vendredi 9 avril 2010

Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի կենտրոնը

Ֆրանսիայի նախագահները կարծես բարի ավանդույթ են դարձրել: Յուրաքանչյուրն իր նախագահության տարիներին կառուցել է տալիս տարբեր մշակույթի կենտրոններ Փարիզում:
Բավական է հիշել Ֆրանսուա Միտերանին, ով կառուցել տվեց խոշոր գրադարանները, Լուվրի բուրգերը...
Կամ Ժակ Շիրակը, ով կառուցել տվեց Ասիայի, Աֆրիկայի, Օվկիանայի և Ամերիկաների արվեստի թանգարանը:
Իսկ Ժորժ Պոմպիդուն իր նախագահության տարիներին կառուցել տվեց մի ժամանակակից արվեստի կենտրոն, շատ հետաքրքիր ճարտարապետությամբ











Ընդհանրապես շենքեր կառուցելիս ճարտարապետները թաքցնում են սանհանգույցի խողովակները, աստիճանները և այլն, իսկ այստեղ զարմանալիորեն ամեն ինչ դրսից է, և բոլորին ի տես

Սկզբում մարդկանց համար շատ տարօրինակ թվաց այդ շենքը, անուն էին դնում, թե այս ինչ
գազի գործարան են կառուցել, կամ նավթամշակման գործարան...
Հետո սովորեցին նրա ներկայությանը և գնահատեցին




Կենտրոնում կա հանրային գրադարան, որտեղ ուսանողները պարապում են, ինտերնետ են նայում, տեսաֆիլմեր են դիտում, լեզուներ սովորում և այլն, և այս ամենը ձրի





Ժ. Պոմպիդուի դիմանկարը իր կենտրոնում





ռեստորանը հիասքանչ տեսարանով









Լյուսյեն Ֆրոյդի գործերի ցուցահանդեսն է,
2008 թ. մայիսին Ֆրոյդի՝ 1994-1995 թթ. նկարած «Օգտվում է վերադասի քնից» կտավը Նյու Յորքի «Քրիստիզ» աճուրդում վաճառվեց 33.6 մլն ԱՄՆ դոլարով՝ արձանագրելով կենդանի նկարչի հեղինակությամբ կտավի վաճառքի գնի համաշխարհային ռեկորդ:
Նկարը գնեց հրեական ծագում ունեցող ռուս ձեռնարկատեր Ռոման Աբրամովիչը:

Մի քանի անգամ գնացել նայել եմ, հիացած եմ նրա գործերով: Անպայման գնացեք նայեք:
Ոչ մի լուսանկար, գիրք կամ ինտերնետ չի կարող վերարտադրել կտավի իրական գույները,
մանրամասը նայեք այս բլոգի արվեստի էջում
http://kabaimot.blogspot.com/p/blog-page.html





































Aucun commentaire:

Enregistrer un commentaire