mardi 13 avril 2010

Բալզակի տուն թանգարանը և Փարիզի 16 րդ թաղամասը





Ովքե՞ր չեն կարդացել Օնորե դը Բալզակի հռչակավոր "Շագրենի կաշին"
"Խորտակված պատրանքները" կամ իմ ամենասիրած "Հայր Գորիոն":
ինչպիսի քնքշությամբ էր նա սիրում իր աղջիկներին, հայր Գորիոն, իսկ աղջիկնե՞րը,

նա փողի աղբյուր էր նրանց համար միայն, նրանք իրենց հորն էին հիշում, երբ կարիքի մեջ էին, երբ փող չունեին,
նա տվեց, ամեն ինչ տվեց նրանց, իր քնքուշ դուստրերին, իսկ նրանք քամեցին նրան Կիտրոնի նման ու շպրտեցին:
Բալզակի պատմությունները իրենց արդիականությունը չեն կորցրել:

Ինչքան ու ինչքան հայր Գորիոներ կան մեր կյանքում...
Ինչքան ու ինչքան փողի ստրուկներ, փողի գերիներ, շողոքորթներ...






Բալզակի տուն թանգարանը գտնվում է Փարիզի ամենշքեղ թաղամասում, 16 րդ ում
















1840-1847 թվականներին ֆրանսիացի մեծ գրողը հաստատվում է այս տանը, այն ժամանակվա Պասսի գյուղում, Փարիզին կպած, 20 րդ դարում Պասսին դառնում է քաղաքի ամենաշքեղ թաղամասը:




Գրողի ամենամատերիմ կանացից մեկը' Զյուլմա Կյաղոն










Նրա տան պատին փակցված Լյուի Ֆիլիպի նկարը ցույց է տալիս նրա համակրանքը նրա նկատմամբ և նրա քաղաքական լրագրող լինելը այդ տարիներին





Բալզակի աշխատանքային սեղանը





Մի քանի անգամ նա ստուգում էր իր գրածները և ուղղում, կամ ավելացումներ կատարում






















Ժամանակակից Պասսին, Պաղի սեզիեմը




Այստեղ նույնիսկ պարկինգ կա մեր "բարեկամ շների համար", այդպես է գրված...

ինչ է նշանակում ապրել իսկական բուրժուական թաղամասում....ամեն ինչ կարգավորված է, ամեն ինչ իր տեղում





Այստեղ ապրում են միլիոնատերերը, միլիարդատերերը...




բավական է, որ մեկը ասի, որ ապրում է 16 րդ թաղամասում...Պաղի սեզիեմ-ում...








Հին բուրժուական թաղամասով անցնելիս նկատվում են, որ շենքերը ունեն երկու դռներ, մեկը հարուստ բնակիչների համար է, իսկ մյուսը նրանց ծառաների, տարբեր աշխատողների:















Խորհուրդ կտամ կարդալ.

Հովտաշուշանը - թարգմ. Ալիքյան Աբրահամ
Խորտակված պատրանքներ - թարգմ. Մարության Լեմվել
Շագրենի կաշին, գյուղական բժիշկը - թարգմ. Տայան Արբուն
Տասներեքի պատմությունը, Լքված կինը, Երեսնամյա կինը, Զարմուհի Բեթը - թարգմ. Մարության Լեմվել
պատմվածքներ - թարգմ. Միքայելյան Վահե
Հայր գորիո - թարգմ. Վիվան









Aucun commentaire:

Enregistrer un commentaire