samedi 27 novembre 2010

Միշել ՈՒելբեկ





« Սև կատուն հանդիպելով ֆրանսիական ժամանակակից գրականության ամենահայտնի հեղինակներից մեկին առավոտ շուտ, երբ նա նախաճաշում էր, նրան անհաջողություն չբերեց, հակառակը, այդ օրը' նոյեմբերի ութին, Միշել ՈՒելբեկը ստացավ Գոնկուղի գրական
մրցանակ », կարդում ենք "Պաղի Մատչի" վերջին համարներից մեկում:
Գոնկուղ գրական մրցանակը ստեղծվել է Էդմոն Դը Գոնկուղի կտակի հիման վրա 1896 թվականին իսկ "Գոնկուղ" գրական կազմակերպությունը հիմնվել է 1902 թվականին:
Չգիտես ինչու հայկական տարբեր կայքերում Գոնկուղ բառը կամ ազգանունը գրում են "Հոնկուր":
Գաղտնիք չէ, որ շատ հայ թարգմանիչներ, փոխանակ գրական ստեղծագործությունների թարգմանությունները կատարեն բնագրից, այն կատարում են ռուսերենից:
Ռուսերեն աղավաղված թարգմանությանը մի բան էլ իրենք են ավելացնում և
աղավաղում գրական ստեղծագործությունը:
Հայերենը աշխարհի ամենահարուստ լեզուն է, չգիտեմ ինչու շատ հայ թարգմանիչների մոտ ֆրանսերենի Ղ տառը, որի համարժեքը ռուսերենը չունի իսկ հայերենը ունի, ռուսերենի նման գրում են ր տառով:
Օրինակ ինչու է ֆրանսիական նշանավոր "Պաղի Մատչ" ամսագրի անունը շատերի մոտ գրվում ռուսերենի նման " Պարի Մատչ" : Ինչու չենք օգտագործում մեր լեզվի հարստությունը, թողենք ռուսները ինչ ուզում են թող ասեն, մենք ունենք ֆրանսերենին համարժեք Ղ տառը, ուրեմն ֆրանսերենի նման էլ գրենք ու արտասանենք: Սա իմ կարծիքն է:Թեմայից շեղվեցի, շարունակեմ...
Մրցանակը տրվեց «Քարտեզ եվ տարածք» վեպի համար:



"Դեռ չարժանացած այդ մրցանակին, վեպը գնվել էր արդեն 200 000 ընթերցողների կողմից ու բարձր էր գնահատվել ", շարունակում է "Պաղի Մատչը":
Ես չեմ կարդացել դեռ, չգիտեմ:



Կարդացել եմ այս մեկը.




….. Այս վեպում շատ հոռետես վիճակներ կան, բայց արժանի է կարդալու համար:
Հասուն տղամարդը դեռ կույս է մնացել, նրա փնտրտուքները, նրա հոգեկան ապրումները, տառապանքները:
Գրողը գրում է վեպը առաջին դեմքով, կարծես պատմում է իր մասին ու հաղորդակից դարձնում իր մտորումներին, իր աշխարհին, իր և մյուսների հիասթափություններին և անհաջողություններին:
Արդիական վեպ ու միքիչ էլ ցինիկ:
Կյանքում
կան գեղեցիկ տղաներ և աղջիկներ...
Իսկ նրա՞նք, տգեղները... գրողը ցանկանում է ասել , որ տգեղները անբախտ են, որ մեր աշխարհում նրանք անտեսված են,
նա զզվել է արդեն ամուրի տղամարդ լինելուց, սեռական կյանք գոյություն չունի, հասարակ մի աշխատանք է վարում և այլն, և այս ամենից նա հիասթափվել է...

Aucun commentaire:

Enregistrer un commentaire