mardi 13 juillet 2010

Կոնսիեղժղի

Փարիզի գլխավոր հատկանիշն այն է, որ այցելուի առջև նա միանգամից չի բացում յուր շքեղությունն ու գեղեցկությունը: Նա նման է այն քմահաճ գեղեցկուհուն, որը չի ուզում առաջին իսկ վայրկյանին ժպտալ նոր ծանոթին: Նա լավ գիտե յուր հմայքի արժեքը: Ամիսներ, նույնիսկ տարիներ պետք է ապրել Փարիզում նրան լավ ճանաչելու համար... (Շիրվանզադե )




Նախ ասեմ թե ինչ է նշնակում կոնսիեղժ:
Կոնսիեղժ նշանակում է պահակ, կամ շենքի պատասխանատու, լինի դա բնակելի թե անբնակ շենք:
Նա ապրում է շենքի մուտքի մոտ, հատուկ նրան հատկացված փոքրիկ բնակարանում, զբաղվում է շենքի մաքրությամբ, շենքին հարող տարածքի կանաչապատմամբ, հաճախ բաժանում է բնակիչներին փոստատարի բերած նամակներն ու թերթերը, միշտ բնակիչների տրամադրության տակ է, օգնում է նրանց շենքին կամ բնակարաններին վերաբերվող գործերում: Բոլոր ֆրասիական շենքերը ունեն կոնսիեղժներ:



Ասում են , երբ Շառլ V-ը որոշում է հեռանալ իր Սիտեի պալատից և բնակվել Վենսենում, նա նշանակել է տալիս մեկին, որ նայի պալատը, կոնսիեղժություն անի, դրա համար էլ այդ պալատների անունը մնում է Կոնսիեղժեղի...

Կոնսիեղժեղի նշանակել է նաև բերդ, որտեղ պահել են հանցագործներին:
XIV դարի վերջերին երբ Շատլեի բանտը լեփ լեցուն էր հանցագործներով, շատերին տեղափոխում են պալատի նկուղում գտնվող խոնավ բանտախցերում: 1391 թվականին վերջապես շենքը դառնում է իսկապես մի բանտ:

Հանցագործներին այդ բանտից տանում էին Գղեվի հրապարակ(այժմյան քաղաքապետարանի հրապարակը), նրանց հրապարակայնորեն դատելու համար:
Այնտեղ հասարակ հանցագործներին կախում էին, հարուստ հանցագործների գլուխն էին կտրում, իսկ թուխտ ու գիր անող, կախարդանքով զբաղվողներին վառում էին խարույկի վրա:
"Փարիզի Աստվածամոր տաճարը" գրքում Հյուգոն այդ հրապարակը անվանում է միջնադարյան դաժան և արյունահեղ արդարադատության սիմվոլ:







քաղաքապետարանի հրապարակը


Արդարադատության շենքը



Կոնսիեղժղին ավելի հայտնի է դառնում հեղափոխության ժամանակ, երբ այնտեղի նկուղում են պահում թագուհի Մաղի Անտուանետին գիյոտինի ենթարկելուց առաջ:
« Mon dieu ayez pitié de moi ! Mes yeux n'ont plus de larmes pour pleurer pour vous mes pauvres enfants. Adieu, Adieu ! »

Marie Antoinette












Aucun commentaire:

Enregistrer un commentaire