jeudi 12 août 2010

Պեր - Լաշեզի Սև Վիկտորը

...Շարժվում եմ մի այլ արձանի մոտ: Այս երիտասարդին անվանում են Սև Վիկտոր:





Նրան սպանել է թագաժառանգ Պիեռ Բոնապարտը 1870 թվականին:
Այս գերեզմանն էլ հաճախակի այցելուններ ունի: Նրա անատոմիային նայելիս զգում ես, որ այս հուշարձանն էլ ինչ որ զարմանալի ձեռքդրման առեղծվածքներ ունի իր մեջ, քանի որ որոշ մասեր փայլում էին:
Ասում են եթե մի ջահել աղջիկ ձեռքը դնի նրա ինտիմ մասերին, ապագա ամուսինը առնական տղամարդ կլինի, կամ շուտով կամուսնանա:
Քանի քանիսներն են այդ ռիտուալը արել, որ այսպես փայլում է նրա առնականը(կներեք)...

Քայլում եմ ու սարսռում այն մտքից, թե հազարավոր դիակներ են հանգստանում իմ ոտքերի տակ, դիակներ առանց հոգիների: Նրանք եղել են մեր նման, եղել են այն ինչ մենք ենք հիմա, մենք էլ մի օր նրանց նման կդառնանք, պարարտացնելով հողը մահացածների քաղաքի: Այսպես է աշխարհի կարգը:
Նրանց հոգիները ապրում են օդում, ոչ թե հողի տակ, պետք չի մեդիում լինել, որ հասկանալ:
Յուրաքանչյուր արձանի մոտ կանգնելիս ես հասկանում եմ այն, ես զգում եմ նրանց ներկայությունը մելանխոլ...

(սկիզբը այստեղ է)

Aucun commentaire:

Enregistrer un commentaire