dimanche 28 mars 2010

" Shakespeare and Co" գրախանութը Փարիզում

Հենց Փարիզի կենտրոնում, Աստվածամոր տաճարի հարևանությամբ,
ամերիկուհի Սիլվիա Բիչը 1921 թվականին բացում է մի գրախանութ և անվանում ". Shakespeare and Co.."
Հենց այստեղ առաջին անգամ հնչեցին ամերիկացի երիտասարդ և տաղանդավոր գրողների անունները, ինչպիսին են Հենինգուեյն ու Ֆիջերալդը:














Հենց այստեղ Սիվիա Բիչը համարձակվեց տպագրել Ջոյսի "ՈՒլիս" վեպը, որը արգելված էր անգլոսաքսոնական երկրներում:
Դրանից հետո սկսվում է նրա գրախանութի հաջողությունները:
Հենինգուեյին հաջողվում է այդ գիրքը թաքցնել անդրավարտիքի մեջ և անցկացնել Ամերիկա:

1941 թվականին երբ ֆաշիստնեը գրավեցին Փարիզը, շատ ամերիկացի գրողների արգելվեց ապրել այդ քաղաքում:
Մի օր էլ մի գերմանական սպա Սիլվիա Բիչից James Joyce, « Finnegans Wake » գիրքն է խնդրում, սակայն նա մերժում է:
Սպան հեռանում է գրախանութից, սպառնալով, որ մարդկանց կուղարկի, որ փակեն այն:
Գերմանացի զինվորները գալիս են ու ոչ մի բան չեն գտնում այդ հասցեում:
Գրքերն ու տիրուհին անհայտացել էին:
Հետո նրան բռնում են ֆաշիստները և ուղարկում համակենտրոնացման ճամբար:
Գրախանութի պատմությունը չի վերջանում:
1951 թվականին մի այլ ամերիկացի գրքասեր, Ջորջ Վայթմանը բացում է մի գրախանութ Բյուշղի 37 հասցեում և հետագայում , Սիլվիա Բիչի համաձայնությունով, անվանում ".. Shakespeare and Co."
շարունակելով այդ գրախանութի հիմնական ավանդույթը' օգնել և օժանդակել անծանոթ երիտասարդ գրողներին, գրքասերներին:















Նա նույնիսկ մահճակալներ է դնում իր գրախանութում, օգնելու կարիքավոր գրողներին ապրելու և ստեղծագործելու:
Վաթսունական թվականներին այդ գրախանութը դառնում է քաղաքի տաղանդավոր ինտելեգենցիայի հավաքատեղին... Ալեն Գինսբերգ, Գրեգորի Կորսո և այլն:
Այնպես որ, եթե դուք պոետ եք, գրող , ստեղծաղործ, կամ նկարիչ, կամ ուղղակի հետաքրքրասեր, խորհուրդ կտամ այցելել, եթե հանկարծ ձեր մուսան այցելի ձեզ ու ցանկանաք գիշերել ու ստեղծագործել, գրամեքենան ու բազմոցը ձեր տրամադրության տակ կլինեն:

Be not inhospitable to strangers, lest they be angels in disguise


Aucun commentaire:

Enregistrer un commentaire