samedi 10 avril 2010

"Պրոֆեսիոնալը" և իր թախծոտ երաժշտությունը





Շատ եմ սիրում ֆրանսիական ֆիլմեր դիտել: Ամենից շատ հավանում եմ "Պրոֆեսիոնալը":
Շատերը դիտելով այս ֆիլմը, սիրահարվում են հատկապես այդ ֆիլմի թախծոտ երաժշտությանը: Իրոք, այնքան թախծոտ երաժշտություն է, որ մարդու հոգին տակնուվրա է անում...
Երաժշտության հեղինակն է էնիո Մորիկոնը (Enio morriconne), այն կոչվում է' chi mai..







Ֆիլմի գլխավոր դերը կատարում է Ժան Պոլ Բելմոնդոն:
Ժոսլեն Բոմոնը, ով աշխատում էր երկրի հատուկ ծառայությունում, հրաման է ստանում վերացնելու նախագահ Նջալաին: Դեռ չէր հասել այդ երկիր, երբ նրա Փարիզի որոշ ընկերներ նրան դավաճանում են և գցում բերդ:






Երկու տարիներ են անցնում, սարսափելի տանջանքները , հալածանքները հաղթահարելով, նա փախչում է բերդից և... հայտնվում Փարիզում, սրտում միայն մի նպատակ' վրեժ լուծել իրեն դավաճանողներից...





Ինչ է լինում հետո, իմացեք ինքներդ, նայելով այդ հրաշք ֆիլմը:

Մի կտոր էլ Յու տյուբից


Aucun commentaire:

Enregistrer un commentaire