dimanche 18 juillet 2010

Savoir vivre (սավուաղ վիվղը) կամ իմանալ ապրել

Եթե ինձ հարցնեք, մարդկանց մեջ ամենաշատ ինչն ես գնահատում, կասեմ լավ դաստիրակված լինելը:
Իսկ ինչ է նշանակում լավ դաստիրակություն:
Տարբեր երկրներում, տարբեր հասարակության մեջ այն կարող է տարբեր մեկնաբանվել:
Եթե մի բարոնի համար շատ կարևոր է տվյալ դաստիրակությունը, այն կարող է անհեթեթություն համարվել աշխարհի այլ ծայրամասում ապրողի համար:

Իսկ ինչ է նշանակում լավ դաստիրակությունը ֆրանսիացու համար:
Լավ դաստիրակություն առաջին հերթին նշանակում է հարգել շրջապատիդ մարդկանց:
Ֆրանսիացիներն ասում են, եթե մեկին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնես, ոչ շուրթերդ կվառվեն, ոչ էլ հանկարծամահ կլինես դրանից, ուրեմն ինչու հաճախակի չասել այդ բառը :
Նույն բան ասում են ներողություն բառի համար:
Երբ հրվում եք, կամ հրեցիք մեկին տրանսպորտի մեջ, մեկին հանկարծակի բերեցիք ինչ որ արարքով, ինչու չասել. ներողություն , նույնիսկ եթե դուք չեք մեղավորը, լարվածությունը թուլացնելու կամ մարդկանց հետ հարաբերությունները չփչացնելու համար, ասեք ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ:
Երբ առաջին անգամ էի Փարիզում, մի անգամ մետրո բարձրանալիս պատահական հրեցի մի ֆրանսիացու, բերանս դեռ չէի բացել, որ ասեի ներողություն, երբ նա առաջինը ինձ ներողություն խնդրեց...

Aucun commentaire:

Enregistrer un commentaire