vendredi 30 juillet 2010

Փարիզի ամենահին տունը



Փարիզի ամենահին տունը
Նիկոլա Ֆլամելի տունն է, այն
կառուցվել է 1407 թվականին, 51 rue de Montmorency (75003)
Ֆլամելը ծնվել է Պոնտուազում 1330 թվականին և եկել է Փարիզ փաստաբան աշխատելու համար:

Նրա կյանքը փոխվում է այն օրից, երբ գնում է "Հրեա Աբրահամը" ձեռագիր գիրքը, ցանկանալով այնտեղից գտնել փիլիսոփայական քարի գաղտնիքը:

Նա և իր կին Պեղնելը, ապրում են համեստորեն, իսկ իրենց հսկայական հարստությունը նրանք օգտագործում են կարիքավոր մարդկանց օգնելու համար:

Նրանք ֆինանսավորում են 15 հիվանդանոցների , կառուցում 3 աղոթատեղեր, 7 Եկեղեցիներ և մի քանի շենքեր:


1407 թվականին ամուսինները Montmorency փողոցի վրա կառուցել են տալիս երեք հարկանի մի տուն աղքատ և անտուն թափառականների համար, նրանցից փոխարենը խնդրելով աղոթել...
Տան վրա հին ֆրանսերենով գրված են այս տողերը.






«Nous homes et femes laboureurs demourans ou porche de ceste maison qui fut faite en l’an de grace mil quatre cens et sept somes tenus chascun en droit soy dire tous les jours une paternostre et un ave maria en priant Dieu que sa grâce face pardon au povres pescheurs trepasses. Amen.»

"Մենք, աշխատավորներս, տղամարդիկ և կանայք, ապրելով մոտակայքում կամ այս տանը, որը կառուցվել է1407 թվականին, պետք է ամեն օր արտասանենք Հայր մերը և Ավե Մարիան, աղոթելով Աստծուն, որ նա թողություն տա մահացածների մեղքերը: Ամեն: "

Aucun commentaire:

Enregistrer un commentaire