lundi 3 mai 2010

Կոնկորդ, Համաձայնության հրապարակ Place de la Concorde

"Քաղաքը սովորաբար դիտարկում են որպես տարածական կառուցվածք: Բայց չէ՞ որ իսկական քաղաքը նաեւ յուրահատուկ ժամանակագրական կառուցվածք է` ժամանակների շրջապտույտի մեջ թափանցող առանցք, որը հաստատում է քաղաքը, որպես յուրատեսակ գոյություն: Հենց այդ առանցքի վրա էլ փաթաթվում է տարածական կառուցվածքը, որը կարելի է ընթերցել, ասես տարվա օղակները ծառաբնի սղոցվածքի վրա: Քաղաքի կայունությունը ժամանակի մեջ ոչ միայն թույլատրում է կերտել նրա յուրահատուկ տեղագրությունը, այլ դրա շնորհիվ կազմավորվում է քաղաքային միջավայրը, հենց այն` դժվարությամբ նկարագրության տրվող, սակայն լիովին զգալի տրամադրությունը, որը բնորոշ է այս կամ այն քաղաքին, նրա մթնոլորտը, նրա խառնվածքը:

Քաղաքները մահանում են ոչ թե այն ժամանակ, երբ նրանց ինչ-որ բան է պատահում, այլ այն ժամանակ, երբ կոտրվում է նրանց ժամանակային առանցքը..." (Սերգեյ Ռոմաշկո)





Փարիզի ութերորդ թաղամասում, Տյուիլղիի այգու և Շանզելիզեի մեջտեղում է գտնվում Կոնկողդ հրապարակը:
Թագավոր Լուի (Louis) XV-ի ճարտարապետ Ժակ Անժ Գաբրիելը (Jacques Ange Gabriel )
սկսում է նրա կառուցապատումը 1754 թվականին և վերջացնում 1763 ին:
Հրապարակը անվանվում է Լուի XV - ի անունով, և այստեղ է դրվում նրա արձանը, դա Փարիզի նվերն էր սիրած թագավորին:
Հրապարակը ամբողջովին բաց էր, մենակ նրա հյուսիսային մասում կային երկու հրաշալի պալատներ, որոնք թագավորի հյուրերի համար էին: Ժամանակի ընթացքում այդ պալատներից մեկը վաճառվում է Կրիոն ընտանիքին:
1909 թվականից պալատը դառնում է աշխարհի ամենաշքեղ հյուրանոցը Փարիզում "Կղիոն" l'Hôtel Crillon
այն մինչև այժմ էլ գործում է:



Երկրորդ պալատը թագավորի պահեստն էր, այսպես ասած, այնտեղ նա պահում էր իր թանկարժեք իրերը, գորգերը, Ռաֆաելի կտավները և այլն:
Պալատի մի մասում հանգրվանում էր Մաղի Անտուանետը, երբ գալիս էր Փարիզ:
1792 թվականի այդ շենքում տեղավորվում է ծովային նախարարությունը, որտեղ աշխատում էր երիտասարդ Գի Դը Մոպասանը, նրա աշխատանքային ընկերների վարքն ու բարքը հետագայում դառնում են նրա պատմվածքների կորիզը







1770 թվականին այս հրապարակում դժբախտություն է կատարվում, երբ տոնվում էր ապագա Լուի XVI և Ավստրիայի արքայադուստր Մաղի Անտուանետի հարսանիքը:
Ժողովուրդը զբոսնում էր, երբ հրավառության ժամանակ պետարդներից մեկը ընկնում է մարդկանց վրա, սկսվում է հրդեհը, ժողովուրդը փախչում է ինչպես կարող է, իրար հրելով, իրար տրորելով, վերջը, հարսանիքը վերածվում է ողբերգության:


Միգուցե այս դեպքի մոգական ազդեցությունն էր, որ Լուի
XV -ի հրապարակը 1789 թվականին վերանվանվում է Հեղափոխության հրապարակ և դառնում Փարիզի ամանաարյունոտ վայրը :
Քանդվում է թագավորի արձանը, իսկ հրապարակում տեղադրում են գլուխ կտրող սարսափելի գիլոտինը, որի առաջին զոհերը դառնում են երկու գողեր, որոնք ցանկացել էին թալանել այն շենքը, որտեղ հիմա Ծովային նախարարությունն է:
Երկու տարիների ընթացքում այդ գիլոտինի զոհերն են դառնում
Լուի XVI ը, Մարի Անտուանետը, Դանտոն, նաև ինքը, ապստամբություն հրահրող Ռոբեսպիերը ու էլի ու էլի հազարավոր մարդիկ



1795 թվականին վերացնում են գլխակեր մեքենան'գիլոտինը, և փոխում հրապարակի անունը' Համաձայնության հրապարակ, որը հույս է ներշնչում անկռիվ, լավ ապագայի:
Ամենամեծ փոփոխությունները տեղի ունեցան թագավոր Լուի Ֆիլիպի օրոք:
Որոշ մարդիկ խորհուրդ էին տալիս տեղադրել
Լուի XV - ի արձանը, մյուսները ուզում էին տեղադրել Լուի XVI - ի:
Քանի որ թագավորը չէր ուզում նեղացնել ոչ մեկին, 1836 թվականի Հոկտեմբերի 25-ին, նա հրապարակի վրա տեղադրում է 23 մետրանոց և 220 տոնա կշռով, Մուհամեդ Ալիի նվերը Եգիպտոսից






Մի քանի տարի հետո հրապարակի վրա կառուցում են երկու շատրվաններ




















հրապարակի անկյուններում դնում են հուշարձաններ նվիրված ֆրանսիական խոշոր քաղաքներին' Lille, Strasbourg, Lyon, Marseille, Bordeaux, Nantes, Brest, Rouen.


Aucun commentaire:

Enregistrer un commentaire