lundi 25 octobre 2010

Բոյկոտ Գեղլենի՞ն





Վերջերս մի քանի խումբ մարդիկ հավաքվել էին Շանզ Էլիզեի " Գեղլեն" պարֆյումերիայի բուտիքի մոտ և պահաջում էին բոլորից բոյկոտել նրա արտադրանքը:
Իսկ ինչ էր պատահել:



Ֆրանսիայի ամենահայտնի օծանելիքներ ստեղծողներից մեկը, 73 տարեկան, լեգենդար Ժան Պոլ Գեղլենը մի հարցազրույցում ասել է թե " Առաջին անգամ նեգրի նման աշխատեցի, չգիտեմ էլ, թե արդյոք նեգրները այդքան աշխատել են, ամեն դեպքում..."
Այս խոսքերից վիրավորվել են սև աֆրիկացիները և "Սոս Ռասիզմ" կազմակերպության օգնությամբ ուզում են բողոքել նրա դեմ:



Լեգենդար օծանելիք ստեղծողը իր արիստոկրատ պահվածքով ներեղություն է խնդրել և ասել, որ ցավում է, և ներեղություն է խնդրում բոլոր նրանցից, ով վատ է զգացել իր այդ խոսքերից:
Ինչ վերաբերվում է բոյկոտին, ապա ԼՎՄՀ(Louis Vuitton-Moët-Hennessy) - ի ղեկավարները լուրջ են ընդունում և չեն ուզում իրենց պատվի հետ որևէ մեկը խաղ անի,
քանի որ դա վերաբերվում է լյուքս ապրանքներ արտադրող կազմակերպությանը:












Նրանք ասում են , որ Գեղլենը վաղուց ոչ մի կապ չունի իր ազգանունով լյուքս բուտիքների հետ, նրա անունը վաղուց գնվել է ԼՎՄՀ -ի կողմից և նրաք ոչ մի մեխք չունեն:
Գնելով Գեղլեն ազգանունը Ժան Պոլից, նրանք չէին կարող այդ մարդուն ստիպել փոխել իր ազգանունը, կամ հավերժ լռել...

Aucun commentaire:

Enregistrer un commentaire