բանի ձեռք տալու, ոչ ոսկիներին, ոչ էլ թանկարժեք քարերին:


Մադմուազել Լենորմանի համեստ գերեզմանը Պեր-լաշեզում



Առաջանանք ու տեսնենք մյուսների գերեզմաններն ու նրանց պատմությունները...







Առեղծվածային գերեզմանատուն, առեղծվածային մարդկանցով...

Ով չի ճանաչում 20-րդ դարի սկզբների ամենամեծ մագ, օկուլիստ դոկտոր Ժեղաղ Դենկոսին (le docteur Gérard d’Encausse),' ավելի ճիշտ հայտնի Պապյուսին(Papus), ում մոգական գրքերը մինչև հիմա էլ վաճառվում են, ով 1905 թվականի աշնանը Ռուսաստանի Ցարսկոե- Սելոյում Նիկոլայ II- ի խնդրանքով կանչում է նրա մահացած հոր' Ալեքսանդր III -ի հոգին և խոսում հետը...
Նայելով նրա գերեզմանաքարին, կարծես սարսուռ է անցնում մարմնովդ նրա ծակող հայցքից, տարօրինակ զգացմունք, արագ հեռանում եմ մագի ազդեցության տակ չնկնելու համար:






Տապանաքարերի այս լաբարինթոսի մեջ սկսում ես ինքդ քեզ հարց տալ, միթե հնարավոր է մահացածների հետ խոսել...
Էմանուել Սվենդենբորգը ասում է , որ մեր իրականությանը զուգահեռ գոյություն ունի հոգիների թափանցիկ աշխարհ, որի հետ կարող ես հաղորդակցվել միջնորդ Մեդիումի միջոցով:



Այսպես, 19- րդ դարում մի նոր փիլիսոփայություն ստեղծվեց "շուռ տալով" աշխարհը : Մի փիլիսոփայություն, որտեղ ուսումնասիրվում է, թե ինչպես հասարկ մարդը կարող է շփվել մահացածի հոգու հետ Մեդիումի միջոցով:
Այդ փիլիսոփայությունը կոչվեց Սպիրիտիզմ:





Պեղ- Լաշեզի գերեզմանատունը կարծես սահմանն է նյութականի և ստվերների, կենդանի և մահացած մարդկանց միջև:
Եթե ոչ, ապա ինչու են այստեղ գտել իրենց վերջին հանգրվանը այսքան սպիրիտներ(spirites):
Միգուցե պատահականորե՞ն :
Հետո երևի պարզ դառնա: Առաջանանք...
Ցանկապատի ետևում մի հասարակ արձան է, Գաբրիել Դելան, նա շատ աշխատությունների հեղինակ է, ինչպիսին են "Հոգին անմահ է" "Սպիրիտիզմը գիտության առաջ" և այլն:



Քայլում էի տապանաքարերի միջով, երբ կարծես ինչ որ ուժի ենթարկվելով քայլերս փոխեցի դեպի Պեղ -Լաշեզի կենտրոնական ճանափարհը:


Միքիչ էլ քայլեցի ու հայտնվեցի Պեղ-Լաշեզի ամենածաղկուն և ամենաշատ հաճախվող գերեզմանի մոտ:

Ալան Կարդեկ (Allan Kardec), բժիշկ, գրող, ֆրանսերեն լեզվի ուսուցիչ...
Միանգամից մտքովս է անցնում նրա " Հոգիների գիրքը"Книга Духов"Livre des esprits"…
Անպայման կադացեք այդ գիրքը, ռուսերենով էլ կա, այստեղ է...
"Հոգիների գիրքը" մի դուռ է բացում մեր առաջ դեպի անհայտը...թելադրված լինելով բարձր հոգիների կողմից, այն եզակի է, այն իր նմանը չունի աշխարհում:
1857 ից մինչև 1907 թվականները այն վերահրատարակվել է 50 անգամ:
Բարսելոնում մի Եկեղեցական վառում է այդ գիրքը, սակայն դրանով նա չի կարող խոչնդոտ հանդիսանալ, շուտով գիրքը տարածվում է ամբողջ Եվրոպայում:




Նրա իսկական անունն է Léon Denizart Hippolyte Rivail. Ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Բժիշկ, եղել է գրող, աստղագետ, ֆրանսերեն լեզվի և քերականության ուսուցիչ...
Այդ ժամանակներում Եվրոպայում տարածված էր հոգի կանչելը:

Մի երեկո, մեդիում Մադամ Ժաֆեի կանչած հոգին փոխում է նրա կյանքը:
Այդ հոգու անունը Զեֆիր էր, նա Լեոն Դենիզարին ասում է, որ ճանաչում է նրան, անցած կյանքում միասին են եղել նրանք, և նրա անունն է Ալան Կարդեկ:

"Դու պետք է մարդկանց ճշմարտությունը հայտնես և նրանց ուղեկցես դեպի ճշմարիտ ճանապարհ" ասում է հոգին Կարդեկին և մեդիումի միջոցով նրան է թելադրում 500 էջանոց մի գիրք ' "Հոգիների գիրքը", փիլիսոփայական մի գիրք, որտեղ բացատրվում է թե մարդ արարածը որտեղից է գալիս և ուր է գնում, նրա անցյալը, ներկան ու ապագան:
Մի օր էլ հոգիները հայտնում են Կարդեկին, որ վերջն է իր երկնային կյանքի...
Նա մահանում է
1869 թվականին:




« Naître, mourir, renaître encore
Et progresser toujours :
Telle est la loi. »

"Ծնվել, մահանալ, վերածնվել
և միշտ առաջխաղացում ունենալ.
Սա է օրենքը:"


Գրված է նրա տապանաքարի վրա:
Արդյոք մահացել է Ալան Կարդեկը իրականում, անկասկած, բայց նրա հոգին ինչ որ մի տեղ վերածնվել է երևի, չգիտեմ...
Միայն գիտեմ, որ միլիոնավոր մարդիկ են գալիս նրա գերեզմանը այցելելու:



Մի կին ձեռքը դրած Կարդենի դեմքին աղոթում էր ինչ որ անհասկանալի լեզվով, երևում էր, որ տարօրինակ ռիտուալ է անում և հոգեպես հեռացել էր այս երկրից, երևի մահացած հարազատներին է գտել ու հաղորդակցվում է:
Միլիոնավոր մարդկանցից, ովքեր նրան հաճախում են, շատ շատերն են ձեռք դնելով մեդիումի բրոնզե արձանի վրա, նրան խնդրում , միջնորդ լինել հաղորդակցվելու հոգիների թափանցիկ աշխարհի հետ:
Ալան Կարդեկը մի կամուրջ է այս երկրի և հոգիների աշխարհի միջև:
Մարդիկ շարունակում են աննդհատ գալ ու մոտենալ նրա գերեզմանին:
Թողնում ու հեռանում եմ այդ անբնական, տարօրինակ վայրից...

Պեր- Լաշեզի Սև Վիկտորը




Շարժվում եմ մի այլ արձանի մոտ: Այս երիտասարդին անվանում են
Սև Վիկտոր:
Նրան սպանել է թագաժառանգ Պիեռ Բոնապարտը 1870 թվականին:
Այս գերեզմանն էլ հաճախակի այցելուներ ունի: Նրա անատոմիային նայելիս զգում ես, որ այս հուշարձանն էլ ինչ որ զարմանալի ձեռքդրման առեղծվածքներ ունի իր մեջ, քանի որ որոշ մասեր փայլում էին:



Ասում են եթե մի ջահել աղջիկ ձեռքը դնի նրա ինտիմ մասերին, ապագա ամուսինը առնական տղամարդ կլինի, կամ շուտով կամուսնանա:


Քանի քանիսներն են այդ ռիտուալը արել, որ այսպես փայլում է նրա առնականը(կներեք)...

Քայլում եմ ու սարսռում այն մտքից, թե հազարավոր դիակներ են հանգստանում իմ ոտքերի տակ, դիակներ առանց հոգիների: Նրանք եղել են մեր նման, եղել են այն ինչ մենք ենք հիմա, մենք էլ մի օր նրանց նման կդառնանք, պարարտացնելով հողը մահացածների քաղաքի:Այսպես է աշխարհի կարգը:
Նրանց հոգիները ապրում են օդում, ոչ թե հողի տակ, պետք չի մեդիում լինել, որ հասկանալ:
Յուրաքանչյուր արձանի մոտ կանգնելիս ես հասկանում եմ այն, ես զգում եմ նրանց ներկայությունը մելանխոլ...




Իվ Մոնտան












Ահա և մենք Իվ Մոնտանի և նրա կնոջ' Սիմոն Սինյորեի ծառների մոտ ենք:
Իր վերջին ցանկության մեջ դերասանուհի Սենյորեն խնդրել է իր Նորմանդական այգուց երեք ծառեր տնկել իր գերեզմանի մոտ, որ Սոխակները գան այնտեղ և երգեն:
Քանի քանի անգամ են այս գերեզմանը բացել ու փակել...
Վերջերս մի կին հայտարարում է, որ իր աղջիկը Իվ Մոնտանից է, նա իրավունք ունի ստանալու նրա հարուստ ժառանգության մի մասը:
Բացում են երգչի գերեզմանը, ԱԴՆ փորձաքննությունների ժամանակ հայտնի է դառնում, որ այդ կինը խաբում էր :



Իվո Լիվին ծնվել է Իտալիայում 1921 թվականին: Նրա ընտանիքը Իտալիայից տեղափոխվում է Մարսել, Ֆրանսիա:
17 տարեկանում նա բեմ է բարձրանում Իվ Մոնտան կեղծանունով, ասում են նրա մայրը երբ նրան տուն էր կանչում, գոռում էր Ivo, monta!" Իվո մոնտա" (բարձրացիր Իվ):
Փարիզում ելույթ ունենալիս երգչին նկատում է Պիաֆը և դառձնում իր սիրեկանը:
Շուտով նրանք միասին ելութ են ունենում:
1949 թվականին երգիչը հանդիպում է Սիմոն Սինյորեին և ամուսնանում նրա հետ:
Ասում են նա հաճախ էր դավաճանում կնոջը, հատկապես նրա սիրային կապը Մոնրոյի հետ...
Իվ Մոնտանը մահանում է 1991 թվականի Նոյեմբերի 9-ին, "Իպ- 5" կինոնկարի նկարահանման ժամանակ:






1850 թվականն է, թաղում են Բալզակին: Հազարավոր մարդիկ են մասնակցում հուղարկավորությանը, Վիկտոր Հյուգոն ճառ էր ասում և հանկարծ... լռություն, մեծ հռետորը ընկել էր փոսի մեջ...


Հանրաճանաչ մարդիկ, հասարակ գերեզմաններ

Երևի նկատեցիք , որ շատ հանրաճանաչ մարդիկ ունեն շատ հասարակ գերեզմաններ, որևէ մի բանով չտարբերվող հասարակ մարդկանցից...


Եթե կա մի երգիչ , ով Փարիզի խորհրդանիշն է հանդիսանում,
նրա անունը Ֆրանսիս Լեմարկ է:
Իվ Մոնտանից ոչ հեռու գտնվում է նրա վերջին հանգրվանը:
Ֆրանսիս Լեմարկը (իսկական անունը Նատան Կողբ), մածացել է Փարիզում, հրեական էմիգրանտների ընտանիքում:
11 տարեկանում նա հեռանում է դպրոցից և ընդունվում աշխատանքի գործարանում:
Գործարանում աշխատելիս Լեմարկը մասնակցում է այնտեղի բանվորական երաժշտա-թատերական
աշխատանքներին , առանց մտածելու, որ իր երգերը շուտով դառնալու են ֆրանսիական էստրադայի գոհարները, հնչելով աշխարհի ամենահայտնի բեմերում:
Ով չի սիրում նրա "Ա Պաղի" երգը Իվ Մոնտանի կատարմամբ:

Պատերազմից հետո Լեմարկը երգում է Սեն Ժեղմեն դե Պղե
(Saint-Germain-des-Prés) կաբարեյում.
1946 թվականի երկու իրադարձությունները մեծ հետք են թողնում նրա կյանքում ' նա հանդիպում է իրա ապագա կնոջը' Ժին Ղիշեյին (Ginny Richès) և ծանոթանում է առաջին անգամ Իվ Մոնտանի հետ, Ժակ Պղեվեղի (Jacques Prévert) միջնորդությամբ:
Իվ Մոնտանին միանգամից հրապուրում են նրա երգերը, նա ընտրում է Je vais à pied, Ma douce vallée, Bal petit bal...ստեղծագործությունները:
Նրանց գործընկերությունը տևում է երկար տարիներ:
Շաղլ Տղենեյի(Charles Trenet), Անղի Սալվադողի(Henri Salvador) պես Ֆրանսիս Լeմարկն էլ ունեցավ երկար և հարուստ ստեղծագործական կյանք,
մեծ ավանդ թողնելով ֆրանսիական մշակույթին:




Պարոն 100 000 վոլտ




Այսպես են անվանում ֆրանսիացիները իրենց սիրած երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, 6 երեխաների հայր Ժիլբեղ Բեկոյին:


Նա ծնվել է 1927 թվականի Հոկտեմբերի 24 -ին Տուլոն քաղաքում, մահացել է 2001 թվականի Դեկտեմբերի 18 - ին Փարիզում:




Ասում են նա իր ամբողջ կյանքում կապեց միայն ու միայն մի ձևի փողկապ ' գարոխ փողկապը(cravate à pois)(գարոխանման կետիկներով), այդ ձևի փողկապը հանդիսանում էր նրա համար "հաջողություն բերող":


Դա էլ իր հատաքրքիր պատմությունն ունի:

Երիտասարդ Ժիլբեղը դաշնամուր նվագել գիտեր և աշխատանք էր փնտրում:
Մի անգամ նա իր մայրիկի հետ գնում է մի piano-bar, որտեղ դաշնակահար էին փնտրում:
Բառի սեփականատերը մերժում է նրան պատճառաբանելով , որ երիտասարդը չունի փողկապ:
Այդ ժամանակ մայրը կտրում է իր գարոխանման կետիկներով շջազգեստի փեշը և կապում տղայի վզին:
Ժիլբեղն էլ ձևացնելով թե իր վզին իսկական փողկապ է, նորից է մտնում սեփականատիրոջ մոտ և... ընդունվում գործի:
Այդ օրից սկսած, Ժիլբեղ Բեկոն միշտ գարոխ փողկապով էր բեմ բարձրանում:

Ես գալիս եմ տանելու քեզ
Ես գիտեի, որ ինձ էիր սպասում
Գիտեի, որ չենք կարողանա
Առանց իրար ապրել երկար...





Պաղմանտիեն և իր սիրած Կարտոֆիլը


Եթե Պեր-Լաշեզում մի գերեզման տեսնեք, որի վրա կարտոֆիլ է դրված, չզարմանաք:


"Կգա ժամանակ, երբ Ֆրանսիան շնորհակալություն կհայտնի Ձեզ, կարիքավորներին հաց տալու համար" ասել է Ֆրանսիայի թագավորը նրան:

Անտուան Պաղմանտյե(Antoine Parmentier), առաջինը Ֆրանսիայում, ով գնահատեց կարտոֆիլը և ամեն ինչ արեց , որ ժողովուրդն էլ ընդունի այն:

Կարտոֆիլը բերվում է Եվրոպա իսպանացիների կողմից 1565 թվականին հարավային Ամերիկայից և անվանվում Տարտուֆոլի, քանի որ այն նման էր Տրյուֆելին:
Հետագայում գերմանացիները անվանում են դրան Տարտոֆել, որը շուտով դառնում է կարտոֆել:
Պերուի, Չիլիի հնդկացիները մշակում էին այդ բույսը, օգտագործում սննդի մեջ և անվանում էին դրան "պապա":

Ֆրանսիայում կարտոֆիլի օգտագործումը արգելված էր, բժիշկները գտնում էին, որ այն թունավոր է մարդու համար և տալիս էին միայն կենդանիներին:
Պատերազմի ժամանակ երբ Պաղմանտյեն գերի էր գերմանացիների մոտ, նրան կերակրում են այդ բույսով: Նա ուտում է և դիմագրավում սովին:
Պատերազմից վերադառնալով Փարիզ 1763 թվականին, Պաղմանտիեն սկսում է լրջորեն զբաղվել կարտոֆիլով, նրա հատկություններով:
Նա սկսում է լայնորեն տարածել ժողովրդի մեջ կարտոֆիլի սննդարար հատկությունների մասին, կազմակերպում է ընդունելություններ, որի ժամանակ միայն օգտագործում է կարտոֆիլով կերակուրներ:
Ժողովուրդը անդրդվելի էր, շատերը հրաժարվում էին:
Պաղմանտիեն որոշում է դիմել խորամանկության: Թագավորից հող է վերցնում Փարիզից դուրս, կարտոֆիլ է ցանում և խնդրում թագավորի պահակներին "հսկել" կարտոֆիլի այգին ցերեկվա ժամերին... որ ցույց տան, թե շատ կարևոր բույս են հսկում...
Այն միտքը, որ " Արգելված պտուղը քաղցր է լինում" խաղում է իր դերը:
Գյուղացիները տեսնում են, գալիս են գիշերով, գողանում են այդ բույսն ու տնկում իրենց այգիներում:
Այն, ինչը Պաղմանտյեն էր երազում...

Չնայած սկզբից նրանք սկսում են ծախել միայն կարտոֆիլի ծաղիկները, հետագայում սովորում են օգտագործել նաև պտուղները:
Հատկապես 1785 թվականի երաշտի ժամանակ, երբ այդ բույսը փրկում է Ֆրանսիայի հյուսիսում բնակվողներին սովամահ լինելուց:
1795 թվականին Պաղմանտյեն դառնում է գիտությունների ակադեմիայի անդամ:
Նա ամեն ինչ անում է կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը բարելավելու համար, հրապարակում է տարբեր աշխատություններ հացթխման , պանրի, ցորենի, եգիպտացորենի օգտագործման և պահպանման մասին, գինեգործություն, հանքային ջրեր և այլն...
Փարիզի մետրոյի կայարաններից մեկը նրա անունով է կոչվում, նրա հարազատ քաղաքում կա հուշարձան և նրա անունով հրապարակ:






Դիակիզարան Պեր - Լաշեզում


”Մենք չենք ցանկանում, որ մեր մարմինը, որը ­”ժամանակավոր տուն՝ հանգրվան­” է եղել մեր հոգու գործունեության համար, դառնա հողի տակ սողացող ճիճուների ու տզրուկների կեր, դա մեր հրե-վեհ հոգիների համար ստորացուցիչ է­” – ասում են հայ արիները:

Մենք կարեւորում ենք, որ ինչպես հոգին, այնպես էլ մարմինը պիտի վեր հանվի՝ գնա դեպի լույս՝ եթերանա ու ձուլվի մայր բնության բոլոր տարրերին, այլ ոչ թե թաղվի ու հանձնվի հողի տակ սպասող խավարին՝ Խավարի աստծուն­” – շարունակում են նրանք:

Չգիտեմ ինչու, ես  համամիտ եմ նրանց հետ: Մի բան հստակ է՝ երկու դեպքում էլ հոգին ազատագրվում է մարմնից...դիակիզումից հետո հոգին անկաշկանդ է ու ազատ...
Ֆրանսիայում երկար ժամանակ է ինչ գոյություն ունեն դիակիզարաններ և շատ շատերը գերադասում են դա...
Պեր-Լաշեզում նրանց համար էլ տեղ կա...











Ես որոշում եմ դուրս գալ Պեր Լաշեզից գիտակցելով, որ այլևս ժամանակ չունեմ բոլորին այցելելու:

Շուտով փակվելու են դռները:
Ես հեռանում եմ այս հանելուկային վայրից, այս ստվերների թագավորությունից:

Վերջում կասեմ, որ իմ տեսած ամենաօրիգինալ, ոչ մեկին չնմանվող հուշարձանը


սա էր.