jeudi 8 avril 2010

Ավտոբուսները Փարիզում



Քաղաքի ճանափարհները բաժանված են երկու մասի, մի մասով միայն ավտոբուսներն ու տաքսիներն են երթևեկում, մյուս մասում մնացած ավտոմեքենաները:
Եթե ճանապարհի վրա գրված է BUS, ուրեմն իրավունք չունեք ձեր մեքենան վարել այդ ճանապարհի վրա, տուգանքը շատ մեծ է





Բոլոր ավտոբուսները մի գույնի են, անպայման բարձրանում ես առաջի դռնից, բարևում ես վարորդին, դակում ես կտրոնդ, կամ եթե մշտական էլեկտրոնային կտրոն է, սահեցնում ես ներսի էլեկտրոնային կոճակին և անցնում ներս, իջնում ես միայն ետևի դռնից:Եթե հանկարծ շփոթվեք ու բարձրանաք վերջի դռնից, ինչը չի թուլատրվում, ձեզ կնայեն ինչպես անքաղաքավարի և գռեհիկ մարդու:
Բոլոր վարորդները սպիտակ վերնաշապիկով են և փոխկապներով

Aucun commentaire:

Enregistrer un commentaire