համարվում է Փարիզի ամենաէլիտար, լյուքս պողոտան: Թաքնված է այս փողոցը Սենա գետի և Շանզ Էլիզեի միջև:
Պողոտայի վրա իրենց " Փարոս" խանութները ունեն համարյա բոլոր էլիտար ֆիրմաները, սկսած լեգանդար Շանելից մինչև ժամանակակից Ժան Պոլ Գոտյե...
Պողոտան համարյա դատարկ է, տուրիստներ չկան, անցորդները քիչ են:
Այստեղ հարուստ գնորդները իրենց մեքենաներով են գալիս, գնում են ու հեռանում աննկատ, հետաքրքրասեր աչքերից հեռու:
1911 թվականին Շանզ Էլիզե թատրոնի մոտ բացվում է " le Plaza Athénée" լյուքս հյուրանոցը, որը դառնում է այդ ժամանակների կոմպոզիտորների, երգիչների հանդիպման վայրը:
Ասում են Քրիստիան Դիորը հենց դրա համար էլ բացեց իր խանութը Մոնտենի վրա, որ մոտիկ լինի այդ հյուրանոցին:
Շուտով Քրիստիան Դիորին հետևում են մյուս էլիտար խանութները
Aucun commentaire:
Enregistrer un commentaire