dimanche 15 août 2010

L'Assomption Սբ. Աստվածամոր երկինք փոխադրվելու հրաշափառ տոնը

Այսօր Ֆրանսիան տոնում է Սբ. Աստվածամոր
երկինք փոխադրվելու հրաշափառ տոնը:




Շատ շատերը ուխտագնացություն են կատարում
գնացքով, ավտոմեքենաներով, հեծանիվներով կամ ոտքով:




Համարյա 10 000 ուխտագնացներ կլինեն այսօր նշանավոր Լուղդ քաղաքում:


Վկայությունը հավաստում է, որ Աստվածամոր
«…ննջելու օրը լեռները, դաշտերն ու հովիտները զարդարվեցին`ծլարձակելով բազմերանգ ծաղիկներ, երգասաց թռչունների երամները երգեցին իրենց քաղցրահունչ օրհնությունները»:
Կրոնական ավանդության համաձայն` Աստվածամայրը խաղաղ մահ է ունեցել, ննջել և երկինք փոխադրվել :
Ավանդության համաձայն` Ս.Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո:
Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը:
Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում:
Ս.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ հաղորդություն ընդունի:
Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն:
Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հրեշտակների հետ հայտնվել է Քրիստոսը: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը:



Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ Տիրամոր մարմինը չի լինում: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը:



Ֆրանսիա, 1637 թվական:
Թագավոր Լուի XIII -ը չէր կարող երեխա ունենալ, թագաժառանգ ունենալու հարցը կասկածի տակ էր դրվում, որը քաղաքական խոչնդոտների էր հանգեցնում:
Թագավորը որոշում է իր թագավորության մեջ մեծ տեղ հատկացնել Ս. Մարիամի պաշտամունքին, նա հրամայում է երկրի բոլոր Եկեղեցիներում հավաքվել Օգոստոսի 15 - ին և խնդրել Ս. Տիրամորը, որ իրենց պարգևի մի թագաժառանգ:
1638 թվականին ծնվում է Լուի Դիոդոնեն (Louis Dieudonné) բոլորիս հայտնի Լուի XIV -ը (Louis XIV).
Լուի XIII Թագավորի երեզանքների իրականացումից հետո Օգոստոսի 15-ի տոնը փառավոր, մեծ նշանակություն է ստանում երկրում:
Ներկայումս Ֆրանսիայի պետական օրացույցում Օգոստոսի 15-ը տոն օր է, և ոչ աշխատանքային:
Մինչև այսօր էլ այդ տոնը մեծ ժողովրդականություն է վայելում ֆրանսիայի քաղաքներում ու գյուղերում:



Քո առջև ենք ընկնում, Սուրբ Աստվածածին
Եվ աղաչում անարատ Կույսիդ'
Բարեխոսիր մեր անձերի համար
Եվ աղոթիր Միածին Որդուդ
Փրկել մեզ փորձությունից
Եվ մեր բոլոր վտանգներից: Ամեն

Բոլորին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը





Aucun commentaire:

Enregistrer un commentaire