lundi 5 avril 2010

Ավտոմեքենաները Փարիզում



Քաղաքի բոլոր փողոցներում կան ժամանակաչափեր(պարկինգի համար), կտրոն տվող սարքեր:
Կանգնեցնում եք ձեր ավտոմեքենան, որոշում եք թե մոտավորապես քանի ժամ պետք է մնա , մոտենում եք ժամանակաչափին, մետաղադրամ եք գցում ըստ ժամի գնի(մի ժամը մի 1Եվրո...երկու ժամը 2Եվրո և այլն) , ստանում եք կտրոնը և դնում ղեկի առաջ,ներսից իհարկե




Ստուգումներ հաճախ են լինում, ստուգողները ոստիկանական կապույտ շորերով են, չգտնեն ձեր կտրոնը կամ ժամը անցած լինի, կվճարեք տուգանք, 11 Եվրո:

Կիրակի, տոն օրերին և գիշերվա ժամերին համարյա բոլոր կանգառները ձրի են պարկինգի համար:














Երբ առաջին անգամն ես Փարիզում, սկզբից քեզ զարմացնում են ավտոմեքենաների մեծ բազմազանությունը, հետո արդեն սովորական է դառնում:
Ինչն է զարմացնում, որ Փարիզում , և ընդհանրապես Ֆրանսիայի համարյա բոլոր խոշոր քաղաքներում
Ջիպ մեքենաները շատ հազվադեպ են, համարյա չկան:
Երևի նրա համար , որ Ջիպ մեքենան այստեղ համարում են լեռնային գյուղերին հարմար մեքենաներ:
Ընդհանրապես, նույնիսկ Փարիզի նման շքեղ քաղաքում թանկարժեք մեքենաներ շատ քիչ ես հանդիպում: Շատ մեծահարուստներ գերադասում են գործի գնալ հասարակ ավտոմեքենաներով և հեծանիվներով, ինչպես բոլորը:
Մի մեծահարուստ ծանոթ ունեմ, նա ունի տարբեր սեփական ավտովերանորոգման կետեր Փարիզում, գարաժներ, բայց գործի է գնում հեծանիվով:
Իմ այն հարցին թե ինչու հենց հեծանիվով, պատասխանեց, որ առաջին հերթին իր առողջության համար շատ լավ է այսպես, հետո էլ հեծանիվ շատ է սիրում:
Հաճախ արևմտաԵվրոպացի տուրիստները զարմանում են , երբ տեսնում են նախքին սովետական աղքատ երկրներում ջիպերի և այլ թանկարժեք մեքենաների քանակը:
Ավտոմեքենան Ֆրանսիայում ոչ թե ինչ որ շքեղություն է, այլ միայն փոխադրամիջոց:
Եթե աշխատանքդ հեռու է տանից, տրանսպորտային հանգույցից, կամ գնումների ես գնում շաբաթը մեկ անգամ, կամ հյուր ես գնում...
(շարունակելի)

























Aucun commentaire:

Enregistrer un commentaire