dimanche 4 avril 2010

Ֆրանսիացիների Զատիկը

Ֆրանսիացիների համար Զատիկը միայն եկեղեցական տոն չէ, այլ ուրախ, գարնանային:
Բոլորը միմյանց շնորհավորում են այդ տոնի առթիվ




Չգիտես ինչու, Զատիկի ամենահայտնի հերոսը Ֆրանսիայում նապաստակն է, երևի նրա համար, որ երբ երեխաները գնում են հավանոց հավկիթները հավաքելու, հավաբների մոտ հաճախ նապաստակներն են նստած:
Զատիկից մի ամիս առաջ բոլոր խանութներում արդեն վաճառվում են
շոկոլադե հավկիթներ, հավիկներ, նապաստակներ, զանգակներ...
Զատիկի օրը, առավոտ շուտ, ծնողները թաքցնում են շոկոլատե հավկիթները որևէ տեղ տանը, պարտեզում, երեխաները փնտրում են, գտնում ու վայելում համեղ շոկոլատները





Զատիկը նաև ընտանեկան տոն է, Եկեղեցուց վերադառնալով, հավաքվում են ընկերներով, բարեկամներով և ուրախ տոնում Քրիստոսի Հարությունը, հավով կամ շատ հաճախ գառան մսով պատրաստված ընթրիքի շուրջ






Bonne fête de Pâques !

Aucun commentaire:

Enregistrer un commentaire