vendredi 2 avril 2010




Սեն Ժակ աշտարակը (Tour Saint-Jacques)

գտնվում է Փարիզի չորրորդ թաղամասում, Ղիվոլի փողոցին կպած, մի գեղեցիկ զբոսայգում: Այն հին Սեն Ժակ լա բուշղի Եկեղեցու զանգակատունն էր:
Բուշղի այսինքն մսագործ: Ասում են այն կառուցվել է Փարիզի մսագործների հանգանակությամբ, Սուրբ Հակոբի հիշատակին, անգլերենում Սեն Ջեյմս, իսպաներենով Սանտյագո:





Կառուցվել է 10 րդ դարում: Այս զանգակատունն է այն ամենը, ինչ մնացել է Եկեղեցուց:
Ասում են Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելլա Եկեղեցում է թաղված Սուրբ Հակոբը, ով հայտնի է բազմաթիվ հրաշքներ գործելով նույնպես:






Ժամանակին ֆրանսիացիները դեպի Իսպանիայի այդ Սրբավայր ուխտի գնալու համար հավաքվել են այստեղ:
ՈՒշադիր նայելով զանգակատան կտուրին կտեսնենք 4 Եվանգելիստների խորհրդանիշները' առյուծին, ցուլին, արծվին, ամենաբարձր տեղում էլ Հրեշտակն է:





Շատ գեղեցիկ է Սեն Ժակի աշտարակը










Aucun commentaire:

Enregistrer un commentaire