dimanche 27 février 2011

Ջոն Գալիանոն սկանդալների հերոս




Քրիստիան Դիորի նշանավոր ստիլիստ և պատասխանատու Ջոն Գալիանոն սկանդալ է սարքել Փարիզի Մաղե թաղամասում գտնվող " Լա Պեղլ" սրճարան-բառում:
Նա մոտեցել է մի կնոջ, նրան անվանել է կեղտոտ ջհուդ, պոռնիկի մեկը, իսկ նրա ընկերոջը' փսլնքոտ ասիացի:
Կինը դիմել է սրճարանի աշխատողներին կարգի հրավիրել երիտասարդին, սակայն աշխատողը պատասխանել է , որ դա նշանավոր Գալիանոն է, և նա չի համարձակվում նրան կարգի հրավիրել:
Զանգել են ոստիկանություն, նշանավոր ստիլիստը ձերբակալվել է , հետո ժամանակավորապես բաց թողնվել, մինչև որոշվի նրա մեղավորությունը:





Քրիստիան Դիորը պատկանում է ԼՎՄՀ խմբին, նրանք դեռ նոր էին վերջացրել Գեղլենի հետ կապված սկանդալը, այս մեկն էլ մի նոր ռասիստական սկանդալ է, որը շատ տհաճություններ է պատճառում այդ նշանավոր խմբին:
Գալիանոն հեռացվել է Քրիստան Դիորում իր պաշտոնից, արդյոք նրա գալիք շոուն վտանգի տակ է, կտեսնենք շուտով...pseudo provocation, mondaine et à but très lucratif ?...

Aucun commentaire:

Enregistrer un commentaire