...Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա՛ շահած մարտ:
Առանց գժվելու` չե՜ն ծնի նոր մարդ...(Պ.Սևակ)
Ֆրանսիացի հումորիստ
Ղեմի Գայաղը հենց գժություններ անելով, դրանք նկարահանելով ու դնելով ինտերնետ
դառնում է հանրաճանաչ:
Իր նկարահանումների գլխավոր դերում ինքն է:
Առաջին անգամ, 1999 թվականին, գործազուրկ Ղեմի Գայաղը իր մանկական ընկերոջ օգնությամբ նկարահանում է մի դեպք , երբ լողանում էր ավտոմեքենաների լվացման կայանում, ավտոմեքենայի փոխարեն:
2001 թվականին նա պատրաստում է իր սեփական ինտերնետային կայքը և այնտեղ դնում իր գժությունները նկարահանած:
Ամենամեծ գժությունը անում է 2002 թվականին ֆուտբոլի ժամանակ:
Նա հագնում է ֆոտբոլ խաղացողի շորեր ու մտնում խաղահրապարակ, հետո սեղմում է նախագահ Ժակ Շիրակի ձեռքը, ով նրան ասում է " Դուք շատ լավ խաղ ցույց տվեցիք"...
Հետագայում նրան նկատում են շատ թերթեր, հեռուստահաղորդումներ ու հրավիրում
մասնակցելու իրենց հաղորդումներին:
Մինչև այսօր 854 միլիոն անգամ նայել են նրա նկարահանած գժությունները ինտերնետում, շատ կազմակերպություններ դիմում են իրենց ազդագիր "ռեկլամները" դնելու նրա կայքում ու վճարում նրան:
Նրա մյուս գժություններն իր կայքում
http://nimportequi.com/fr/
Aucun commentaire:
Enregistrer un commentaire